Կազմողներ՝

Նարոդ Ավջը, Ռուդի Սայաթ Փուլատյան

Խմբագիր՝

Լյուդմիլա Բույում

1-ին հրատ․, ապրիլ, 2021
208 էջ

Այս գիրքը Հրանտ Դինք հիմնադրամի պատմության ծրագրի շրջանակներում 2011 թվականից իրականացվող բանավոր պատմության ուսումնասիրության արդյունք է: Գրքում, որը կազմում է «Լռության ձայնը» շարքի յոթերորդ հատորը, ամփոփված են Քընալըադայի 19 հայերի հետ հարցազրույցներից 12 -ը։

Գրքում, ի լրումն հարցազրույցների, որոնք պահպանվել են իրենց խոսակցական ձևով և վերակազմավորվել` ժամանակագրական ամբողջականություն ձևավորելու համար, ներառված են նաև Նարոդ Ավջըի ներածական խոսքը Քընալըադայի պատմության մասին և Ռուդի Սայաթ Փուլատյանի ընդհանուր ակնարկն այս ուսումնասիրության և հարցազրույցների վերաբերյալ:

Հարցազրույցների տեքստերում խոսքի ընթացքում զրուցակիցների օգտագործած հայերեն բառերը գրված են շեղ տառերով։ Ծանոթագրության մեջ տրված են դրանց բացատրությունը, ինչպես նաև տեղի բարբառին հատուկ որոշ բառերի, հատուկ անունների, տեղանքների և իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություններ։

Քընալըադան ավելի քան մեկ դար Թուրքիայի հայ համայնքի ամենանախընտրելի ամառային հանգստավայրերից է: Կղզում հայերի բնակեցումը սկսվել է 19 -րդ դարի սկզբից, իսկ կղզում առաջին կրթական ու պաշտամունքային կառույցների պատմությունը` նույն դարի կեսերից: Կղզում, որտեղ բնակչության մեծամասնությունը երկար տարիներ կազմված է եղել հայերից և հույներից, ժողովրդագրական լուրջ փոփոխության է ենթարկվել 1964 թվականին Հունաստանի քաղաքացիների՝ երկրից վտարվելուց հետո, ապա բնակչության կտրուկ աճով, որը պայմանավորված էր կղզու հույն բնակիչների լքված սեփականությունների վրա նոր շենքերի կառուցումով՝ 70-ականներին։

Այս գիրքը, ինչպես «Լռության ձայնը» շարքի մյուս գրքերը, պատրաստվել է` նպատակ ունենալով լսելի ու տեսանելի դարձնել Թուրքիայի տարբեր շրջաններում արմատներ ունեցող և Թուրքիայում կամ այլուր բնակվող հայերի պատմությունները: Այս ուսումնասիրության շրջանակներում անցկացված բանավոր պատմության հարցազրույցները լույս են սփռում այս մշակույթի տարբեր դրսևորումների վրա՝ անցյալում և ներկայում, մատնանշում կղզու կարևորությունը հայ համայնքի համար և հատկապես այն փոխակերպումը, որը նա կրել է վերջին հիսուն տարվա ընթացքում Քընալըադայում՝ հազվագյուտ բնակավայր, որտեղ արևմտահայ մշակույթը և լեզուն վերարտադրվում է հանրային ոլորտում:

Գրքի վերնագիրը՝
Խոսում են Քընալը կղզու հայերը
Ենթավերնագիրը՝
«Լռության ձայնը» VII
ISBN
978-605-70399-3-4
Գինը՝
20 ԹԼ
Էջերի քանակը՝
190
Լայնությունը՝
150 մմ
Բարձրությունը
210 մմ
Քաշը՝
350 գ
Տպագրությունը՝
1-ին հրատ., ապրիլ, 2021
Լեզուն՝
անգլերեն
Կազմեցին՝
Նարոդ Ավջը, Ռուդի Սայաթ Փուլատյան
Խմբագիր՝
Լյուդմիլա Բույում
Հարցազրուցավարներ՝
Ատոմ Շաշկալ, Նարոդ Ավջը, Ռուդի Սայաթ Փուլատյան
Երախտիքի խոսք՝
Ալթուղ Յըլմազին, Էվրիդիկի Պինգոյին, Էյուփ Էնսար Դալին, Նազար Բոյումին, Ստելլա Կարաքրիստիանիդուին
Շապիկի լուսանկարը՝
Աքիլլաս Միլլասի «Proti, Antigoni: Ta Prinkiponisa» գրքից (Աթենք, 1992, էջ 116)
Շապիկի մտահղացումը և էջադրումը՝
Սերա Դինք և Սելին Համզաօղլու
Տպագրությունը՝
Mas Matbaacılık

 

Այս գիրքը պատրաստվել է Նիդերլանդների Թագավորության գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Բովանդակության համար բացառապես պատասխանատու է Հրանտ Դինք հիմնադրամը: Այստեղ արտահայտված տեսակետները ոչ մի կերպ չեն արտացոլում Նիդերլանդների Թագավորության գլխավոր հյուպատոսության պաշտոնական տեսակետները:

 

  • Ներածությունը՝ Նարոդ Ավջըի, 7

  • «Ես այստեղ եմ և այստեղ կմնամ», 21

  • «Մենք մնացել էինք փողոցում՝ անտուն», 39

  • «Քընալըի բնակչությունը հազիվ 500 մարդ էր կազմում», 49

  • «Ստամբուլցի հայ արվեստագետ», 61

  • «Քընալըն ազատության գյուղ էր և մենք դրանից դուրս ուրիշ գյուղ չունեինք», 73

  • «Կղզին կարծես մեր տան բակը լիներ», 87

  • «Ես շրջանակից դուրս էի», 101

  • «Քընալը. հայկական կղզի», 111

  • «Ես ծնվել եմ Քընալըի մեջ», 125

  • «Ես սիրում եմ իմ երկիրը», 135

  • «Իմ հայրենի Քընալըադա», 147

  • «Քո բոլոր ընկերները կարող են այցելել քո տուն», 165

  • Վերջաբան՝ Ռուդի Սայաթ Փուլատյան, 183

  • Ինդեքս, 201