Ճանապարհորդական դրամաշնորհը, որը մեկնարկել է 2014 թվականին Հրանտ Դինք հիմնարկի կողմից, աջակցություն է տրամադրել Հայաստանից և Թուրքիայից տարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ ունեցող շուրջ 600 անհատի, այդ թվում՝ երաժշտական խմբեր, ճարտարագիտության, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժնի ուսանողներ, կանանց հզորացման ՔՀԿ-ներ, կինոռեժիսորներ, լուսանկարիչներ, երաժիշտներ, հետազոտողներ, գաստրոնոմիայի մասնագետներ` տարբեր քաղաքներից, ովքեր այցելել են հարևան երկիր առաջին անգամ։
Ճանապարհորդական դրամաշնորհը հնարավորություն է տալիս բացահայտել Ձեր մասնագիտության և փորձառության ոլորտում նոր հնարավորություններ՝ գտնվելով սահմաններից վեր։ Հայտերը բաց են բոլոր անձանց համար, ովքեր ցանկանում են այցելել հարևան երկիր՝ երկխոսության և համագործակցության նպատակով։ Ճանապարհորդական դրամաշնորհը աջակցություն կտրամադրի այնպիսի այցելությունների, որոնք ներառում են գործընկերության հիմնում և ցանցային համագործակցություններ, ծրագրային պլանավորման այցեր, միջսահմանային ծրագրեր, ծրագրի նախապատրաստական հանդիպումներ, փոխանակման ծրագրեր, կրթություն և լեզվի ուսուցում, գիտական համագործակցություն, հետազոտություններ և թեկնածուական աշխատանքներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կամավորական աշխատանք, համատեղ ստեղծագործական աշխատանքներ, ինչպես նաև վերոնշյալ թեմատիկ ոլորտներում քննարկումների, համաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների, համերգների և նմանատիպ միջոցառումների կազմակերպում կամ մասնակցություն։
2023 թվականի մայիսից մինչև 2024 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի առնվազն 50 անհատի։ Այս շրջափուլում ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ հրատապ հասցեագրում» ծրագրի շրջանակներում։
Խնդրում ենք դիմելուց առաջ մանրամասն ծանոթանալ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգին։
Կարող եք դիմել Ճանապարհորդական դրամաշնորհին՝ հետևյալ հղմամբ։
Հարցերի դեպքում կարող եք մեզ հետ կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Ճանապարհորդական դրամաշնորհը 2023-2024 թթ․ իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. հրատապ հասցեագրում» ծրագրի շրջանակներում։