2023 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը երկու երկրներից ընդհանուր առմամբ ստացել է 154 հայտ: Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպական միության աջակցության շնորհիվ այս փուլում Հրանտ Դինք հիմնարկը ճանապարհորդական դրամաշնորհներ է տրամադրել 28 անհատի` 13-ը Հայաստանից, 15-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր որոշակի նպատակի և ծրագրի շրջանակներում:

 

Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ հարևան երկրում իրենց ծրագրերն արդեն ավարտած անհատներն ու խմբերը

Ստամբուլից ռեժիսոր Ռըզա Օյլումն ու օպերատոր Նոյֆել Թաքը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Երևան՝ նկարահանելու վավերագրական ֆիլմ Երվանդ Դեմիրջիի մասին, ով Թուրքիայի Մարդին քաղաքում ծնված դարբին և Ցեղասպանության 4-րդ սերնդի վերապրող է։  Վավերագրական ֆիլմը կներկայացնի Երվանդ Դեմիրջիի կյանքը Թուրքիայում և Հայաստանում։

Երևանից «Փոշու երկիր» փոդքասթի պրոդյուսերներ Նաիրի Աբրահամյանը, Ջերեմի Դալմասը և Գոհար Խաչատրյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելելու են Ստամբուլ և Հաթայ (Վաքըֆլը գյուղ)՝ աուդիո վավերագրական շարք պատրաստելու համար այն մասին, թե ինչպես է 2023թ․ սկզբում տեղի ունեցած երկրաշարժն ազդել տարածաշրջանի վրա։ Հաթայից տեղահանված անձանց հետ հարցազրույցները մեկնարկել են Ստամբուլում։

Ստամբուլի Մխիթարյան ավագ դպրոցի աշակերտ Արեգ Սյուզմեն Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան և Գյումրի՝ մասնակցելու ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ամառային ճամբարին և Համահայկական խաղերին։

Ստամբուլից Մելիսա Ֆերահյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է ականավոր հայ գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղ՝ Թումանյանի պատմասության միջազգային փառատոնին արևմտահայերենով պատմասացություն ներկայացնելու և աշխատաժողով վարելու համար:

Ստամբուլից համշեներենի վերակենդանացման ջատագով Մահիր Օզքանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է ականավոր հայ գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղ՝ Թումանյանի պատմասության միջազգային փառատոնին Համշենի հայերենով կարդալու գրողի պատմվածքները և ներկայացնելու Համշենի լեզուն, ավանդույթներն ու այն մարտահրավերները, որոնց համշենցիները բախվում են ժամանակակից Թուրքիայում։

Ստամբուլից Մարմարայի համալսարանի պատմության ասպիրանտ Ջերեն Չիլեքը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գրադարանավար Ազատուհի Քուրթլուկայան Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Երևան՝ Հայաստանի ազգային գրադարանում փնտրելու և ուսումնասիրելու Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գրադարանից բացակայող տարեգրքերը։   

Ստամբուլից Եդիթեփե համալսարանի ուսանող Ալի Քարաքայան Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան՝ Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիայում Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ազգային գրականությունների մեջ գաղութային տրավմայի նարատիվների վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու համար:

Երևանից Epress.am-ի լրագրողներ Անի Թադևոսյանն ու Զարուհի Հարությունյանը Ճանապարհորդական դրաշաշնորհի աջակցությամբ այցելել են Ստամբուլ՝ քաղաքական և, մասնավորապես, Թուրքիայում հետընտրական իրավիճակի մասին նյութեր պատրաստելու և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցազրույցներ վարելու նպատակով:

Երևանից անկախ հետազոտողներ Աննա Տեր-Սաակովան, Աշխեն Մինասյանը, Վլադիմիր Սուքիասյանը և Լիլիթ Անդրիասյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Ստամբուլ՝ տարբեր սոցիալական խմբեր ներկայցնող հայերի հետ խորքային հարցազրույցներ անցկացնելու նպատակով, որը մաս է կազմում էթնիկ փոքրամասնությունների խտրականության վերաբերող իրենց ուսումասիրության՝ կենտրոնանալով Ռուսաստանում և Թուրքիայում հայերի վրա։ Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն «Լսարան 2024» համաժողովին և 2024թ․ Հայկական ազգային երիտասարդական ֆորումին:

Էսքիշեհիրից Քուրթուլուշ Բաշթիմարն, ում հեղինակած և մրցանակի արժանացած «Հրաժեշտ ազատությանը» գիրքը թարգմանվելու է հայերեն, Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան՝ «Actual Art» հրատարակչատանը հետևելու գրքի թարգմանության ու հրատարակման գործընթացին, ինչպես նաև հանդիպել Հայաստանի գրողների միության անդամներին, այդ թվում՝ քուրդ գրողների՝ քննարկելու առաջին քուրդ արձակագիր Արաբ Շամիլովի (Էրեբե Շեմո) ստեղծագործությունները։ Բացի այդ, նա հանդիպումներ է ունեցել հետաքրքրված կողմերի հետ՝ «Արարատի վտարանդի աղջիկը» խորագրով իր կինոնախագծի արտադրության և ցուցադրության հետ կապված:

Վաղարշապատից Լիլիթ Սարգսյանն ու Երևանից Նենսի Մկրտչյանը, որպես Էրազմուս ուսանողական ցանցի ազգային ներկայացուցիչներ, Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Անկարա՝ մասնակցելու Էրազմուս ուսանողական ցանցի Գլխավոր ասամբլեային, որտեղ կազմակերպության գործունեությանը վերաբերող կարևոր թեմաներ են քննարկվում ու քվեարկման դրվում։


Ավելին իմանալու և հաջորդ փուլերին դիմելու համար ծանոթացեք Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգին։ 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհին դիմելու համար անցեք այս հղմամբ։

Հարցերի դեպքում գրեք մեզ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին։

 

2023-2024 թթ․ Ճանապարհորդական դրամաշնորհն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. հրատապ հասցեագրում» ծրագրի շրջանակում։