Լուռ, բայց տոկուն. լեզուն և հիշողությունը Անատոլիայում և հարևան տարածաշրջաններում

Սաբանջը համալսարանը` համագործակցությամբ Հրանտ Դինք հիմնադրամի և Անադոլու Քուլթուրի

Սիրով հայտարարում ենք Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մեր երրորդ աշխատաժողովը։ Այս տարվա աշխատաժողովի խորագիրն է՝ «Լուռ, բայց տոկուն. լեզուն և հիշողությունը Անատոլիայում և հարևան տարածաշրջաններում»:

Քսաներորդ դարասկիզբն Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում բազմազգ և բազմալեզու կայսրությունների կազմալուծման վկան եղավ: Նորելուկ ազգ-պետությունները ձգտում էին ստեղծել միատարր ինքնություններ, որի արդյունքում ի հայտ եկան նոր մշակութային հիերարխիաներ, ճնշվեցին լեզուներ՝ հօգուտ մեկ ազգային լեզվի: Նույն կերպ, մեկ պատմական պատումի ստեղծումն ազդել է հիշողության միջոցով այլ պատմությունների և ինքնությունների փոխանցման վրա: Սակայն, անդրազգային, ժողովրդավարացման և ինքնության քաղաքականության համատեքստում, վերջերս ի հայտ եկած շեշտադրումն այլ հիշողությունների և լեզուների վրա, հնարավորություն է տալիս վերագնահատել լեզվական քաղաքականության դերը, ինչպես նաև անցյալի և ներկայի փոխհարաբերությունները:

Այս տարվա մեր աշխատաժողովի նպատակն է հարթակ ստեղծել լեզվին և հիշողությանն առնչվող վերջին մոտեցումներն ուսումնասիրելու և քննարկելու համար: 21-րդ դարում լեզվի և հիշողության փոխհարաբերությունը պատմության, օրենքի, քաղաքականության և մշակույթի հետ հարուստ բանավեճ է ստեղծում Անատոլիայում և հարակից շրջաններում: Այսպիսով, մենք ընդունում ենք զեկույցների առաջարկներ հետևյալ թեմաներով, բայց չսահմանափակված դրանցով:

  • Լեզվի քայքայում կամ վերացում. ընդհատված լեզվամշակութային փոխանցում մասնավոր և հանրային մակարդակում, ընդհատման և ոչնչացման փորձերին ուղղված դիմադրության ձևեր,
  • Օրենք և լեզու, խոսքի ազատություն. խտրական իրավական լեզու, լեզվական բազմազանություն և սահմանադրական լեզու(ներ),
  • Խտրական լեզուն և բռնության լեզուն քաղաքականության, կրթության և լրատվության մեջ,
  • Հասարակական մտավորականի դերը լեզվի քաղաքականության (քաղաքականության լեզվի) մեջ և դրա առնչությունը հիշողության հետ,
  • Քաղաքական թարգմանություն և հաղորդակցություն ինքնության քաղաքականության տարբեր ձևերի միջև,
  • Բռնության, կոնֆլիկտի, տրավմայի և կորուստների պաշտոնական, հանրային և ընդդիմադիր արտահայտումներ
  • Նախկինում կատարված սխալներին անդրադառնալու քաղաքական մեխանիզմները և դրանց կողմից լեզվական ու հիշատակի արտահայտումների կիրառումը,
  • Հանդիպում, տարբերակում և միջներթափանցում պատմության և հիշողության միջև,
  • Հիշողությանը վերաբերող նորագույն աշխատություններում դասի, սեռի, «ռասայի» և էթնիկական պատկանելիության (վերա)կառուցումը,
  • Անցյալի վերարտադրությունները գրականության, արվեստի, երաժշտության, կինոյի և մշակութային այլ ձևերի միջոցով,
  • Ի սատարումն Հրանտ Դինքի՝ խոսքի ազատության համար պայքարի ժառանգության, լեզվական ժառանգությանն ու փոխգործակցությանը, սոցիալական հաղորդակցության զարգացմանն ու անցյալի հետ բազմակողմանի առնչմանը՝ մենք ողջունում ենք այնպիսի զեկույցներ, որոնք լույս են սփռում լեզվի ու հիշողության վրա՝ որպես Անատոլիայի ու հարակից շրջանների հասարակությունների դինամիկ տարրեր: