Հրանտ Դինքի հիշատակի աշխատաժողով (2012թ․)

Սոցիալական բողոքի նոր ձևերը

Ստամբուլ, մայիսի 24-26, 2012թ․

Սաբանջը համալսարանը՝ Ստամբուլի քաղաքականության կենտրոնի (IPC), Հրանտ Դինք հիմնադրամի և Անադոլու Քուլթուրի հետ համագործակցությամբ մայիսի 24-ից 26-ին կազմակերպեց «Սոցիալական բողոքի նոր ձևերը» խորագիրը կրող Հրանտ Դինքի հիշատակին նվիրված աշխատաժողովը:

Չնայած «պատմության վերջի» մասին դարասկզբի համոզմունքներին և համաշխարհային նեո-լիբերալ միջավայրում քաղաքականության թվացյալ սպառմանը, վերջին մի քանի տարիներին ականատես եղանք զանգվածային սոցիալական հուզումների և ներքևից վերև սոցիալական շարժումների, որոնք արտահայտման նոր ձևեր էին գտնում կազմակերպման, ռազմավարության և հաղորդակցության տեսանկյունից։ Այս դրսևորումների համար Միջերկրական ծովի ավազանը՝ «Արաբական գարնան» երկրներից մինչև տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված «Եվրոպական հարավի» երկրներ, հանդիսանում էր տարածաշրջանային կիզակետ։ Ավելին, այս իրադարձությունները համընկնում և ոգեշնչվում են 21-րդ դարի թվայնորեն փոխկապակցված և ապակենտրոնացված աշխարհաքաղաքական միջավայրից: 

Արձագանքելով այս զարգացումներին՝ այս տարի Հրանտ Դինքի հիշատակի աշխատաժողովի թեման  սոցիալական բողոքի նոր ձևերն են, մասնավորապես՝ Անատոլիայում և հարակից տարածաշրջաններում:

Մենք հետաքրքված ենք տեսական և գործնական այն դիտարկումներով, որոնք կընդլայնեն մեր պատկերացումները սոցիալական բողոքների և գոյության նոր ձևերի հատման վերաբերյալ` սկսած քաղաքացիական անհնազանդության անհատական ​​գործողություններից, ինչպիսիք են Սաուդյան Արաբիայում ավտոմեքենա վարող կանայք կամ Թունիսում բողոքողի ինքնահրկիզման դեպքում մարմնի զոհաբերումը, մինչև զանգվածային ցույցերի հանրային հավաքների ռազմավարությունը Կահիրեում և Մադրիդում, համընդհանուր գործադուլները Հունաստանում և «գրավիր» շարժումներն ամբողջ աշխարհում: Այս համատեքստում, ի՞նչ դիրքում են գտնվում բողոքի շարժումները Թուրքիայում: Ինչպե՞ս են դիմադրության այս բոլոր գործողությունները ձևավորվում գլոբալիզացված և էլեկտրոնային ցանցերով կապակցված հասարակությունների փոփոխվող իրողությունների պայմաններում: Ինչպե՞ս են հորինվում նոր մարտավարությունները և վերափոխվում հները: Որո՞նք են քաղաքական նպատակները և ի՞նչ դիրք են դրանք գրավում պատմականորեն:

 

Կազմակերպող խորհուրդը

Այշե Գյուլ Ալթընայ
Աթեշ Ալթընօրդու
Սիբել Ըրզըք
Այշե Քադըօղլու
Գյուլայշե Քոչակ
Ֆաիկ Քուրթուլմուշ
Ըշըք Օզել
Մուստաֆա Թաղմա