2019 թվականի մարտի 18-20-ը Անկարայի և Ստամբուլի նշանավոր պետական համալսարաններ և բժշկական հաստատություններ ներկայացնող Պարբերական հիվանդության հինգ բժիշկներ այցելեցին Հայաստան։ Խմբում ընդգրկված էին Ստամբուլի համալսարանի Ջերահփաշա բժշկական ֆակուլտետի, Անկարայի համալսարանի բժշկական ֆակուլտետի, Գազի համալսարանի բժշկական ֆակուլտետի և Անկարայի Հիշատակի հիվանդանոցի մասնագետներ:

2018 թվականի նոյեմբերին առողջապահության վերաբերյալ կազմակերպված Երկխոսության ծրագրի ընթացքում Պարբերական հիվանդությունն ի հայտ էր եկել որպես երկու երկրների հանրային առողջության համար կարևոր թեմա: Դրան հետևող այս այցի նպատակն էր միավորել երկու երկրների բարձրագույն կրթության և բժշկական հաստատություններում Պարբերական հիվանդության հետ աշխատող բժիշկներին`քննարկելու համագործակցության և հետազոտություն անցկացնելու հնարավորությունները, ինչպես նաև այս ոլորտում կապերի հաստատումը:

During the Dialogue Programme organised on health-care in November 2018, Familial Mediterranean Fever emerged as an important topic for the public health in both countries. This follow-up visit aimed at bringing together the medical doctors working on FMF from higher education and medical institutions from both countries to discuss possibilities of collaboration and research as well as building networks in this field.

Ծրագրի շրջանակում խումբը հյուրընկալվեց Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից: Նրանք հնարավորություն ունեցան հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ծանոթանալ բժշկական կրթության համակարգի հետ, այցելել համալսարանական տարածքներ և Երևանի պետական բժշկական համալսարանի հիվանդանոցներից մեկը:
Այցի վերջին օրը Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը հյուրընկալեց կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Պարբերական հիվանդության ոլորտում աշխատող փորձագետներ, բժիշկներ և ակադեմիկոսներ Հայաստանից և Թուրքիայից: Առաջին նիստի ընթացքում փորձագետները համեմատական տեսանկյունից քննարկեցին հիվանդության բուժումն ու ախտորոշումը, իսկ երկրորդ նիստին մասնակիցները գնահատեցին հետագա համագործակցության հնարավորությունները: Քննարկմանը մասնակցում էին ոլորտի շահագրգիռ կողմերը, մասնավորապես` Երևանի պետական համալսարանը, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Արաբկիրի բժշկական կենտրոնը, ինչպես նաև Առողջապահության նախարարի խորհրդականը:

Այցի ընթացքում մասնակիցները եղան ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Արվեստի պատմաբան Արա Պետրոսյանի ուղեկցությամբ խումբը նաև բացհայտեց Երևանի գլխավոր ճարտարապետական և մշակութային վայրերը: Մասնակիցները շրջայց կատարեցին Երևանի նշանավոր թանգարաններում, տեսարժան վայրերում և ճարտարապետական շենքերում, այդ թվում՝ Արվեստի ազգային պատկերասրահ, Գաֆեսճյան թանգարան, Կասկադ, Օպերայի և բալետի շենք, Հանրապետության հրապարակ, ինչը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ավելին իմանալու Երևանի մշակույթի ու պատմության մասին: Խումբը նաև կարճ ճանապարհորդություն ունեցավ նաև դեպի Գառնիի տաճար և Գեղարդի վանական համալիր:

 

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շարքն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Միացյալ
Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության
հիմնադրամի աջակցությամբ:
#ukcssf

Ծրագրի մշակութային բաղադրիչն իրականացվել է «Չրեսթ» հիմնադրամի աջակցությամբ: