Գենդեր, էթնոս և ազգ-պետություն.
Անատոլիան և դրա հարևան տարածաշրջանները
Կազմակերպված Սաբանջը համալսարանի կողմից՝
Հրանտ Դինք հիմնադրամի և Անադոլու Քյուլթյուրի համագործակցությամբ
2009թ., մայիսի 21-24
Ստամբուլ
Հիմնված լինելով Հրանտ Դինքի այն ժառանգության վրա, որն ընդգծում է գոյություն ունեցող մարդկային կապերը և պատկերացնում նորերը՝ ֆիզիկական և երևակայական սահմաններից դուրս, Հրանտ Դինքի հիշատակին նվիրված աշխատարանների նպատակն է Անատոլիայում և հարևան տարածաշրջաններում աշխատող գիտնականների միջև ստեղծել և քաջալերել միջառարկայական ակադեմիական երկխոսություն:
Ազգայնականության և ազգ-պետության օրակարգերում գենդերի և էթնոսի գաղափարները տարբերակման և կոնֆլիկտի՝ միմյանց վրա տարբեր կերպերով փոխազդող հիմնական կատեգորիաներն են: 2009թ.-ի Հրանտ Դինքի հիշատակին նվիրված աշխատարանի առանցքային շեշտը այն ուղիներն էին, որոնցով ազգ-պետություններում և դրանցից դուրս գենդերային և էթնիկ ձևակերպումներն ու փոխակերպումները կերտեցին 20-րդ դարի Անատոլիան և հարևան տարածաշրջանները:
Կազմակերպող հանձնաժողով՝
Աքշըն Սոմել
Այշե Քադըօղլու
Այշե Գյուլ Ալթընայ
Ֆիքրեթ Ադանըր
Հյուլյա Ադաք
Ըշըք Օզել
Լանֆրանկո Ացետի
Լեյլա Քյուղ
Նեդիմ Նոմեր