Հրանտ Դինք հիմնարկը հրատարակել է «Հրանտ» գիրքը արևելահայերենով, որը հեղինակել է թուրք լրագրող և գրող Թուբա Չանդարը 2010 թվականին։ Գիրքը ներկայացնում է Հրանտ Դինքի կենսագրությունը, որում հյուսվում են Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների հիշողությունների խճանկարը։ Իսկ Հրանտ Դինքի «ձայնը» լսելի է գրքում՝ իր հոդվածների միջոցով:
Հրանտ Դինքի պայքարը Թուրքիայի բոլոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների համար էր, ներառյալ Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու իրավունքը։ Նա պայքարեց հանուն Թուրքիայի քաղաքական համակարգի ժողովրդավարացման։ Դինքը երեք անգամ դատապարտվել է «թուրքականությունը վիրավորելու և նվաստացնելու» համար, ապա 2007 թվականին սպանվել թուրք ազգայնականների կողմից: Որպես 1996 թվականին հիմնադրված հայ-թուրքական երկլեզու «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր՝ Դինքը եղել է Թուրքիայի լռեցված հայկական փոքրամասնության առաջին աշխարհիկ ձայնը։
«Հրանտ» գիրքը յուրահատուկ կերպով ներկայացնում է Հրանտ Դինքի կյանքը, նրա արժեքներն ու պայքարը: Դինքի կենսագրականը արտացոլում է նաև հայ համայնքի խնդիրները՝ որպես Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների և ժողովրդավարության պայքարի օրինակ:
Բացի «Հրանտ»-ից՝ Հրանտ Դինք հիմնարկի հրատարակչության այլ գրքեր ևս թարգմանվել են արևելահայերեն, այդ թվում՝ «Լռության ձայնը» շարքի չորս գիրք և «Այս սյունակի մարդը», որը Դինքի հոդվածների ժողովածուն է։ Այդ հոդվածները Դինքը գրել է տարբեր թերթերի համար 1996-2007 թվականներին:
Այս գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի աջակցությամբ։