Հոկտեմբերի 14-ին և 16-ին CIVICUS-ի անդամ «Մի ապագա կոլեկտիվ»-ի հիմնադիր Վանդիտա Մորարկան վարեց ֆեմինիստական և ներառական տեսանկյունից առաջնորդությանը վերաբերող աշխատաժողովը։

Վանդիտա Մորարկան անդրադարձավ այն փաստին, որ առաջնորդության գաղափարը փոխակերպման փուլում է գտնվում՝ հարցականի տակ դնելով ուժային հարաբերություններն ու արտոնությունները, որոնք ըստ ֆեմինիստական մեթոդաբանության՝ խտրականության աղբյուր են հանդիսանում։ Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին իշխանության, արտոնության, ճնշման, փոխհատվող ֆեմինիզմի և ինքնության գաղափարները, ինչպես նաև ավանդականից ֆեմինիստական առաջնորդությանն անցումը։ Մորարկան նաև խոսեց ֆեմինիստական առաջնորդության հիմնական արժեքների և սկզբունքների մասին։

Աշխատաժողովի երկրորդ օրը քննարկման թեման էր տվյալային ֆեմինիզմը։ Մորարկան նշեց, որ տվյալների հավաքագրումը հաճախ իրագործվում է պատրիարքալ գաղափարախոսությամբ և հետազոտությունների մեջ կիրառվող տվյալները պետք է մշակվեն և օգտագործվեն բազմակարծիք տեսակետից։  


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։