Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպական միության աջակցության շնորհիվ Հրանտ Դինք հիմնարկը 2024 թվականին ճանապարհորդական դրամաշնորհներ է տրամադրել 41 անհատի13-ը Հայաստանից, 28-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելել են հարևան երկիր որոշակի նպատակի և ծրագրի շրջանակներում:

Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ հարևան երկրում իրենց ծրագրերն արդեն ավարտած անհատներն ու խմբերը.

Անկարայից հետազոտող-արվեստագետ Հանդե Սեվերը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան, Սևան և Գյումրի՝ գերմանացի զինվորի մասին իր ֆիլմի պատրաստման համար, նկարահանելով այն վայրերը, որտեղով նա անցել և լուսանկարել է Ռուսական և Օսմանյան կայսրությունների տարածքով իր ճանապարհորդությունների ընթացքում։

Անկարայից Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի մագիստրանտ Ռուվեյդա Բեթյուլ Չայան Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան՝ հայկական թատերական պիեսների և դրանց՝ Թանզիմաթի ժամանակաշրջանի և օսմանյան բյուրոկրատական ​​համակարգի վերաբերյալ մոտեցումների մասին իր թեզի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում Հակոբ Պարոնյանի երգիծական տեքստերն ուսումնասիրելու համար։

Երևանից Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի հիմնադիր համակարգող Թաթուլ Հակոբյանը և ծրագրի օգնական Աշոտ Հակոբյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Ստամբուլ, Կարս և Անի՝ 1918-1921 թթ. Հայաստան-Օսմանյան կայսրություն/Թուրքիա հարաբերությունների  մասին վավերագրական ֆիլմերի շարք նկարահանելու համար։

Երևանից «Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Տիգրան Պասկևիչյանը, հարցազրուցավար Լիլիթ Գրիգորյանը, օպերատորներ Ռոբերտ Խարազյանը և Տիգրան Գասպարյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Ստամբուլ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հաղորդաշարերի և Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր թևերից ազդեցիկ հանրային գործիչների հետ հարցազրույցներ անցկացնելու համար։

Երևանից Հայ-ռուսական համալսարանի թյուրքագիտության մագիստրատուրայի ուսանող Անահիտ Ալեքսանյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Ստամբուլ՝ «Ստամբուլի կոնվենցիայի չեղարկմանը նպաստող գործոնները սոցիալ-քաղաքական դիսկուրսում» թեմայով իր մագիստրոսական թեզի շրջանակներում Կանանց մարդու իրավունքների ասոցիացիայի (KİH), Մարդու իրավունքների ասոցիացիայի ներկայացուցիչների և Թուրքիայի այլ դերակատարների հետ հարցազրույցներ վարելու համար։

Երևանից ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական ​​գրադարանի գրադարանավար Նունե Շահումյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Ստամբուլ՝ Ստամբուլի Հայոց Պատրիարքության «Օրմանեան գրադարանի» հայկական գրքերի հավաքածուն ուսումնասիրելու և անհետացման վտանգի տակ գտնվող գրքերի թվայնացման ու պատճենահանման գործընթացին նպաստելու, ինչպես նաև դրանց մատենագիտական ​​նկարագրությունները բարելավելու համար։

Իսպարտայից Սուլեյման Դեմիրելի համալսարանի ակադեմիական պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Մուհամմետ Դեմիրբիլեքը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ուսուցման և կրթության կենտրոնում արհեստական ​​բանականության վերաբերյալ աշխատարաններ անցկացնելու և հայաստանյան բուհերի հետ ԵՄ կողմից ֆինանսավորվող կրթական ծրագրերի շրջանակներում համագործակցություն հաստատելու համար։

Ստամբուլից զազա դուդուկահար Զելիշահ Քըզըլքանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան՝ հայ դուդուկի վարպետ Գևորգ Դաբաղյանի դասերին մասնակցելու և գործընկեր արվեստագետների հետ աուդիո-վիզուալ  նյութեր պատրաստելու համար: 

Ստամբուլից ավագ դպրոցի աշակերտ Դենիզ Օզդողանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Բացահայտի՛ր Հայաստանը» ամառային երիտասարդական ծրագրին մասնակցելու և կամավորական աշխատանքներին մասնակցելու համար։ 

Դիարբեքիրից և Մարդինից Դիարբեքիրի մշակութային և բնական արժեքների պաշտպանության ասոցիացիայի (DKVD) գլխավոր համակարգող Նևին Սոյուքայան, հաղորդակցության համակարգող Փընար Ջանը, բանավոր հիշողության հետազոտող Դիլան Քայա Թաշդելենը և ասոցիացիայի անդամ Այսել Ֆիդանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Երևան և Ալագյազ՝  բանավոր պատմության հարցազրույցներ անցկացնելու իրենց ծրագրի շրջանակներում, որի նպատակն է փաստագրել Դիարբեքիր և Ալագյազ բնակավայրերում ապրող եզդի և հայ համայնքների սոցիալ-մշակութային կյանքը և ֆիզիկական միջավայրը՝ հասկանալու և խթանելու, թե ինչպես կարող են այդ համայնքները միասին ապրել՝ պահպանելով իրենց մշակութային ընդհանրություններն ու տարբերությունները։

Հաթայի օգնության նախաձեռնության ասոցիացիայի (HAYI) համանախագահներ Մեհմեթ Քարասուն և Դավիդ Չաղանը՝ Հաթայից, Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Երևան՝ Թուրքիայի և Հայաստանի միջև երիտասարդական փոխանակման ծրագրի պլանավորման հանդիպմանը մասնակցելու և քննարկելու Սամանդաղի և Օշականի համայնքների միջև «Քույր քաղաքներ» ծրագիր իրականացնելու հնարավորությունները։

Ստամբուլից Անատոլիայի կրոնների և հավատքների պլատֆորմի գլխավոր քարտուղար Սևան Աթաօղլուն Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան՝ 2024 թ․ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին որպես բանախոս մասնակցելու և տարբեր մշակութային հաստատություններում հետազոտություններ անցկացնելու համար՝ նախապատրաստելով իր մշակութային ժառանգության վերաբերյալ սեմինարները, որոնք կանցկացվեն Ստամբուլում։

Ստամբուլից արվեստագետ և համադրող Անետ Սանդրա Աչըքգյոզը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան՝ իրականացնելու Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) «Դուռդ բաց» արվեստային լաբորատորիայի ցուցադրության  համադրումը։ 

Երևանից «Վիքիմեդիա Հայաստան»-ի համակարգողներ Մհեր Բեքարյանը և Դավիթ Սարգսյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Ստամբուլ՝  «Վիքիմեդիա Կենտրոնական և Արևելյան Եվրոպա 2024» հանդիպմանը մասնակցելու և «Wikimedia User Group Turkey» կազմակերպության հետ հետագա համագործակցության շրջանակները քննարկելու: 

Երևանից «ԼաՄեդիա» թվային հրապարակման հարթակի ներկայացուցիչներ Ռուզաննա Ղազարյանը, Լիլիթ Մխիթարյանը և Վահե Այվազյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Ստամբուլ՝ «Անցյալի վկաները» խորագրով իրենց վավերագրական ֆիլմի պատրաստման համար ուսումնասիրություններ և նկարահանումներ իրականացնելու Սուրբ Մեսրոպյան դպրոցում, Թուզլայի հայ մանուկների ճամբարում, Սուրբ Հակոբ հայկական հիվանդանոցում, Կարագյոզյան հայկական որբանոցում և «Սանասարյան Հան»-ում։ 

Ստամբուլից երաժշտագետ Մարալ Ջիվանյանը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան և Էջմիածին՝ եկեղեցական արարողություններում գործածվող քշոց երաժշտական գործիքի (պատկանում է ծնծղա հարվածայինների ընտանիքին) վերաբերյալ հետազոտություն իրականացնելու՝ եկեղեցական արխիվներ, գրադարաններ և թանգարաններ այցելելով, հոգևորականների և ծնծղա պատրաստողների հետ հարցազրույցներ վարելով։ 

Ստամբուլից Եսայան հայկական դպրոցի աշխատակիցներ և ուսուցիչներ Անի Քալայլը, Իմելդա Քույումջուն, Արփեն Չինարը, Լորի Գյուլբենկը, Քարին Քյուչուքօղլուն և Մուրադ Չաքըրը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Երևան և Գյումրի՝ ուսումնասիրելու և ծանոթանալու Հայաստանի կրթական հաստատություններում կիրառվող ուսուցման տարբեր մեթոդների՝ այդ նպատակով այցելելով այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են «Այբ» դպրոցը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը, «Դրիմ Բրիջմեն» դպրոցը և այլն: 

Մարդինից Մեթին (Ֆիդել) Քըլըչը՝ Մարդինի մշակութային միության խորհրդի անդամ, Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել է Երևան՝ իր ասպիրանտական ​​թեզի համար հետազոտություններ անցկացնելու ավանդական երաժշտական ժառանգության թեմայով և թե ինչպիսի նշանակություն է ունեցել Ռադիո Երևանը քրդական երաժշտության պահպանման գործում: 

Ստամբուլից և Էսքիշեհիրից «Nomad Performance» խմբի դերասաններ Բարըշ Քուշը, Էզգի Ադանչը, Յեշիմ Թաթլըհան Թունչելը և Էրթուրք Էրքեքը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Երևան՝ մասնակցելու Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կազմակերպված փառատոնին՝ ներկայացնելով «Տեղահանվածները» խորագրով իրենց ներկայացումը: 

Ստամբուլից «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամի՝ սովետական ​​քրդերի մասին հետազոտող Նիհաթ Գյուլթեքինը, Դիարբեքիրից «Folklora Me» (Մեր ժողովրդական բանահյուսությունը) ամսագրի քրդական արվեստի և բանահյուսության բանահավաքներ Շերիբան Մաթյարը և Բերիվան Մաթյարը Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելել են Երևան՝ հարցազրույցներ անցկացնելու Ռադիո Երևանում՝ որպես քրդական հաղորդումների հեռարձակողի, և Ջամիլա Ջալիլի հետ, ով տարիներ շարունակ Հայաստանում բնակվող քրդերից ժողովրդական երգեր է հավաքագրել՝ լինելով Ջասիմե Ջալիլի՝ Ռադիո Երևանի քրդական բաժնի առաջին ղեկավարի ընտանիքի անդամ։

Ավելին իմանալու համար ծանոթացեք Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգին։

Հարցերի դեպքում գրեք մեզ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին։

 

2023-2024 թթ․ Ճանապարհորդական դրամաշնորհն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. հրատապ հասցեագրում» ծրագրի շրջանակում։