Հրանտ Դինք հիմնադրամը մեկնարկում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը՝ նպատակ ունենալով խթանել համագործակցությունը երկու հարևան երկրների ժողովուրդների միջև։
2014 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հրանտ Դինք հիմնադրամը, Եվրոպական միության ֆինանսական աջակցության շնորհիվ, հնարավորություն է ընձեռել Հայաստանից և Թուրքիայից 210 անհատի՝ ճանապարհորդելու հարևան երկիր։ 2015 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի օգնությամբ 26 անհատներ հնարավորություն են ստացել այցելելու հարևան երկիր՝ Անկարայում և Երևանում Բրիտանական դեսպանատների միացյալ աջակցության շնորհիվ։ 2016 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ճանապարհորդական դրամաշնորհը շարունակել է աջակցության տրամադրումը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ երկրորդ փուլ» ծրագրի շրջանակներում։
2017 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի մարտ, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ, Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տրամադրման միջոցով կաջակցի Հայաստանից և Թուրքիայից առնվազն 150 անհատի և շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնության՝ հարևան երկրում հստակ ծրագրեր և ոլորտային ուսումնասիրություններ կատարելու նպատակով իրականացվող այցելությունները հարևան երկիր։
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը ստեղծվել է որպես գործիք՝ խթանելու շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնություններին և անհատներին՝ ներառյալ երիտասարդներ, բուհի ուսանողներ, բուհական ակումբներ, քաղաքացիական կազմակերպություններ, մասնագիտական կազմակերպություններ, տեղական երիտասարդական նախաձեռնություններ, ավագ դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ, գիտնականներ և հետազոտողներ, լրագրողներ, սպորտային ակումբներ, բիզնեսներ և տեղական իշխանություններ, ճանապարհորդելու դեպի հարևան երկիր հստակ ծրագրով։ Ճանապարհորդական դրամաշնորհի միջոցով Հիմնադրամը նպատակ ունի խթանելու երկու երկրների միջև միացյալ նախաձեռնությունների իրականացումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երիտասարդությունը և կամավորությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, պատմությունը, մշակույթն ու արվեստը, զարգացումը, սպորտը, տարածաշրջանային համագործակցությունը և եվրոպական ինտեգրացիան։
Ճանապարհորդական դրամաշնորհը աջակցություն կտրամադրի այնպիսի բազմաբնույթ նախաձեռնությունների իրագործմանը, ինչպիսիք են համագործակցության և կապերի հաստատումը, դաշտային հետազոտությունները, միջսահմանային համատեղ ծրագրերը, ծրագրային նախապատրաստական աշխատանքները, փոխանակման ծրագրերը, կրթությունը և լեզվի ուսուցումը, գիտական համագործակցությունը, հետազոտությունը և ատենախոսությունը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կամավորական աշխատանքը, մշակույթի և արվեստի ոլորտում համատեղ ստեղծագործական աշխատանքները, տարբեր հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, համաժողովներ, դասընթացներ, ցուցահանդեսներ, համերգներ և վերը նշված թեմատիկ ոլորտներին առնչվող միջոցառումներ կազմակերպելը կամ մասնակցելը: Նախորդ դրամաշնորհառուների տպավորություններին և փորձառությանը ծանոթանալու համար կարող եք այցելել Մարդիկ սահմաններից վեր բլոգը։
Հետևեք հղմանը՝ ծանոթանալու Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի առաջին փուլի շրջանակներում ճանապարհորդական դրամաշնորհ ստացած անձանց փորձառություններին։
Նախքան Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհին դիմելը, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել ծրագրի կանոնակարգը։
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեով։
Նախորդ շրջափուլերի դրամաշնորհառուների ցանկը կարող եք տեսնել՝ հետևելով ստորև ներկայացված հղումներին․
1-րդ փուլի ընտրության արդյունքները
2-րդ փուլի ընտրության արդյունքները
3-րդ փուլի ընտրության արդյունքները
4-րդ փուլի ընտրության արդյունքները
5-րդ փուլի ընտրության արդյունքները
6-րդ փուլի ընտրության արդյունքները
7-րդ փուլի ընտրության արդյունքները
8-րդ փուլի ընտրության արդյունքները
9-րդ փուլի ընտրության արդյունքները
10-րդ փուլի ընտրության արդյունքները
11-րդ փուլի ընտրության արդյունքները
12-րդ փուլի ընտրության արդյունքները
13-րդ փուլի ընտրության արդյունքները
14-րդ փուլի ընտրության արդյունքները
15-րդ փուլի ընտրության արդյունքները
16-րդ փուլի ընտրության արդյունքները
17-րդ փուլի ընտրության արդյունքները