2020 թվականի օգոստոսի 12-ին և 14-ին տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում Շրի Լանկայից անկախ հետազոտող Հասինի Հափութանթրին կարևորեց մշակույթի դերը անհավասար զարգացման, աղքատության, հակամարտությունների և փխրուն կառավարման մեջ, որոնք բոլորն էլ հանգեցնոմ են խտրականության, մարգինալացման և բացառման։

Ըստ Հափութանթրիի, մշակույթը միայն դրական կողմեր ունեցող միաձույլ ամբողջություն չէ։ Ընդհակառակը, այն ունի բաժանումներ ու թերի կողմեր։ Դա է պատճառը, որ մշակույթը ամենօրյա խտրական և բացառող պրակտիկաները «նորմալ» է դարձնում։ Երբ նման պրակտիկաները խորը արմատավորվում են հասարակության մշակույթի մեջ, մարդիկ անկարող են դրանք նշմարել, քանի որ նրանք կարծում են «իրերն այդպիսին են» և անկարող են վերափոխել դրանք։

Աշխատաժողովն անդրադարձավ մշակույթի յոթ բաղադրիչնեին։ Այդ առումով, դիտարկվեց տիպային խմբային մի հետազոտություն գեղեցկության գաղափարի և պատմական պատումների վերաբերյալ, որոնք ազդցություն են կրում այդ բաղադրիչներից՝ լեզու, էթիկա, գեղագիտություն, վարքային համակարգեր, հավատալիքային համակարգեր, պատմություն և մտավոր ավանդույթներ։ Ընդգծելով, թե ինչպես են այս երկու հասկացություններն ընկալվում հասարակության տարբեր շերտերի կողմից, կարևորվեց ուժային հարաբերությունների ազդեցությունը մշակույթի ձևավորման վրա: Մասնակիցները քննարկեցին հասարակության մեջ քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ուժերի հարաբերությունների ազդեցությունը անհատի և սոցիալական ինտեգրման գործընթացի վրա:

Աշխատաժողովի ընթացքում, իրենց տարբերություններով հանդերձ, մասնակիցները փորձեցին մշակույթի հիմնական ընմբռնում և դինամիկա ձևավորել և քննարկել թե ինչպես է դա ազդում իրենց մասնագիտական փորձառության վրա։ Նրանք կենտրոնացան խտրականությունն ու ներառումը վերափոխելու հնարավորությունների վրա՝ մշակույթն առաջին տեղում դնելով: 


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։