2019 թվականի նոյեմբերի 15-ին «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ լրատվության քննարկման աշխատաժողով՝ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի աջակցությամբ և հասարակության տարբեր հատվածներից անհատների մասնակցությամբ: 

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են խաղաղասիրական լրագրության հիմնական սկզբունքներն ու դրա անհրաժեշտությունը, իրավունքահեն լրագրությունը, ինչպես նաև խաղաղասիրական լրագրության շրջանակը՝ դիտարկելով նորությունների և տեսանյութերի տարբեր օրինակներ: Աշխատաժողովը տեղի ունեցավ Հրանտ Դինք հիմնադրամի Անարատ hղության շենքում, իսկ այն վարում էր Մուրատ Ուտկուն։ Աշխատաժողովի մասնակիցներն ընտրվել էին հիմնադրամի կողմից բաց մրցույթի հայտադիմումների միջոցով: Ծրագրի թիմից և վարողներից բացի, աշխատաժողովի մասնակիցներն ութն էին, այդ թվում` հաղորդակցության, կինոյի և հեռուստատեսության, գրականության բաժինների ուսանողներ և տարբեր մասնագիտությունների տեր անձինք, այդ թվում՝ նորությունների խմբագիր, ուսուցիչ և լրագրող:

Աշխատաժողովի ընթացքում ընտրված նորությունների, ներառյալ՝ տեսանյութերի օրինակով, վերլուծվեցին և քննարկվեցին, թե ինչպես է լուրը արտադրում և վերարտադրում խտրականությունը՝ իր վերնագրով, գլխավոր նախադասությամբ, պատկերով և բովանդակությամբ։ Քննարկվեց նաև Ջ․ Գոլթունգի լրագրության հայեցակարգային դասակարգումը, որը սահմանում է «խաղաղությանը/կոնֆլիկտին ուղղվածն ընդդեմ պատերազմին/բռնությանը ուղղվածի», «ճշմարտությանն ուղղվածն ընդդեմ քարոզչությանն ուղղվածի», «աջակողմյանն ընդդեմ էլիտարի» և «լուծմանն ուղղվածն ընդդեմ հաղթանակին ուղղվածի»։ Քննարկման առանցքում նորությունների կամ տեսանյութերի միջոցով լրատվամիջոցների կողմից խտրական լեզու արտադրելու ձևերն էին, որոնց միջոցով որոշակի դեպքերի մասին հաղորդելիս որոշակի խմբեր/անձինք կարող են ներկայացվել որպես զոհեր, մարգինալացվել և անմարդկայնացվել: Աշխատաժողովի վերջին հատվածում քննարկվեց, թե ինչպես է հնարավոր այլընտրանքային դիսկուրսով նորություններ արտադրել, ինչը դիտարկվեց նորությունների և տեսանյութերի ընտրված օրինակների միջոցով: