2020 թվականի նոյեմբերի 9-ին, 11-ին և 13-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համախմբվել էին աշխատաժողովի շրջանակում, որը վարում էին Խղճմտանքի վայրերի միջազգային կոալիցիայի Գլոբալ կապերի ծրագրի տնօրեն Լինդա Նորրիսը և Մեթոդոլոգիայի ու իրագործման տնօրեն Բրեյդըն Փայնթերը։ Երեք օրերի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպես են պատմական ու քաղաքական պատումները ազդեցություն կրում ուժային հարաբերություններից և ինչպես կարող են այդ պատումները խորհրդանշող հուշարձանները վերաիմաստավորվել։    

Աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսեցին իրենց աշխատանքում առկա մարտահրավերների մասին, քննարկեցին խտրականության արմատները, և թե ինչպես են ուժային հարաբերություններն ազդում իրենց աշխատանքի վրա: Նրանք խոսեցին ուժի այն ձևերի մասին, որոնք պատմության, արվեստի և մեդիայի միջոցով պատումներ են ձևավորում, ինչպես նաև անդրադարձան այլընտրանքային պատումների կերտմանը։ Բրեյդըն Փայնթերը նշեց, որ պատումներն ու ուժը փոխգործակցում են չորս եղանակով։ Դրանք են ձայնը (ում տեսակետից է պատումը), շրջանակը (աշխարհագրական և ժամանակային սահմանները), կենտրոնականությունը (պատմության մեջ ինչն է մութ մնացել) և կամքի գործոնը (ով ունի պատմության մեջ դեր կատարելու ուժ):

Աշխատաժողովի վերջին օրը վարողները խոսեցին պատումների և պատմական ճշմարտությունների վերլուծության մեթոդի մասին: Նրանք ներկայացրեցին չորս տարբեր եղանակներ՝ դատաքննական, սոցիալական, անձնական և հաշտեցման ճշմարտություն:

Աշխատաժողովի վերջին օրվա քննարկման թեման պատմական հուշարձաններն էին։ Լինդա Նորրիսը նշեց, որ դասական իմաստով հուշարձանների խորհրդանշական արժեքն այսօր փոխակերպվել է: Որպես հասարակության մեջ ընդհանրական լեզու, այն փոխվել է՝ ելնելով սոցիալական դինամիկայից: Նորրիսը նաև կիսվեց աշխարհի հուշարձանների տարբեր օրինակներով և նշեց, որ դրանք կարող են ներառել նաև ծիսական, մեկնաբանական, հաստատող, ուղղորդող և վիճարկվող տարածքներ:

Խղճմտանքի վայրերի միջազգային կոալիցիայի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։