Հունիսի 24-ից հուլիսի 10-ը Հրանտ Դինք հիմնադրամը Երևանում կազմակերպել էր երեքշաբաթյա ամառային դպրոց, որին մասնակցում էին ճարտարապետության 26 ուսանողներ Թուրքիայի MEF համալսարանից և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանից (ՃՇՀԱՀ): Երկու հարևան երկրներից մասնակցող ուսանողները նախագծեցին և կառուցեցին խաղահրապարակ Անմիջական օգնություն ասոցիացիայի (DAA) հիվանդանոցային դպրոցում, որտեղ ուսում են ստանում 2-17 տարեկան երեխաներ՝ միաժամանակ բուժում ստանալով իրենց առողջական քրոնիկ խնդիրների համար: MEF համալսարանից պրոֆեսորներ Ավշար Կարաբաբա Էրեջիրը և Սիբել Յասեմին Օզգանը և ՃՇՀԱՀ-ից պրոֆեսորներ Արթուր Եղիկյանը և Գրիգոր Բաբաջանյանը վերահսկում և ուղղորդում էին ուսանողներին այս երեք շաբաթների ընթացքում:
Ճարտարապետության ամառային դպրոցի առաջին օրը ուսանողներն այցելեցին DAA-ի հիվանդանոցային դպրոց, որտեղ տեղեկացան դպրոցի գործունեության մասին: Ուսանողները հնարավորություն ունեցան քննարկելու դպրոց հաճախող հոսպիտալացված երեխաների հատուկ կարիքները և ուսումնասիրեցին տարածքը՝ կառուցվելիք խաղահրապարակի նախագծման և մասշտաբի հնարավորություններն ավելի լավ հասկանալու համար։
Ամառային դպրոցի ողջ ընթացքում երկու երկրների ճարտարապետ ուսանողներն աշխատում էին ինչպես ՃՇՀԱՀ-ում, այնպես էլ DAA-ի հիվանդանոցային դպրոցում: Իրենց դասախոսների ղեկավարությամբ ուսանողներն արեցին խաղահրապարակի առաջին էսքիզներն ու մոդելները: Այս ընթացքում ուսանողները նաև մտորումներ ու քննարկումեր էին կիսում ներառականության վերաբերյալ, քանի որ նրանք պետք է մշակեին այնպիսի մոդել, որը համապատասխան կլիներ տարբեր առողջական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին: Նախագծման և մոդելավորման գործընթացից հետո ուսանողներն անցան շինարարությանն ու տեղում ձեռք բերեցին գործնական փորձ: Այս առումով ամառային դպրոցը եզակի փորձառություն էր ուսանողների համար, քանի որ առաջին անգամն էր, որ նրանք հնարավորություն ունեցան նախագծել և հետագայում կառուցել նախագիծն իրենց իսկ ձեռքերով: Ավելին, այս ամբողջ գործընթացը փորձի և գիտելիքի փոխանակման նպաստավոր հիմքեր ստեղծեց: DAA-ի հիվանդանոցային դպրոցի երեխաները բարձր էին գնահատում իրենց համար կառուցված խաղահրապարակը և անհամբեր սպասում էին այն օգտագործելուն:
Ամառային դպրոցի ընթացքում MEF-ի ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական ճարտարապետությանն ու մշակույթին: Նրանք շրջայց կատարեցին Երևանում, ինչպես նաև այցելեցին Գառնի, Գեղարդ և Գյումրի, ծանոթացան Հայաստանի ճարտարապետական հիմնական ուղղություններին և տեսարժան վայրերին: Նրանք նաև այցելեցին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացան կենտրոնի հիմնական կրթական ծրագրերին ու հաջողակ նախագծերին: 2019 թվականի հունիսի 10-ին փոքրիկ արարողությամբ տեղի ունեցավ խաղահրապարակի բացումը, որին մասնակցեցին DAA-ի հիվանդանոցային դպրոցի երեխաներն ու հրավիրված հյուրերը: Դպրոցի երեխաներն իրենց ելույթով ամփոփեցին օրը:
Տոնակատարության ավարտին ՃՇՀԱՀ-ի և MEF-ի ուսանողները ստացան մասնակցության վկայականներ` ի նշան իրենց ներդրած ջանքերի:
Türkiye ve Ermenistan’dan Mimarlık Öğrencileri Yerevan’da Tasarladıkları Oyun Alanını İnşa Etti
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/1.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190624_152620.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190626_143318.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190627_143745.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190629_161818.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190629_162157.jpg
66670473_2642435979129591_314722052261019648_o.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190702_152045.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190703_131933.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190704_120042.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190706_144904.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190709_174737.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/yaz_okulu_2019/20190710_152333.jpg
66682587_2642436235796232_6632557651198738432_o.jpg
Ճարտարապետական ամառային դպրոցը շարունակությունն էր 2018-ի ամռանը Ստամբուլի MEF համալսարանի «Դիզայն և կառուցում» ստուդիայում կազմակերպված նմանատիպ մի նախագծի և հանդիսանում է ավելի մեծ ծրագրի մի մաս, որն աջակցություն է ստանում է Շվեյցարիայի Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի կողմից:
Ճարտարապետության ամառային դպրոցին մասնակցած MEF-ի և ՃՇՀԱՀ-ի ուսանողներն ու դասախոսները
Աննա Մարտիրոսյան |
Մելսիդա Բաբայան Մերի Գրիգորյան Մերթ Ջան Քեսքին Ռենգին Շեշեօղուլլարը Սարգիս Հակոբյան Սաթուկ Բուղրա Սարը Շեբնեմ Աքալըն Սենա Սեվինչ Օզթուրք Սերկան Ալփ Բալեկօղլու Սերլի Վարդապետյան Սիբել Յասեմին Օզգան Սվետլանա Օհանյան Վարդուհի Եղիազարյան Վիկտորյա Դեմիրճյան Եվա Նազարյան |
Այս նախագիծն իրականացրել է Հրանտ Դինք հիմնադրամը՝ Երևանում ԱՄՆ
դեսպանության և «Քրեստ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: