Հայաստան-Թուրքիա երկարաժամկետ փորձի փոխանակման նախագիծն ընդունում է հայտեր
հյուրընկալող կազմակերպությունների համար
Վերջնաժամկետ՝ հուլիսի 20, 2026 թ.
Հրանտ Դինք հիմնարկը ուրախ է հայտարարելու 2026-2027 թթ. Հայաստան-Թուրքիա երկարաժամկետ փորձի փոխանակման նախագծի նոր շրջափուլի մեկնարկի մասին։ Այս շրջափուլի համար սահմանվել են համագործակցության առաջնային ոլորտներ, դրանք են՝ շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, մշակութային ժառանգություն և զբոսաշրջության զարգացում։ Միևնույն ժամանակ այլ ոլորտներ ևս կարող են դիտարկվել, մասնավորապես այն դեպքերում, երբ առաջնահերթ ոլորտներում ներկայացված հայտերի թիվը կամ որակը բավարար չէ։ Փորձի փոխանակման նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանից և Թուրքիայից 3 մասնագետի 3-ից 6 ամիս անցկացնել հարևան երկրում գործող որևէ հյուրընկալող կազմակերպությունում նախապես համաձայնեցված ծրագրի շրջանակում։
Համապատասխան հյուրընկալող կազմակերպություններն այժմ կարող են դիմել բաց կանչին:
Ովքե՞ր կարող են դիմել
Դիմել կարող են Հայաստանում կամ Թուրքիայում գրանցված այն կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում և հետաքրքրված են հարևան երկրից մասնագետ ընդունելու հնարավորությամբ։ Հյուրընկալող կազմակերպությունները կարող են տեղակայված լինել Հայաստանի կամ Թուրքիայի ցանկացած քաղաքում կամ մարզում/նահանգում։
Ի՞նչ է ենթադրում հյուրընկալող կազմակերպություն դառնալը
Հրանտ Դինք հիմնարկը հյուրընկալող կազմակերպություններին ֆինանսական որևէ աջակցություն չի տրամադրում, սակայն փորձի փոխանակման նախագծի մասնակիցը իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը ներդնում է հյուրընկալող կազմակերպության գործունեության մեջ։ Հյուրընկալող կազմակերպությունից ակնկալվում է ապահովել՝
- աշխատանքային տարածք մասնագետի համար,
- առաջարկվող ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ, հաղորդակցման միջոցներ և նյութեր,
- կազմակերպության աշխատակիցներից մեկի ներգրավվածությունը՝ ծրագրի ողջ ընթացքում փորձի փոխանակման մասնակցին աջակցելու և նրա հետ աշխատանքը համակարգելու նպատակով։
Ինչպե՞ս դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ. հուլիսի 20-ը լրացնել հյուրընկալող կազմակերպության` փորձի փոխանակման նախագծի առաջարկի հայտաձևը: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցով։
Հաջորդ քայլերը
Հրանտ Դինք հիմնարկը հրապարակելու է հյուրընկալող կազմակերպությունների և նրանց առաջարկած ծրագրերի ցանկը www.hrantdink.org կայքում՝ բացելով հայտերի ընդունումը։ Հիմնարկի ծրագրային թիմը կիրականացնի դիմումների տեխնիկական գնահատում, որից հետո ընտրող հանձնաժողովը կկազմի թեկնածուների կարճ ցուցակ՝ ըստ ընտրության նախապես սահմանված չափանիշների: Այնուհետև համապատասխան հյուրընկալող կազմակերպությունները կկատարեն վերջնական ընտրությունը՝ հիմնվելով այդ ցուցակի վրա: Յուրաքանչյուր հյուրընկալող կազմակերպություն կարող է միայն մեկ մասնագետի ընդունել:
Փորձի փոխանակումը հնարավոր է սկսել միայն մասնակցի, հյուրընկալող կազմակերպության և Հիմնարկի միջև եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո: Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգում:
Հայաստան-Թուրքիա երկարաժամկետ փորձի փոխանակման նախագծի շրջանակում իրականացվել է 4 շրջափուլ (2014-2018), որոնց ընթացքում աջակցություն է տրամադրվել Հայաստանից և Թուրքիայից ընդհանուր 44 մասնագետի, որոնք իրենց փորձի փոխանակումն իրականացրել են Ստամբուլում, Երևանում և Գյումրիում։ Նախագծի նախորդ շրջափուլերի մասին ավելին տեղեկանելու համար անցեք այս հղումով:
*2026-2027 թթ․ Հայաստան-Թուրքիա երկարաժամկետ փորձի փոխանակման նախագիծն իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

