Պատմական հետազոտությունների աջակցության դրամաշնորհը, որը մեկնարկել է 2010թ. դր. Ալփեր Օքթեմի բարեհոգի օժանդակությամբ, ուղղված է խղճի մտոք կատարված գործողությունների բացահայտմանը միտված հետազոտությունների խթանմանը և աջակցմանը, ինչը կարող է գնահատվել որպես մարդու իրավունքների պաշտպանություն 1915-ի իրադարձությունների ժամանակ և այսօր: 2013թ. դրությամբ դրամաշնորհը, որը վերանվանվել է «Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհ», ընդլայնել է շրջանակը՝ ներառելով հիշողության վերաբերյալ հետազոտությունները և հիշողության ու պատմության կապը։ Հավելումն իր նախնական շրջանակի՝ դրամաշնորհը կաջակցի նաև 1915թ. իրադարձությունների հետքերի, հետագա սերունդների հիշողության մեջ դրանց պահպանման և հիշելու տարբեր ձևերի վերաբերյալ հետազոտություններին:

2016թ. ընտրված նախագծերը կհայտարարվեն 2016թ. նոյեմբերի 11-12-ին անցկացվող միջազգային խորհրդաժողովի ընթացքում:

ՆՊԱՏԱԿԸ

Դրամաշնորհի նպատակն է բացահայտել խղճով և մարդկայնությամբ թելադրված թաքուն գործողությունները Թուրքիայի պատմության ծանր ժամանակներում, հնարավորություն ընձեռել իրականացնելու հետազոտություններ 1915թ. անդրսերնդային հետևանքների վերաբերյալ (մասնավորապես՝ այնպիսի հասկացությունների առումով, ինչպիսիք են պատասխանատվությունը, խիղճը և արդարությունը), խրախուսել 1915թ. պատմությամբ և հիշողությամբ զբաղվող հետազոտողներին, այս ոլորտում իրականացված համապատասխան հետազոտությունները հասանելի դարձնել լայն հանրությանը։

ԸՆԴԳՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Ի լրումն ստորև թվարկված հարցերի, սակայն չսահմանափակվելով դրանցով՝ դրամաշնորհին կարող են ներկայացվել նաև պատմության և հիշողության հետազոտություններ այն մասին, թե ինչպես են տարբեր մարդիկ և խմբեր արձագանքել պատմության մութ ժամանակներում տեղի ունեցած իրադարձություններին՝ պատասխանատվության, խղճի և արդարության տեսանկյունից։

  • Ի լրումն ստորև թվարկված հարցերի, սակայն չսահմանափակվելով դրանցով՝ դրամաշնորհին կարող են ներկայացվել նաև պատմության և հիշողության հետազոտություններ այն մասին, թե ինչպես են տարբեր մարդիկ և խմբեր արձագանքել պատմության մութ ժամանակներում տեղի ունեցած իրադարձություններին՝ պատասխանատվության, խղճի և արդարության տեսանկյունից։
  • Ովքե՞ր հրաժարվեցին մասնակցել հրամաններին և բռնի գործողություններին, հայերի և հայկական կազմակերպությունների վերացմանը և թալանին: Որո՞նք էին (են) նման հրաժարումների հետևանքները:
  • 1915թ. մարդկային, սոցիալական, տնտեսական և քաղաքական կողմերն ինչպե՞ս ազդեցին հետագա սերունդների վրա: Ինչպե՞ս է այդ անդրազգային հետքերի ազդեցությունը շարունակվում այսօր։
  • Ինչպե՞ս է ներկա սերունդն ընկալում 1915թ. ոճրագործներին, վկաներին և այլախոհներին:
  • Ինչպե՞ս են խավը, աշխարհագրական դիրքը, էթնիկական / կրոնական / կուսակցային պատկանելությունը և սեռը ձևավորել 1915թ. հիշողությունը:
  • Ինչպե՞ս են 1915թ. իրադարձություններն արտացոլվել գրականության մեջ, կերպարվեստում, կինոյում և թատրոնում։ Ինչպե՞ս են 1915թ. պատկերումները գրական, կերպարվեստի, կինոյի և թատերական ստեղծագործություններում համընկնում 1915թ. գերիշխող պատմագրությանը և հիշողությանը և (կամ) ինչպե՞ս են տարբերվում դրանցից:
  • Ինչպե՞ս է պատմական իրադարձությունների և ժամանակակից աշխարհի փոխհարաբերությունն արտահայտվում տարբեր վայրերում:
  • Ինչպիսի՞ հետազոտություններ են իրականացվել պատասխանատվության, խղճի և արդարության վերաբերյալ՝ կապված Անատոլիայում հայերի վերացման և 1915թ. իրադարձությունների հետ: Ինչպիսի՞ն է նման հետազոտությունների ազդեցությունը մակրո/միկրո մակարդակում։
  • Հրանտ Դինք հիմնադրամը ձևավորել է ժյուրի՝ ըստ վերոհիշյալ նպատակի և շրջանակի: Հիմնադրամը նաև ձգտում է գործակցել Թուրքիայի և արտասահմանի համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ:

ԴԻՄԵԼ

Հրանտ Դինք հիմնադրամ
Անարատ հղության շենք
Պապա Ռոնկալլի փ. 128, Հարբիյե
Շիշլի 34373, Ստամբուլ
Հեռախոս՝ 90 212 240 3361
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հիմնադրամի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար խնդրում ենք կապվել մեզ հետ վերը նշված հասցեով և հեռախոսահամարներով:

ԴԻՄԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Դրամաշնորհին կարող են դիմել բոլոր հետազոտողները (անկախ այն բանից՝ փոխկապակցված են որևէ համալսարանի հետ, թե՝ ոչ)։

Հայտատուները կարող են դիմել միայն մեկ նախագծով:

Համախմբագրված նախագծերի դեպքում կարող է դիմել մեկից ավելի հայտատու:

Հայտերի լեզուները սահմանափակվում են անգլերենով և թուրքերենով:

Ընդունելի են միայն նոր կամ ընթացիկ հետազոտական նախագծերը: Նախագծերը, որոնք արդեն ավարտվել և հրապարակվել են, չեն ֆինանսավորվի:

Հայտը պետք է լինի 7 էջից ոչ պակաս:

Նրանք, ովքեր դիմել են դրամաշնորհի նախորդ փուլին, կարող են կրկին դիմել:

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Եթե ստորև թվարկված փաստաթղթերից որևէ մեկը բացակայում է հայտի փաթեթում և (կամ) դրանցում տրամադրված տեղեկություններն անճիշտ են, ապա հայտը կմերժվի: 

Հայտի փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը.

Մանրամասն աշխատանքային ինքնակենսագրություն (CV), որտեղ պետք է նշվեն շարունակվող և (կամ) ավարտված կրթությունը, աշխատանքային փորձը և հրատարակված աշխատանքները (եթե կիրառելի է): Համախմբագրված նախագծերի դեպքում բոլոր հայտատուները պետք է տրամադրեն առանձին CV: Պետք է ներկայացվեն երեք երաշխավորագրեր հարակից ոլորտում աշխատող անձանցից: Այս փուլում բավարար կլինեն երաշխավորատուների անուններն ու կոնտակտային տվյալները։

Էթիկական հայտարարագիր՝ ստորագրված փաստաթուղթ այն մասին, որ հետազոտությունը՝ ընթացքում և ավարտից հետո, համապատասխանում է ակադեմիական գրավոր խոսքի էթիկական սկզբունքներին (մասնակիցների պաշտպանություն, հետազոտության՝ ինքնուրույն աշխատանքի արդյունք լինելը, հետազոտության գաղափարի թարմությունը, և այլն)։

Հետազոտական ​​նախագծի համառոտագիր՝ պետք է տրամադրի տեղեկություններ հետազոտության թեմայի և մեթոդաբանության, ինչպես նաև առկա գրականության մեջ դրա բերած ավանդի վերաբերյալ:

Պետք է օգտագործվի A4 չափի էջ՝ էջի վերևում և ձախ կողմում 3 սմ, էջի ներքևում և աջ կողմում՝ 2 սմ լուսանցքով:

Անունը և ազգանունը պետք է գրված լինեն յուրաքանչյուր էջում: Յուրաքանչյուր էջ պետք է համարակալված լինի:

Հայտերը պետք է պատրաստվեն .pdf կամ .doc ձևաչափերով՝ էլեկտրոնային փոստով ուղարկելու համար։ Առկայության դեպքում էլ. նամակում պետք է ներառվեն տեսանյութերի և (կամ) աուդիո նյութերի և փաստաթղթերի պատճենները։ Բացի դրանից, համառոտագրի պատճենը պետք է ուղարկվի վերը նշված փոստային հասցեին:

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով կամ անձամբ: Էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտից բացի խնդրում ենք փոստով ուղարկել Ձեր ամբողջ հայտի փաթեթի թղթային տարբերակը: Բոլոր հայտատուները կտեղեկացվեն իրենց հայտի կարգավիճակի մասին երկու ամսվա ընթացքում։

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ամեն տարի ապրիլին hիմնադրամի Խորհրդի անդամները կազմում են ժյուրի: Համակարգման համար նշանակվում է մեկ անձ: Ժյուրին հայտերը գնահատում է` ըստ հետևյալ չափանիշների.

Աշխատանքը պետք է համապատասխանի գիտական հանրույթի ընդունված նորմերին հետազոտության մեթոդների, ներկայացման և հղումների (օգտագործված գրականության) վերաբերյալ:

Աշխատանքը պետք է լինի ինքնուրույն և առնչվի դրամաշնորհի առաջարկած թեմաներին։

Աշխատանքը չպետք է սոսկ կրկնի հայտնի փաստերը և չպետք է լինի նախկինում հրատարակված աշխատանքների հավաքածու:

Աշխատանքը պետք է լինի նոր և ջանադիր հետազոտության արդյունք:

Աշխատանքը պետք է ցուցադրի սուր դիտողունակություն, խորքային հետազոտություն և որակյալ մեկնաբանություն։

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

Աջակցության դրամաշնորհ ծրագրի համակարգողները  դրամաշնորհի տարեկան լրացուցիչ գումարը կօգտագործեն ժյուրիի հետ միասին: Տվյալ տարվա ընթացքում ներկայացված աշխատանքներից որևէ մեկին օժանդակության տրամադրումը ամբողջովին կախված է ժյուրիի գնատականից: Նույնիսկ եթե ժյուրին որոշի տվյալ տարում օժանդակություն չտրամադրել որևէ աշխատանքի, դոկտոր Ալփեր Օքթեմը, միևնույն է, կնվիրաբերի նախատեսված գումարը, որը կպահվի հիմնադրամի կողմից՝ դրամաշնորհի հետագա փուլերում այն օգտագործելու համար:

Եթե տվյալ կատեգորիայի գնահատումից պարզվի, որ մեկից ավելի աշխատանքներ են արժանի դրամաշնորհային օժանդակություն ստանալուն, դրամաշնորհը հավասարաչափ կբաշխվի այդ աշխատանքների միջև: Համակարգողը ժյուրիի գնահատման արդյունքները ներկայացնում է հիմնադրամի Խորհրդին օգոստոս ամսին։ Վերջնական որոշումը կկայացնի հիմնադրամի Խորհուրդը՝ հաշվի առնելով ժյուրիի գնահատականը։

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետազոտությանը և հետազոտության հետևանքներին վերաբերող բոլոր պատասխանատվություններն ու հեղինակային իրավունքները պատկանում են հետազոտողին:

Հետազոտողը պատասխանատու է հետազոտության ժամանակահատվածի ավարտին հետազոտության վերաբերյալ մանրամասն զեկույց ներկայացնելու համար: Հրանտ Դինք հիմնադրամը իրեն է վերապահում այդ զեկույցը կամ դրա ամփոփագիրը հրապարակելու իրավունքը:

Հրանտ Դինք հիմնադրամը կարող է գիտաուսումնական բնույթի հոդված խնդրել ֆինանսավորման համար ընտրված հետազոտողներից, եթե որոշի կազմել և հրատարակել այդ հետազոտողների հետազոտությունները: Հետազոտողը պատասխանատու է Հրանտ Դինք հիմնադրամին տեղեկացնելու համար, թե հոդվածը նախկինում տպագրվե՞լ է արդյոք կամ ունի՞ հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ։

Հետազոտողը պատասխանատու է աջակցվող հետազոտությունից բխող բոլոր հրապարակված նյութերում հստակորեն նշելու, որ նախագիծն օժանդակություն է ստացել Հրանտ Դինք հիմնադրամի Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհի շրջանակներում։

Հրանտ Դինք հիմնադրամի Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհի 2016 թ. ժյուրիի կազմը.

Հյուլյա Ադաք (Սաբանջը համալսարան)
Թաներ Աքչամ (Քլարք համալսարան)
Այշե Գյուլ Ալթընայ (Սաբանջը համալսարան)
Այֆեր Բարթու Ջանդան (Բողազիչի համալսարան)
Վալենտինա Կալցորարի (Ժնևի համալսարան)
Էդհեմ Էլդեմ (Բողազիչի համալսարան)
Դենիզ Քանդիյոթի (Լոնդոնի համալսարան)
Ռայմոնդ Գևորգյան (Université Paris-VIII)
Քերեմ Օքթեմ (Գրազի համալսարան)
Արուս Յումուլ (Ստամբուլի Բիլգի համալսարան)

Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհի 2016 թ.-ի մրցույթի արդյունքները
Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհի 2014 թ.-ի մրցույթի արդյունքները
Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհի 2013 թ.-ի մրցույթի արդյունքները
Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհի 2012 թ.-ի մրցույթի արդյունքները
Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհի 2011 թ.-ի մրցույթի արդյունքները
Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհի 2010 թ.-ի մրցույթի արդյունքները

Դր. Ալփեր Օքթեմի՝ Պատմության և հիշողության հետազոտությունների դրամաշնորհի աջակցի մասին
Alper ÖktemԾնվել է 1954թ. մարտի 11-ին Թուրքիայի Դիքիլի քաղաքում։ Տարրական կրթությունն ստացել է Բուրդուրում: Ուսումը շարունակել է Էսքիշեհիրի Մաարիֆ Քոլեջում (Maarif Koleji)՝ Կոնիայում, և ավարտել Քադըքյոյի Մաարիֆ Քոլեջը Ստամբուլում՝ ստանալով միջնակարգ կրթություն։ 1978թ. ավարտել է Անկարայի Հաջեթեփե համալսարանի բժշկական ֆակուլտետը: Մեկնել է Գերմանիա ՝ ճառագայթաբանության մեջ մասնագիտանալու նպատակով: 1980-ականներին օգնել է խոշտանգումների ենթարկված թուրք փախստականներին: Ավելի քան քսան տարի աջակցում է Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամին: Ավելին, Գերմանիայում գործող «Ժողովրդավարական Թուրքիա» ֆորումի Խորհրդի անդամ է: Դր. Օքթեմն օգնում է «Դաշինք 90/Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրին, հատկապես մարդու իրավունքների, խաղաղության և Թուրքիայում ժողովրդավարության թեմաներով՝ Օզդեմիրի՝ 1993թ. խորհրդարան անցնելուց ի վեր։ 2000-2001թթ. հրատարակել է գերմանական «Թագեսցայտունգ» (Die Tageszeitung) օրաթերթի «Փերշեմբե» (Perşembe) շաբաթական հավելվածը։ «Փերշեմբե»-ն նպատակ ուներ հավասար դաշտում՝ նույն մեդիա հարթակում, ի մի բերել Գերմանիայի հասարակությանը և ներգաղթյալներին, վերջիններիս դարձնել  հասարակության հավասար իրավունքներով օժտված անդամներ՝ հատկապես ԶԼՄ-ներում երկխոսությունը խորացնելու և Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդելու միջոցով: Դր. Ալփեր Օքթեմն ամուսնացած է, ունի երկու երեխա և ապրում է Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում, որտեղ աշխատում է որպես ճառագայթաբան: