Nefret Söylemi HY
Ատելության խոսքի և խտրականության վերաբերյալ միջազգային համաժողով
«Ատելության խոսքն ու խտրական դիսկուրսը լրատվամիջոցներում 2019 թվականին» զեկույցն այժմ հասանելի է
Հրանտ Դինք հիմնադրամը 2009 թ․-ից ի վեր իրականացնում է «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագիրը։ Այն, ըստ էության, հետազոտություն է, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել էթնիկ ու կրոնական ինքնությունների նկատմամբ խտրական լեզվի, սեքսիստական ու նույնասեռատյաց դիսկուրսի ու ատելության խոսք պարունակող լուրերի վրա՝ այդ կերպ բարձրացնելով հանրային իրազեկվածությունն ընդդեմ նման հրապարակումների, նպաստելով լրատվամիջոցներում ատելության խոսքի նվազեցմանը։
2020 թվականի դեկտեմբերի 11-ից 12-ը տեղի ունեցավ Ատելության խոսքի և խտրականության վերաբերյալ առցանց միջազգային համաժողովը։
Լրատվամիջոցների մշտադիտարկման զեկույցում զետեղված են 2018 թ․ մամուլում տեղ գտած ատելության խոսքի քանակական ու որակական վերլուծությունների տվյալները և նույն տարում աչքի ընկած խտրական դիսկուրսի երկու թեմատիկ ուսումնասիրություն։
2019 թվականի նոյեմբերի 19-ին Անարատ հղության շենքում տեղի ունեցավ «Թուրքական լրատվամիջոցներում արմատացած «ուրիշները»» խորագրով բաց քննարկումը:
2019 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ լրատվության քննարկման աշխատաժողով՝ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի աջակցությամբ և հասարակության տարբեր հատվածներից անհատների մասնակցությամբ:
Լրատվամիջոցների մշտադիտարկման զեկույցում զետեղված են 2017 թ․ մամուլում տեղ գտած ատելության խոսքի քանակական ու որակական վերլուծությունների տվյալները և նույն տարում աչքի ընկած խտրական դիսկուրսի երկու թեմատիկ ուսումնասիրություն։
Կոնֆլիկտների փոխակերպման «Իմեջին» կենտրոնի հետ համագործակցությամբ լույս տեսած այս զեկույցը վերաբերում է Ադրբեջանում, Հայաստանում ու Թուրքիայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի մեդիա լուսաբանմանը
Խտրական դիսկուրսի մասին այս զեկույցը հիմնված է 1995-ից մինչև 2015 թվականները Թուրքիայի տպագիր մամուլում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ Ապրիլի 24-ի կապակցությամբ տեղ գտած խտրական դիսկուրսի մշտադիտարկման վրա։
2014 թվակականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Խտրականությունն ու ատելությունը մեդիայում․ սոցիալական մեդիան, տարբերության ներկայացվածությունն ու խտրականության դեմ ակտիվիզմը» խորագրով։
2013 թվակականի հոկտեմբերի 26-ին Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Էիդեն և Եվրախորհրդի ներայացուցիչ Լասլո Ֆելդին ելույթ ունեցան «Խտրական դիսկուրն ու սոցիալական մեդիան» բաց քննարկմանը:
2012 թվակականի սեպտեմբերի 12-ին Հրանտ Դինք հիմնադրամը Ստամբուլի Բիլգի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Խտրական դիսկուրսը և լրատվամիջոցների դերը» խորագրով բաց քննարկումը։