Տեղի ունեցավ Դիարբեքիրի և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պատմությանն առնչվող գիտաժողովը, որը տարածաշրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Այն կազմակերպվել էր Դիարբեքիրում՝ Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Դիարբեքիրի մայրաքաղաքային քաղաքապետարանի մշակույթի վարչության, Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի (DTSO) և Դիարբեքիրի քաղաքական և սոցիալական հետազոտությունների DİSA ինստիտուտի հետ համագործակցությամբ: Համաժողովում ուշադրություն գրավեցին ոչ մահմեդականների ունեցվածքի ճակատագրին վերաբերող ելույթները: Համաժողովից հետո ընդհանուր գնահատման և քննարկման ընթացքում համաձայնեցվեց, որ ապագայում այս հանդիպումը հիմք կդառնա գիտական աշխատանքների համար: Փակման խոսքով հանդես եկավ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Բայդեմիրն իր խոսքում նշեց, որ կարևոր է այդ տարածաշրջանի ժողովրդի առճակատումը իրենց պատմության հետ`շեշտադրելով «առճակատումը»: www.hrantdink.org կայքում ուղիղ հեռարձակվող համաժողովին մասնակցեց ավելի քան 2000 մարդ՝ 24 երկրից: Ստորև կարող եք դիտել համաժողովի բոլոր տեսանյութերը:
Օր 1-ին
Բացման Խոսք – Ռաքել Դինք, Օսման Բայդեմիր, Մեհմեթ Դիյաեդդին Գեզեր, Նեջդեթ Իփեքյուզ, Ջենգիզ Աքթար
Գլխավոր Զեկույց – Բասքըն Օրան
Պանել I, «Դիարբեքիրի և շրջակայքի ընդհանուր համայնապատկերը»
Նախագահող՝ Աքշին Սոմել
Բարբարա Ջ․ Մերգերյան «Դիարբեքիր․ 19-րդ դարի ամերիկյան դիտանկյունը (1830-1870)»
Քերեմ Սոյլու «Շրջանը 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ըստ Դիարբեքիրի արխիվների»
Ռայմոնդ Գևորգյան «Ժողովրդագրական մարտահրավեր կամ տարածքների վերահսկումը․ Դիարբեքիրի վիլայեթն օսմանյան շրջանում»
Ջորջ Աղջայան «Դիարբեքիր նահանգի ժողովրդագրական պատմությունն ըստ օսմանյան գրառումների»
Պանել II, «Սոցիալ-տնտեսական կարգն ու դրա վատթարացումը 19-րդ դարի երկրորդ կեսին»
Նախագահող՝ Սուավի Այդին
Օզգե Էրթեմ «Դիարբեքիրի Մահմեդական և ոչ մահմեդական բնակիչների, տեղական Խորհրդի, տեղի նշանավոր անձանց և օտարերկրյա գործիչների միջև հարաբերությունները»
Սեդա Ալթուգ «Քրդահայերը Դիարբեքիրի գյուղական վայրերում նախքան 1915թ.»
Պանել III, «Սոցիալ-տնտեսական կարգն ու դրա վատթարացումը 19-րդ դարի երկրորդ կեսին II»
Նախագահող՝ Դիլեք Գույեն
Ջաֆեր Սարըքայա «Հայացք Դիարբեքիրի և դրա ծայրամասերի սոցիալ-տնտեսական պատմությանը՝ 1893 թ. Չիկագոյի համաշխարհային ցուցադրությունից»
Վահե Թաշջյան «Պալուի հայկական կյանքի դերը տարածքի սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքի զարգացման ըմբռնման գործում»
Պանել IV, «Օսմանյան քաղաքականությունը դեպի տարածաշրջանը և երևան եկող ազգայնականությունը I»
Նախագահող՝ Ֆազըլ Հյուսնու Էրդեմ
Ուգուր Բահադիր Բայրաքթար «Մարդկությանն ընտելանալը. հայացք Սուբլիմ նավահանգստից Դիարբեքիրին՝ Թանզիմաթի շրջանում»
Աքշին Սոմել «Օսմանյան կրթական քաղաքականությունը 1870-1908թթ.»
Սուավի Այդին «Մտորումներ՝ ցեղա-համայնա-պետական հարաբերությունների շուրջ Դիարբեքիրում և ծայրամասերում 19-րդ դարում»
Պանել V, «Օսմանյան քաղաքականությունը դեպի կրոնը և երևան եկող ազգայնականությունը II»
Նախագահող՝ Բասքըն Օրան
Ջանեթ Կլեյն «Պետություն, ցեղախումբ, դինաստիա և Դիարբեքիրի համար մրցավազքը 20-րդ դարի նախաշեմին»
Բենիամին Տրիգոնա-Հարանի «Ձախողված օսմանիզմ․ Դիարբեքիրի Սուրիանին»
Մեհեմեդ Մալմիսանիջ «Քրդական ազգայնականությունը Դիարբեքիրում վաղ 20-րդ դարում (1900-1920)»
Օր 2
Պանել VI, «Բռնություն, ջարդ և ցեղասպանություն Դիարբեքիրում I«»
Նախագահող՝ Էթյեն Մահջուփյան
Ջել Վերհեյջ «Դիարբեքիրն ու 1895թ․ հայկական ճգնաժամը»
Դեյվիդ Գոնթ «Միջկրոնական բռնության մշակույթն Անատոլիայի սահմաններին Օսմանյան կայսրության ուշ շրջանում (1890-1915)»
Զելիհա Էթյոզ «Դիարբեքիրի հուժկու բոցերը»
Պանել VII, «Բռնություն, ջարդ և ցեղասպանություն Դիարբեքիրում II»
Նախագահող՝ Ռայմոնդ Գևորգյան
Հանս-Լուկաս Քիզեր «Խաղաղությո՞ւն եք փափագում հայերի հետ․ մոտենալով օսմանյան արևելյան նահանգներին` նախքան 1915թ.»
Այհան Աքթար «Դիարբեքիրը 1914-1919թթ.»
Պանել VIII, «Սոցիալ-տնտեսական pայմանները՝ սկսած Առաջին աշխարհամարտից մինչև հանրապետական շրջան I»
Նախագահող՝ Ահմեթ Ինսել
Մեքքի Ուլուդաղ «Սիլվանի սոցիալ-տնտեսական պայմանները Առաջին աշխարհամարտի ժամանակ»
Ջումա Չիչեկ «Թուրքական հանրապետության առաջին 10 տարին քրդական շրջանում»
Դողան Հոջա «Դիարբեքիրի ժողովրդագրական կառուցվածքի փոփոխությունը»
Ջեսսի Հաննա Կլարկ / Սաադետ Ալթայ «Կանանց պատմական դերը քրդական հասարակության մեջ նախա և վաղ հանրապետական դարաշրջանում»
Պանել IX, «Սոցիալ-տնտեսական պայմանները՝ սկսած Առաջին աշխարհամարտից մինչև հանրապետական շրջան II»
Նախագահող՝ Ալի Բայրամօղլու
Սաիթ Չետինօղլու «Ինչ կատարվեց Դիարբեքիրում և ծայրամասերում հայերի ունեցվածքի հետ»
Մեյմեթ Փոլաթել «Հայերի ունեցվածքի դերը Դիարբեքիրի սոցիալ-տնտեսական վերափոխման գործում (1920-1945)»
GԸնդհանուր գնահատական և քննարկումներ
«Դիարբեքիրի ժողովածուների գիրքը», որը ներառում է գիտաժողովում ներկայացված հոդվածները, լույս է տեսել թուրքերեն: