Համավարակից մոտ 20 ամիս է անցել, բայց դեռ մեզ ստիպում է վերանայել մեր հանդիպումները, աշխատաժողովները և կոնֆերանսները առցանց լսարանի համար: Անձնական հավաքների ազդեցությունը ոչ միայն կորել է, այլև ավելի ու ավելի դժվար է դառնում լսարանին ներգրավված պահել առցանց հանդիպումների, վեբինարների և սեմինարների տեղատարափի ֆոնին:
Համավարակը ստիպել է մարդկանց դառնալ ինչ-որ չափով ֆասիլիտատորներ, այնուամենայնիվ, դժվար է ստեղծել այնպիսի ներգրավող միջավայր, որոնց մարդիկ սովոր են՝ անկախ նրանից նրանք կարող են անձամբ հանդիպել, թե ոչ: Եվ այսպիսով, անհրաժեշտ է զարգացնել հանդիպումները լավ մշակելու և կազմակերպելու հմտությունները, հատկապես մարդու իրավունքների ոլորտում, որտեղ կարող են լինել բարդ դեպքեր և թեմաները պահանջում են մարդակենտրոն մոտեցում:

Քլինթոն Դու Պրեեզի կողմից անցկացվող այս աշխատաժողովում քննարկվելիք թեմաներն են.

  • Ինչպե՞ս կարող է մարդկային կապն ու կարեկցանքը կրկին դառնալ հանդիպումների թիրախում, հատկապես մի ոլորտում, որը կենտրոնացած է մարդու իրավունքների ընդլայնման վրա:
  • Ի՞նչ է նշանակում լինել ազդեցիկ հանդիպումների ֆասիլիտատոր, կազմակերպիչ և մշակող:
  • Ինչպե՞ս օգտագործել տարբեր մեթոդներ և հարթակներ՝ հոգնածության և շեղումների դարաշրջանում առցանց և անձնական հանդիպումների արդյունավետությունն ու ներգրավվածությունը վերականգնելու համար:

Քլինթոն Դու Պրեեզ

Քլինթոն Դու Պրեեզը սկսել է թիմերի և անհատների զարգացման իր աշխատանքը Դեմոկրատական դաշինքում՝ Հարավային Աֆրիկայի Պաշտոնական ընդդիմադիր կուսակցությունում: Կուսակցության զարգացման և ուսուցման վարչությունում աշխատելով մի քանի տարի՝ նա նախագծել և ֆասիլիտացրել է կուսակցության քաղաքական առաջնորդների և գործադիր կազմի անդամների զարգացման բազմաթիվ ծրագրեր: 2018 թվականին նա նշանակվեց Ազգային քարոզարշավի ղեկավարի տեղակալ՝ վերապատրաստումներ անցկացնելով կուսակցության 2019 թվականի ընդհանուր ընտրությունների քարոզարշավին ընդառաջ։ Այս պաշտոնում նա պատասխանատու էր ամբողջ երկրում ավելի քան 50 000 կուսակցական կամավորների համակարգված հավաքագրման և վերապատրաստման համար, ինչպես նաև ուսուցանելու կուսակցության բարձրագույն քաղաքական առաջնորդներին բանավեճերում և լրատվամիջոցների հետ հարցազրույցներում: Նա ներկայումս բնակվում է Քեյփթաունում՝ որպես «Anew» կազմակերպական և մարդկային զարգացման խորհրդատվական կազմակերպության անդամ: Տարիների ընթացքում նախագծելով և վարելով դիզայն մտածելակերպի մի շարք սեմինարներ՝ նա 2020 թվականին Ամստերդամի «Design Thinkers Academy»-ի միջոցով կատարելագործեց դիզայնի մտածելակերպի ուղղությամբ իր հմտությունները: Քաղաքականության, առաջնորդության զարգացման և դիզայն մտածելակերպի իր փորձի հիման վրա նա աշխատում է ՀԿ-ների , իրավապաշտպան կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների հետ ամբողջ աշխարհում՝ կենտրոնանալով կարողությունների, թիմային աշխատանքի և կառույցների համակարգային զարգացման վրա։


«Anew»-ի մասին

Ավելի քան մեկ տասնամյակի փորձ ունենալով առաջնորդների զարգացման, ծրագրերի նախագծման, ֆասիլիտացման և անհատական զարգացման ոլորտներում, «Anew»-ն աջակցում է կազմակերպություններին, թիմերին և անհատներին ամբողջ աշխարհում՝ զարգացումն ու կրթությունը դնելու իրենց գործունեության հիմքում:


Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ: