Բողազիջի համալսարանի պատմության, սոցիոլոգիայի, ինչպես նաև քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինների կողմից կազմակերպված Խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներին նվիրված Հրանտ Դինքի հիշատակի դասախոսության 8-րդ տարում Անջելա Ի․ Դեյվիսը ներկայացրեց «Անդրազգային համերաշխություն. դիմակայելով ռասիզիմին, ցեղասպանությանն ու գաղութատիրությանը» խորագրով դասախոսություն:
Անջելա Ի. Դեյվիսը Կալիֆոռնիա-Սանտա Կրուզ համալսարանի գիտակցական պատմության և ֆեմինիստական ուսումնասիրությունների բաժինների պատվավոր պրոֆեսոր է։ Լինելով հայտնի քաղաքական ակտիվիստ՝ Ա. Յ. Դեյվիսն ազդեցիկ ձայն է ունեցել հետպատերազմյան շրջանի կարևոր սոցիալական պայքարներում, ներառյալ նրա մասնակցությունը քաղաքացիական իրավունքների շարժման մեջ, աջակցությունը ֆեմինիստական ակտիվիզմին և ամերիկյան բանտային համակարգի դեմ նրա ունեցած շարունակական քննադատությունը։ Լինելով բանտերի չեղարկան ջատագով՝ Ա. Ի. Դեյվիսի ընթացիկ գիտական աշխատանքն ու հասարակական ակտիվությունն ուղղված են, ինչպես նա է կոչում, «բանտային-արդյունաբերական համալիրին», որով նա նկարագրում է Միացյալ Նահանգներում բանտերի մասնավորեցումը, բանտարկված բնակչության թվաքանակի աճը և քրեական արդարադատության համակարգի ռասիզմը: Ա. Ի. Դեյվիսը «Քննադատական դիմադրություն» ազգային շարժման հիմնադիր անդամ է, որը նվիրված է բանտերի չեղարկմանը: Ա. Ի․ Դեյվիսը բազմաթիվ էսսեների, հոդվածների և գրքերի հեղինակ է, ներառյալ «Կանայք, ռասան և դասակարգը» (1983), «Բլյուզի ժառանգությունն ու սև ֆեմինիզմը․ Գերտրուդ «Մա» Ռեյնի, Բեսսի Սմիթ և Բիլլի Հոլիդեյ» (1999), «Արդյո՞ք բանտերը հնացած են» (2003), «Չեղարկման ժողովրդավարություն. բանտերից, խոշտանգումից և կայսրությունից անդին» (2005), իսկ վերջին աշխատություններից՝ «Ազատության իմաստը» (2012): Բացի այդ, նրա կարևորագույն աշխատանքները տպագրվել են «Անջելա Ի. Դեյվիս» գրքում (1998), որի խմբագիրն է Ջոյ Ջեյմսը: Թուրքերեն թարգմանությամբ նրա՝ լույս տեսած գրքերի թվում են «Կանայք, ռասան և դասակարգը» (“Kadınlar, Irk ve Sınıf”, Sosyalist Yayınlar, 1993) և «Եթե նրանք գան լուսաբացին» (“Eğer Şafakta Gelirlerse”, Agora, 2008) գրքերը: