2022 թվականի օգոստոսի 26-27-ը Երևանում ցուցադրվել է Ստամբուլի «Յոլջու» (Yolcu) թատերախմբի բեմադրած «Կոմիտաս» ներկայացումը՝ «Լուսավորիչ» երգչախմբի մասնակցությամբ։ Ներկայացումը տեղի է ունեցել Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որը նաև «Հրանտ Դինք․ հոս և հիմա» ցուցահանդեսի վայրն էր։ Ներկայացման լեզուն ֆրանսերենն էր՝ հայերեն ենթագրերով: Արվեստի և մշակույթի, լեզվի, գրականության, հիշողության ու պատմության ոլորտները ներկայացնող շուրջ 250 հանդիսատես հնարավորություն ունեցավ դիտելու ներկայացումը և այնուհետև շփվելու թատրոնի և երգչախմբի անդամների հետ:

«Կոմիտաս»-ը մոնոներկայացում է՝ դերասան Ֆեհմի Քարաարսլանի մատուցմամբ, ում ուղեկցում և Կոմիտաս Վարդապետի ստեղծագործություններն է կատարում 1929 թվականին Ստամբուլում հիմնադրված «Լուսավորիչ» երգչախումբը։ Ներկայացումը հանդիսատեսին ուղեկցում է դեպի Կոմիտաս Վարդապետի կենսագրություն՝ Քյութահիայից մինչև Փարիզ:

Ստամբուլի 24-րդ թատերական փառատոնին կայացած պրեմիերայից հետո ներկայացումը 32 անգամ բեմադրվել է Ստամբուլի հայկական Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցում՝ գրանցելով ավելի քան 8000 հանդիսատես։ Ներկայացումը նախադեպ դարձավ Թուրքիայում՝ որպես ոչ հայկական թատերախմբի կողմից Կոմիտաս Վարդապետի մասին ստեղծված և բեմադրված առաջին ներկայացում։ Երևանյան ներկայացումը ոչ միայն խորհրդանշական էր, այլև երկու երկրների ժողովուրդների միջև շփման և երկխոսության հնարավորություն ստեղծեց: Երկու օր կայացած ներկայացումներից հետո հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ շփվելու թատերախմբի և երգչախմբի հետ, վերջիններս հնարավորություն ունեցան ականատես լինելու Հայաստանում բեմադրման գործընթացների և այցելեցին Կոմիտաս Վարդապետի կյանքում կարևոր դեր ունեցած վայրեր:

 

TԲեմադրության երևանյան ցուցադրությանն աջակցել է Հրանտ Դինք հիմնարկը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի շրջանակում։