2018 թվականի հունվարի 15-ին Անարատ hղության շենքում Հրանտ Դինք հիմնադրամի Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարություն «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիան կազմակերպել էր «Գտնելով ճշմարտությունը․ ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն» խորագրով քննարկումը։ Քննարկումը վարում էր լրագրող Ըշըն Էլիչինը, իսկ բանախոսներն էին «journo.com.tr»-ի խմբագիր և ակադեմիկոս Օրհան Շեները և «Doğruluk Payı»-ի թվային գործունեության համակարգող Դենիզջան Սարըն։
Ըշըն Էլիչինի բացման խոսքից հետո Օրհան Շեներն ընդգծեց, որ հետճշմարտության հասկացոթյունը ոչ թե պարզապես «սուտ» է նշանակում, այլ ավելի շուտ ներառում է կիսաճշմարտություն և չասված ճշմարտություն։ Նա նշեց, որ հետճշմարտության ժամանակաշրջանում ճշմարտության վրա հիմնված ռացիոնալ քննարկումների գերակշռություն ունեցող քաղաքական դաշտը փոխարինվել է մեկ այլ տեսակի քաղաքական դաշտով, որտեղ գերակշռող են ինքնությունները, դիրքերն ու ցեղակրոնությունը: Ընդգծելով այն փաստը, որ Օքսֆորդի բառաանների կողմից «հետճշմարտություն»-ն ընտրվել է որպես տարվա բառ, Շեներն անդրադարձավ հետճշմարտության հասկացության հանրայնացման մեջ Միացյալ Թագավորությունում Բրեքսիթի արշավների և ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրարշավների դերին։ Ավարտին Օրհան Շեները նշեց, որ թվային լրատվամիջոցների տրամադրած հանրային տարածքը կորցրել է իր գործառույթը՝ հեռանալով ռացիոնալ հիմքերից, և մենք հասել ենք «հետճշմարտություն» կոչվող կետին:
Դենիզջան Սարըն անդրադարձավ «փաստերի ստուգում» հասկացությանը, որի քաղաքական գործողության օրինակներն ի հայտ են եկել ԱՄՆ-ում 90-ականների կեսերից, որոնք մուտք են գործել մեր կյանք տվյալների բազաների միջոցով քաղաքական գործիչների հայտարարությունները վերլուծող հարթակների շնորհիվ: Սարըն նշեց, որ «Doğruluk Payı»-ն հիմնադրվել է 2014-ին` 2013-ին Գեզիի ցույցերից, լրատվամիջոցներում խոսքի ազատության սահմանափակումներից և կեղծ լուրերի տարածումից հետո հիմնական լրատվամիջոցների նկատմամբ անվստահության աճից հետո: Սարըն նշեց նաև, որ քաղաքական գործիչների հայտարարություններում տվյալների և համատեքստի համատեղելիությունը վերլուծելուց հետո, նրանք հարթակի միջոցով հանրությանն են ներկայացնում տվյալների վերլուծությունը: