Ասուլիս բառը բաղկացած է ասել ու լսել արմատներից,

հաճախ գործածական է հայերենի խոսակցական լեզվում։

 

Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարություն «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիան, հիմնված Հրանտ Դինք հիմնադրամի հովանու ներքո, հասարակագիտական առաջին լաբորատորիան է Թուրքիայում, որը պայքարում է խտրականության դեմ, իրականացնում դիսկուրս ուսումնասիրություններ, սատարում է ոլորտում կատարվող ջանքերը։ Մի քայլ առաջ անցնելով Հիմնադրամի՝ Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում ծրագրից, որն իրականացվում է 2009 թ․-ից ի վեր, որպես մեկնարկային փուլ, «ԱՍՈՒԼԻՍ»-ը կիրականացնի ուսումնասիրություններ կոնցեպտուալ/հղացքային քննարկման, կրթության, մեդիայի, իրավունքի ու քաղաքականության վերաբերյալ։ Ձգտելով լինել առաջատար, նորարար ու միջգիտակարգային կենտրոն՝ այն կդիմակայի խտրականությանն ու խտրական դիսկուրսներին զանազան համատեքստերում և կստեղծի մարդու մարդու իրավունքների, ժողովրդավարացման, հավասարության ու բազմակարծության համար նպաստավոր տարածք։

Կենտրոնը ստեղծվել է իբրև «լաբորատորիա»։ Ի գիտություն ընդունելով այս հատկանիշը՝ կենտրոնը նախատեսված է համանման սկզբունքներ ունեցող ակադեմիական հետազոտություններ ու ակտիվիստական շարժումներ հյուրընկալելու և/կամ աջակցելու համար, ինչպես նաև այնպիսի ջանքերի, որոնք միտված են ատելության խոսքի, խտրական դիսկուրսի, վտանգավոր դիսկուրսի թեմաներով իրազեկմանը։ Կենտրոնը ուղղություններից է նաև այս ոլորտներում դասընթացներ վարելը։ 

«ԱՍՈՒԼԻՍ»-ը նախագծվել է այնպես, որ հասանելի լինի բոլորի համար, ովքեր ցանկանում են փորձ ձեռք բերել «համակեցության» շուրջ, ուսումնասիրել ու առաջ տանել համակեցության մշակույթն ու լեզուն, երկխոսության մեջ մտնել ու նպաստել ժողովրդավարական արժեքների արմատավորմանը։ Լաբորատորիայի նպատակն է իրականացնել խտրականությանն ու խտրական դիսկուրսին վերաբերող գործունեություն, հետազոտել դրանց պատճառները, վերլուծել նման դիսկուրսի քաղաքական, սոցիալական, ժողովրդավարական, տնտեսական, մշակութային ու համանման ազդեցությունները հասարակության ու անհատների վրա, բարձրացնել համակեցությունը վտանգող դիսկուրսի զանազան հարթությունների մասին իրազեկվածության մակարդակը, մշակել դրա դեմ պայքարի զանազան մեթոդներ՝ ներառյալ՝ հակա-դիսկուրս և ի վերջո՝ նպաստել բազմակարծ ու ժողովրդավար կարգին։ 

Կոնցեպտուալ/հղացքային քննարկումներից մինչև կրթություն, իրավունքից մինչև քաղաքագիտություն, սովորական լրատվամիջոցներից մինչև նոր մեդիայի ոլորտներում միջգիտակարգային մոտեցմամբ աշխատող «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիայի թիրախային խմբերի մեջ են մտնում ակադեմիական ոլորտի մասնագետները, անկախ հետազոտողները, իրավաբանները, արհմիությունները, ուսանողները, երեխաները, երիտասարդությունը, դասավանդողները, ուսուցիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական կառավարման մարմինները, քաղաքական գործիչները, կրոնական պաշտոնյաները, լրագրողները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, սոցիալական մեդիաների օգտատերերը և արվեստագետները։ Իբրև Թուրքիայիում առաջին, սակայն աշխարհի տարբեր վայրերում նախադեպեր ունեցող հասարակագիտական լաբորատորիա, «ԱՍՈՒԼԻՍ»-ի տեսլականն ու առաքելությունը մշակվել են՝ հաշվի առնելով հենց այս համընդգրկուն մոտեցումը։