Հրանտ Դինք հիմնադրամը և Համազգային կրթամշակութային ընկերակցությունը հոկտեմբերի 7-8-ին կազմակերպեցին միջազգային համաժողով «21-րդ դարում հայ ինքնության վերաբերյալ քննադատական մոտեցումները. փխրունություն, կայունություն և փոխակերպում» խորագրով՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Շվեդիայի գլխավոր հյուպատոսարանի աջակցությամբ։ Այն տեղի ունեցավ Հրանտ Դինք հիմնադրամի Անարատ հղության շենքի «Հավաք» սրահում։ Հանրային ուշադրության արժանացած համաժողովին համաժամանակյա հետևում էին նաև Հրանտ Դինք հիմնադրամի կայքի՝ www.hrantdink.org և յութուբյան ալիքի միջոցով։ 

Օր 1-ին

Մեկնարկ՝ Ռաքել Դինք

 Բացման Խոսք՝ Մկրտիչ Մկրտիչյան

Գլխավոր Զեկույց՝ Խաչիկ Թոլոլյան

Պանել I, Կոնցեպտուալ քննարկումներ

Նախագահող՝ Մկրտիչ Մկրտիչյան

Հրաչ Չիլինգիրյան՝ «Ինչ է «հայը» հայկական ինքնության մեջ»
Ռազմիկ Փանոսյան՝ «Հայրենիքներ ու սփյուռքեր․ ձևավորելով բազմատեղային ազգային ինքնություն»

 

Պանել II, Հետցեղասպանական արտահայտություններ

Նախագահող՝ Մելիսա Բիլալ

Մեհմեթ Քարասու՝ «1915թ․ երիտասարդների աչքերով․ համեմատելով Թուրքիան ու Հայաստանը»
Դիաննա Կաշոյան-Շանզ՝ «(Չ)տարածությունում․ անդրազգային հայկական ֆեմինիստական երկխոսություններ ինքնությունների, պատկանելության և մայրենի լեզուների միջև»
Հուշերի ու մշակույթի սոցիոլոգիայի ուսումնասիրությունների ասոցիացիա՝ «Ցեղասպանության հիշատակման ձևավորումը և չորրորդ սերնդի սուբյեկտիվությունը Ցեղասպանությունից հետո. Թուրքիայում, Հայաստանում և Սփյուռքում երիտասարդության համեմատական վերլուծություն»
Անիտա Թութիկյան՝ Հայ արվեստն ու հավաքական ինքնությունը 1915-2015թթ․-ին․ արտաքսված հայկական Սփյուռքի արվեստի էվոլյուցիոն փուլերը՝ ուշադրության կենտրոնում ուեննալով Լիբանանը»

 

  

Պանել III, Սփյուռքի Ինքնություններ և Ժամանակատարածական Տիրույթներ - I

Նախագահող՝ Հրաչ Չիլինգիրյան

Հարութ Էկմանյան՝ «Պատմելու իրավունք․ հալեպահայերը վերջին 100 տարիների ընթացքում»
Էլլի Պոնոմարևա՝ «Սփյուռքի ինքնության ձևավորումը Թբիլիսիի հայ համայնքում»
Մարալ Քուրքչյան՝ «Ֆրանսիայում հայ դեռահասների ինքնության ձևավորում. մշակութային սոցիալականացման հետևանքները դպրոցում և ընտանիքի համատեքստում»

Պանել IV, Սփյուռքի ինքնություններ և ժամանակատարածական տիրույթներ - II

Նախագահող՝ Ֆերհաթ Քենթել

Քարել Բերտրամ՝ «Ամերիկահայերն ու անատոլիական ինքնությունը․ տան հետ հանդիպումը»
Ռուբինա Փերումյան՝ «Հայ-ամերիկացի թե՞ ամերիկացի հայկական արմատներով։ Հետցեղասպանական պայմաններն ու հանգամանքներն Ամերիկայում և ինքնության դինամիկան»
Քոնրադ Սիեկերսկի՝ «Ռումինահայերն այսօր․ Սփյուռքի միջամտություններ և ինստիտուտներ համայնքի կայացման գործում»
Աննա Օհաննեսյան՝ «Չարպինի հայերի հետնորդները Հարավային Հորդանանում. կասկածի տակ առնելով հայկական ինքնությունը»

Պանել V, «Հայերը» որպես ազգային ինքնություն

Նախագահող՝ Արտաշես Մարկոսյան

Սուրեն Դանիելյան՝ «Հիմնարար ինքնության հարցերի խոցելիությունը Հայաստանում»
Հարություն Մարության՝ «1990թ․-ի ապրիլի 24-ի քայլարշավը և Ցեղասպանության զոհի հաղթահարման արտահայտությունները»
Ռուբեն Գալիչյան՝ «Ինքնությունը քարտեզների 2600 տարիների միջով»

Օր 2

Պանել VI, «Հայերը» որպես ազգային ինքնություն

Նախագահող՝ Արաս Էրգյունեշ

Քրիսթոֆեր Նիկոլաս Շեկլյան՝ «Էթնո-կրոնական ինքնության աշխարհիկ օրենքի առեղծվածները»
Արդա Ջ․ Մելքոնյան «Հայ չե՞ս։ Հայ ավետարանական (բողոքական) հոգևորականությունը մարտահրավեր է նետում հայ ինքնության սահմանումներին»
Անատոլիի Տոկմանչև՝ «Եհովայի վկաները Հայաստանում։ Ազգայնականությունը խիստ ոչ ազգայնական աղանդում»

Պանել VII, Հայերը Թուրքիայում - I

Նախագահող՝ Օհաննես Քըլըչդաղը

Հրագ Փափազյան՝ «Հայերն ու ուրիշ հայերը Թուրքիայում»
Էմրե Ջան Դաղըօղլու՝ «Սեպտեմբերի 12-ի ռեժիմն ու հայերի վերաձևված ինքնությունը Թուրքիայում»
Արարատ Շեքերյան՝ «Վերածնունդից՝ մահ․ հայ մտավորականությունն ու Արևմտյան Հայաստանի կորսված օրհներգը, 1918-1919»

Պանել VIII, Հայերը Թուրքիայում - II

Նախագահող՝ Հուլյա Ադակ

Մեհթափ Թոսուն՝ «Եսի վերականգնում և ինքնության վերահաստատում հավաքական հիշողության միջոցով. Դերսիմահայեր»
Փընար Քարաքըլչըկ՝ «Թշնամու երկիրն ու տատերի լեզուն․ Çok afedersiniz Türkçeyi Türklerden eyi konuşuruk»
Էդեն Նաբի՝ «21-րդ դարում կիսվող ինքնության պահպանում. ասորիներ և հայեր»

Պանել IX, Ինքնության ներկայացումները գրականության մեջ

Նախագահող՝ Ռուբինա Փերումյան

Մուրատ Չանկարա՝ «Մեր» ու «նրանց» միջև․ վկայություն «նրանց» լեզվով
Նարեկ Սեֆերյան՝ «Համակերպվելով հայ-ամերիկյան ինքնության հետ․ Մայքլ Արլեն Կրտսերի և Փիթր Բալաքյանի վկայությունները «Դեպի Արարատ» և «Ճակատագրի սև շունը» գրքերում»
Արտո Վաուն՝ «Ինչ է տրվել, ինչ է արվել. բազմալեզու բանաստեղծն աշխարհների միջև»
Սիրանուշ Դվոյան՝ «Հայ-ֆրանսիական սփյուռքի գրականության մոդերնիզացիայի գործընթացը»