Բողազիջի համալսարանի պատմության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների բաժինների կողմից կազմակերպված Խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներին նվիրված Հրանտ Դինքի հիշատակի դասախոսության 5-րդ տարում Ռաբաբ Էլ-Մահդին ներկայացրեց «Եգիպտոս. կերտվող հեղափոխություն» խորագրով դասախոսություն:
Ռաբաբ Էլ-Մահդին ձախական ակտիվիստ է, ով Եգիպտոսում համահիմնադրել և միացել է մի շարք ընդդիմադիր խմբերի, այդ թվում՝ «Քեֆայա» ժողովրդավարամետ շարժմանը, Ժnղովրդավարության և սոցիալական արդարության ազգային ճակատին, և «Կանայք հանուն ժողովրդավարության»-ը: Նա Կահիրեի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության դոցենտ է: Ռ. Էլ-Մահդին «Եգիպտոս. փոփոխության պահը» գրքի համախմբագիրն է (Զեդ Պրես, 2009թ․): Նա նաև հեղինակել է մի շարք աշխատություններ, որոնցից վերջինների թվում են՝ «Jaddaliyya» հանդեսում լույս տեսած «Արևելականացնելով եգիպտական հեղափոխությունը», «Հզորացված մասնակցությու՞ն, թե՞ քաղաքական շահարկում․ քաղաքացիական հասարակությունն ու պետությունը Եգիպտոսում և Բոլիվիայում» (Բրիլլ, 2011թ․) և «Աֆրիկայի քաղաքական տնտեսագիտություն» ակնարկում հրապարակված «Աշխատանքային բողոքի ցույցերը Եգիպտոսում. պատճառներն ու ասելիքները» (2011թ. սեպտեմբեր):