Հեղինակ
Թուբա Չանդար
1-ին հրատարակություն՝ 2023 թ. հուլիս
768 էջ
Գրքում ներկայացված է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կենսագրությունը, որը գրվել է որպես բանավոր պատմություն: Այն խճանկար է՝ կազմված Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների հիշողություններից, ինչպես նաև հենց Դինքի «ձայնից», որ գրառված է իր հոդվածների տեսքով: Դինքը պայքարում էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների, այդ թվում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու իրավունքի համար: 1996 թվականին իր և ընկերների հիմնադրած թուրքերենհայերեն երկլեզու «Ակօս» թերթի միջոցով նա Թուրքիայի լռեցված հայ քրիստոնյա փոքրամասնության առաջին աշխարհիկ ձայնը եղավ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքական համակարգի ժողովրդավարացման ակտիվ ջատագովներից մեկը: Մի երկրում, որտեղ հայերն ապրում են որպես փակ համայնք, Դինքի այդ աննախադեպ պայքարը չափազանց ռիսկային էր: Նա երեք անգամ դատապարտվեց «թուրքականությունը վիրավորելու և նվաստացնելու» մեղադրանքով, իսկ 2007 թվականին սպանվեց թուրք ազգայնականի կողմից:
Թուբա Չանդարը թուրք գրող և լրագրող է, որը 1971 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ստիպված է եղել աքսորի մեջ ապրել Գերմանիայում և հայրենիք է վերադարձել միայն 1980 թվականին՝ քաղաքական համաներումից հետո: Ուսանել է Անկարայի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում։ Թուբա Չանդարը Հրանտ Դինք հիմնարկի խորհրդի անդամ է:
- Բնագրի վերնագիրը՝
- Hrant
- ISBN՝
- 978-9939-1-1697-6
- Էջ՝
- 768
- Լայնք՝
- 170մմ
- Երկարություն՝
- 255մմ
- Բարձրություն՝
- 70մմ
- Բնօրինակի տպագրություն՝
- 1-ին հրատարակություն՝ 2010 թ. սեպտեմբեր
- Լեզու՝
- Արևելահայերեն
- Հեղինակ՝
- Թուբա Չանդար
- Թարգմանիչ՝
- Նարինե Թադևոսյան
- Կազմի դիզայն՝
- Ութքու Լոմլու
- Կազմի լուսանկար՝
- Սեբաթի Քարաքուրթ
- Էջադրող՝
- Սելին Համզաօղլու Ուլուեր
- Տպագրված է
- «Անտենոր»-ում
- Գրքի մասին...
- Ռաքելի նամակը
- Իմ Հրանտը
- ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ. ԽԵՆԹ ՀՐԱՆՏ
- ՄԱՅԹ...
- ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ...
- ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ԱՆՏԵՐ ԵՐԵԽԱ
- 1. Գյավուրի բաղնիք
- 2. Ձկնորսական զամբյուղը
- 3. Մանկատուն
- 4. Ատլանտիդայի քաղաքակրթություն
- ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ԽԵՆԹ ՈՒ ԽԵԼԱՌ
- 5. Սրտակեր
- 6. Դպրեվանքի ոգին
- 7. Առաջին ըմբոստություն
- 8. Հրանտից մինչև Ֆըրաթ
- ՄԱՍ ԵՐՐՈՐԴ. ՀԱՎԵՐԺ ՍԵՐ
- 9. «Հե՜յ, Ռաքել»
- 10. Չութաքն ու Թաշնաքը
- 11. Նրանք հասան իրենց մուրազին
- ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ. ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ
- 12 Կոլեկտիվ աշխատանք
- ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
- 13. Ծիծեռնակի բույնը
- 14. Բանտի թյուրքյուն
- ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԶՈՐԱՆՈՑ
- 15. Տարօրինակ համալսարանականը
- 16. Կասկածելի տարրերի վաշտը
- ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ. «BEYAZ ADAM»
- 17. Գործարար Ֆըրաթ Դինքը
- 18. Բախտախաղի սիրահարը
- ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ. ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՐԸ
- 19. Երկնքից երեք խնձոր ընկավ...
- 20. Դինք եղբայրները
- ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ. ՎԵՐՋԻՆ ԲԱԺԱՆՈՒՄ
- 21. Դերձակ Հաշիմի վարդը
- ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ. ԲԱՐՈՆ ՀՐԱՆՏ
- Նախաբան
- ՄԱՍ ՏԱՍՆԵՐՈՐԴ. ՆԱՅԵԼ
- 22. Բարոն Հրանտի «Ակօս»-ը
- 23. «Ակօս»-ի ոսպնյակից
- 24. «Ակօս» կոչվող աշխարհը
- ՄԱՍ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ. ԴԻՊՉԵԼ
- 25. Թուրքիայում մի հայ
- 26. Հայկական աշխարհում մի թուրքիացի
- ՄԱՍ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ. ՏԵՍՆԵԼ
- 27. Հայկական աշխարհի ծանծաղ ափերը
- 28. Թուրքիայի խոր ջրերը
- ՄԱՍ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ. ԻՄԱՆԱԼ
- 29. Վերջի սկիզբը
- 30. Հետապնդում և որս
- 31. Աղավնային վեհերոտություն
- ՄԱՍ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ. ՄԵՌՆԵԼ
- 32. Հիմա սաղմոսի ժամանակն է
- 33. Վերջին հանդիպում
- Ալբոմ
- Ով ով է
- Աղբյուրներ
- Անվանացանկ