2018 թվականի սեպտեմբերի 10-11-ը Իզմիրում «Տրոյա» բնապահպանական ասոցիացիայի կողմից կազմակերպված Վերականգնվող էներգիայի կոոպերատիվների երրորդ համաժողովի նպատակն էր հզորացնել վերականգնվող էներգիայի կոոպերատիվները Թուրքիայում և տարածաշրջանում, տարածել այս ոլորտում գրանցված հաջող փորձը և միավորել տարբեր երկրների կոոպերատիվներին ու շահագրգիռ խմբերին: Ութ երկրների 15 բանախոսներ իրենց ելույթները ներկայացրեցին համաժողովի ընթացքում, որին նաև աջակցում էր REScoop.eu- ն՝ Վերականգնվող էներգիայի կոոպերատիվների եվրոպական ֆեդերացիան: Հայաստանից այս տարի առաջին անգամ համաժողովին մասնակցած խումբը ներկայացրեց վերականգնվող էներգիայի ոլորտում իրենց նախագծերը:
«Այրուձի հեծյալ ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Արմեն Կիրակոսյանն ու Արմինե Սարգսյանը համաժողովին մասնակցեցին Հայաստան- Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ։ Նրանք ներկայացրեցին «Նույն արևի տակ» ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիայի կարիքներն ապահովելու համար Չանաքքալեի և Աշտարակի երկու վայրերում արևային էներգիայի վահանակներ են տեղադրվել, որոնք գործարկվում են քաղաքացիական հասարակության կողմից՝ ի բարօրություն քաղաքացիական հասարակության։ Նախաձեռնությունն աջակցություն է ստացել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ենթադրամաշնորհների շրջանակում և իրականացվել է Աշտարակից «Այրուձի հեծյալ ակումբ» ՀԿ-ի (Հայաստան) և Չանաքքալեից «Տրոյա» բնապահպանական ասոցիացիայի (Թուրքիա) կողմից։ Համաժողովի ընթացքում Արմեն Կիրակոսյանը և Արմենուհի Սարգսյանը ներկայացրեցին իրենց նախագիծը և վերականգնվող էներգիայի ոլորտում հայաստանյան զարգացումները։ Միևնույն ժամանակ նրանք հնարավորություն ունեցան տարածաշրջանի և Եվրոպայի տարբեր երկրների մասնակիցներից տեղեկանալ կոոպերատիվների ձևավորման գործընթացի և այլ հնարավորությունների մասին:
3. Yenilenebilir Enerji Kooperatifleri Konferansı
Ծրագրի թուրքական կողմում «Տրոյա» բնապահպանական ասոցիացիան 3 կՎտ հզորությամբ PV արևային պանելներ է տեղադրել Չանաքքալեի Գյուլփընար գյուղում գտնվող հյուրատանը։ Ծրագրի շրջանակում, 2018 թվականի օգոստոսին Չանաքքալեի տարբեր շրջաններում կազմակերպվել են քննարկումների ու հանդիպումների շարք, որտեղ ներկայացվել են վերականգնվող էներգիայի օգուտներն ու հաջողված օրինակները: «Այրուձի հեծյալ ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչները նույնպես ներկա են եղել այս քննարկումներին, որտեղ փոխանակել են իրենց դիտողություններն ու փորձը տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպան ակտիվիստների և իրենց այցելած գյուղերի, այդ թվում` Գյուլփընար գյուղի բնակիչների հետ:
Համաժողովի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելեք այստեղ։
2017-2019 թվականներին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացվել է
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»
ՀԿ-ի հետ համագործակցությամբ և Միացյալ Թագավորության կառավարության
Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
#ukcssf