Շեբինքարահիսարն (Շաբին Քարահիսար) առավել հայտնի էր Նիկոպոլիս կամ Կոլոնիա անուններով: Այն հին ամրոց-քաղաք էր օսմանյան կայսրության Սիվաս վիլայեթի կազմում: Այսօր այն Թուրքիայի Հանրապետության սևծովյան տարածաշրջանի Գիրեսուն նահանգի մաս է կազմում:
Վաղ 20-րդ դարում Շեբինքարահիսարն ուներ 20,000 բնակիչ, որից 8000-ը հայեր էին: Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզի վրա Շեբինքարահիսարում գրանցված է 16 հայկական տեղանք՝ 7 դպրոց, 7 եկեղեցի և 2 վանք:
Դրանցից ամենանշանակալին Սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կարելի է գտնել մեր քարտեզի վրա հետևյալ հղումով՝ http://turkiyekulturvarliklari.hrantdink.org/place/28_017 կամ բրաուզերում փնտրելով Գիրեսուն/Շեբինքարահիսարի հայկական եկեղեցիները: Եկեղեցին կոչվել է նաև Սուրբ Ստեփանոս Նախավկա: Այն կառուցվել է 1274թ.: 1885թ. Սբ. Աստվածածին եկեղեցին այրվել է մոտակա հացի փուռում բռնկված հրդեհի ժամանակ: Վերջինս պատկանել է քաղաքի հայտնի ընտանիքներից մեկին՝ Թեվեքելյաններին: Յոթ տարվա ընթացքում համայնքը վերակառուցել է եկեղեցին՝ երկու հարկով, 18 պատուհանով, զանգի աշտարակով և արծաթյա խաչով: Ավելի քան 3000 մարդ կարող էր այցելել եկեղեցու պատարագները:1
«Houshamadyan.org» կայքում առկա է Շեբինքարահիսարի մի ընտանեկան հարուստ արխիվ՝ Քիբարյան ընտանիքի արխիվը, որը հասանելի է այստեղ:
Շեբինքարահիսարի մեկ այլ հայտնի հայ է լուսանկարիչ Արա Գյուլերը, ում անունով քաղաքում փողոց կա:2 Ստորև Արա Գյուլերի լուսանկարն է, իր շեբինքարահիսարցի հոր հետ, իսկ նրանց հետևում Շեբինքարահիսարի հայտնի ժայռն է, որի վրա գտնվում է Շեբինքարահիսարի ամրոցը:
1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան. Երևանի համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1998։
2. Արա Գյուլերը մասնակցեց իր անունով փողոցի բացմանը՝ http://www.ntv.com.tr/turkiye/ara-guler-kendi-caddesinin-acilisini-yapti,ud0Dobe_6EOFLlU4ZLeS3g: