Հեղինակ
Հրանտ Դինք
Լեզու
Արևելահայերեն
1-ին հրատարակություն՝ 2022 թ. դեկտեմբեր
430 էջ
«Այս սյունակի մարդը» 1996-2007 թթ․ Հրանտ Դինքի՝ «Ակօս», «Յենի Բինյըլ» և «Բիրգյուն» թերթերում տպագրված հոդվածների ժողովածուն է, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ բարձրաձայնելու Դինքի ուղերձը։
Գիրքն այժմ հասանելի է նաև արևելահայերենով։ Այն շոշափում է այնպիսի հասարակական հիմնախնդիրներ, որոնց անդրադարձել է Հրանտ Դինքը։ Այս ժողովածուի շրջանակներում քննարկվում են Թուրքիայի, աշխարհի, ձախական քաղաքականության, փոքրամասնությունների, քրդական հարցի, գլխաշորի հետ կապված վիճաբանությունների, Թուրքիայի հայ համայնքի, հայ-թուրքական խնդրի, Արևմուտքի, Սփյուռքի և հայկական ինքնության վերաբերյալ հեղինակի ունեցած փորձառությունները, դիտարկումներն ու տեսակետները։
Ժողովածուի յուրահատուկ կողմն այն է, որ դիտարկված հոդվածներն այնքան արդիական են, ասես այս օրերին գրված լինեն։ Այսինքն՝ Հրանտ Դինքի վերլուծություններն ու քաղաքական միտքը ոչ միայն տեղին են, այլև հիմնարար խնդիրների համար մղվող պայքարը առավել քան երբևէ օրհասական է։ Ինչպես Վիգեն Չեթերյանն է գրքի նախաբանում նշում․ «Այս հոդվածները ընթերցողին հուշում են, որ խոր ցավը բուժելու միայն մի եղանակ կա: Այդ եղանակն անսասան հավատն է առ այն, որ մարդկանց գործողությունները կարող են դրական փոփոխության հանգեցնել»։
Տարիներ շարունակ փորձում եմ նոր մոտեցումներ ձևավորել այնպիսի դժվար քննարկվող թեմայի վերաբերյալ, ինչպիսին է հայկական հարցը։ Բայց արի ու տես, որ և´ հայ, և´ թուրքիացի լինելուս շնորհիվ՝ զբաղեցրածս շահավետ դիրքից իմ զարգացրած գաղափարները երկու կողմերի ծայրահեղ ազգայնականներին էլ դուր չեն գալիս։ Ու տարօրինակն այն է, որ շատ անգամ կողմերից մեկին ուղղված խոսքս մյուս կողմն է իրեն ուղղված համարում։ Ըստ էության, դա էլ հենց ապացուցում է, թե նրանք որքան նման են միմյանց։ Մինչդեռ թուրք ու հայ հասարակությունների ապագայի կերտման հարցն այնքան կենսական է, որ չի կարելի թողնել նման ծայրահեղականների հույսին։
Մենք այն մարդկանցից ենք, որ ուզում են իրենց շուրջը տիրող դժոխքը դրախտի վերածել։ Թուրքիայում մնալը, այստեղ ապրելը և՛ մեր իրական ցանկությունն էր, և՛ Թուրքիայի ժողովրդավարացման համար մղվող պայքարում մեզ աջակցած հազարավոր ծանոթ ու անծանոթ բարեկամների հանդեպ հարգանքի արտահայտություն։
Պիտի մնայինք ու պիտի պայքարեինք։ Բայց եթե մի օր ստիպված լինեինք հեռանալ․․․ Պիտի ճանապարհ ընկնեինք ճիշտ 1915 թվականի պես․․․ Ինչպես մեր պապերը․․․ Առանց իմանալու, թե ուր ենք գնում․․․ Նրանց քայլած ճանապարհներով քայլելով․․․ Տառապանքի ձայնը լսելով, ցավը վերապրելով․․․ Ահա այդպիսի բողոքով պիտի լքեինք մեր հայրենիքը։ Ու պիտի գնայինք այնտեղ, ուր ոչ թե մեր սիրտը, այլ մեր ոտքերը մեզ կտանեին․․․ Ուր էլ որ լիներ։
Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում։ Ընտանիքը 1961-ին գաղթել է Ստամբուլ։ Իր երկու եղբայրների հետ նա ապաստանել է Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու մանկատանը։ Տարրական կրթությունն ստացել է Ինջիրդիբիի հայկական բողոքական տարրական դպրոցում, իսկ ամառներն անցկացրել դպրոցի՝ Թուզլայում գտնվող մանկական ճամբարում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Քումքափըի Բեզջիյան դպրոցում, ավագ դպրոցական տարիքում ուսումը շարունակել է Ուսքյուդարի Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկում։ Ամուսնացել է իր հետ նույն մանկատանը մեծացած` Վարթոյի հայկական աշիրեթից Ռաքել Յաղբասանի հետ։ Ունի երեք զավակ։
Բարձրագույն կրթություն է ստացել Ստամբուլի համալսարանի կենդանաբանության և փիլիսոփայության ֆակուլտետներում։1996-ին հիմնել է «Ակօս» շաբաթաթերթը։ «Ակօս»-ը դարձավ Թուրքիայի Հանրապետության հիմնումից հետո հրապարակված առաջին հայերեն-թուրքերեն երկլեզու թերթը։ Թերթի հիմնական նպատակն էր՝ աջակցել Թուրքիայի հայ համայնքի մայրենի լեզվին չտիրապետող հատվածին, բարձրաձայնել Թուրքիայի հայերի խնդիրների մասին ու ստանալ լայն հասարակության աջակցությունը, միաժամանակ՝ Թուրքիայի հասարակությանը ներկայացնել հայկական մշակույթն ու պատմությունը։ Ընդդիմադիր ձախականությամբ աչքի ընկնող «Ակօս»-ը քննադատում էր Թուրքիայի հայկական համայնքի ինքնամփոփ կյանքը՝ առաջարկելով այլընտրանքային հասարակական նախագծեր։
Հրանտ Դինքը սյունակներ է վարել «Յենի Բինյըլ» և «Բիրգյուն» թերթերում։ Նա պնդում էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև պետք է բարիդրացիական հարաբերություններ զարգացնել, աջակցում էր Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին և ցանկանում էր, որ 1915 թ. կատարվածը քննարկվի երկու ժողովուրդների պատիվը հարգող, սրտացավ մոտեցմամբ։
2004 թ. հեղինակած մի հոդվածի պատճառով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը նրան խստորեն զգուշացրեց, նրա դեմ նաև դատական գործ հարուցվեց «թուրքականությունը նվաստացնելու» մեղադրանքով։ Ու չնայած փորձագիտական եզրակացությամբ մեղադրանքը հերքվեց, դատավորն, այնուամենայնիվ, Դինքին դատապարտեց վեց ամիս ազատազրկման, իսկ մամուլը նրա դեմ ակտիվ թիրախային արշավ սկսեց։ 2007 թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց։
Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործի քննությունը մինչ օրս շարունակվում է՝ իր ընթացքով խորհրդանշելով Թուրքիայում արդարության համար մղվող ընդհանրական պայքարը։
- Վերնագիր՝
- ԱՅՍ ՍՅՈՒՆԱԿԻ ՄԱՐԴԸ
- Բնօրինակի վերնագիր՝
- Bu Köşedeki Adam
- ISBN՝
- 978-9939-76-980-6
- Էջ՝
- 430
- Լայնք՝
- 150 մմ
- Բարձրություն՝
- 210 մմ
- Տպագրություն՝
- Առաջին տպագրություն՝ 2022 թ. դեկտեմբեր
- Լեզու՝
- Արևելահայերեն
- Հեղինակ
- Հրանտ Դինք
- Մատենաշար Բ-ն կազմեց
- Քարին Քարաքաշլըն
- Թուրքերենից թարգմանեց
- Նարինե Թադևոսյանը
- Մատենաշարի ձևավորում՝
- «Միրա» ընկերություն, Ռաուֆ Քյոսեմեն
- Կազմի ձևավորում՝
- Սերա Դինք
- Էջադրող՝
- Սելին Համզաօղլու
- Հրանտ Դինք. Այս սյունակի մարդը
- Վիգեն Չեթերյան. Բարոյականության ձայնի խոցելի
ազդեցությունը - Քարին Քարաքաշլը. Երեքաստղանի մարդը
- Քարին Քարաքաշլը. Հրանտ Դինքը և նրա նպատակը
- Հպվիր, ավելի ժողովրդավար կդառնաս
- Հպվիր, ավելի ժողովրդավար կդառնաս
- Բարի լույս, իմ սիրուն հայրենիք, բարի լույս, իմ Թուրքիա
- Փարիլույս
- Մեխանիկական պետություն... դինամիկ անհատ
- «Ժողովրդի վերահսկողության խորհուրդ»
- Չարենցի Հիքմեթը
- Ինչպես են հավաքում մեղրը
- Մեր ներսն ու դուրսը
- Անհավատ հոգեորսին...
- Ես իմ քրդերենն եմ պահանջում
- «Համաեվրոպական ուժերի շարժումը»
- Թուրքիացի լինել
- Առջևս, թիկունքս, աջս ու ձախս
- Խաբուսիկ իրականություն
- Պարտադիր հավասարություն
- Էականը գործընթացն է
- Մեծամորը թող փակվի... սահմանը բացվի
- Կնոջ անունը՝ Դույգու
- Քրդական հարցի շուրջ (2). Մեր մտածողության կետադրական սխալները
- Կրոնամոլ չեմ, բայց...
- Ժամանակակից մոլեռանդները
- Մեր ներսն ու դուրսը (1)
- Մեր ներսն ու դուրսը (2)
- «Մուսուլմանական Թուրքիայի» մասին
- Ա՛խ, դրանք, որոնց չկարողացաք միատեսակ դարձնել
- Միջանկյալ լուծումների վտանգավորությունը
- Միակ ճանապարհը «համատեղ ապրելն» է (1)
- Միակ ճանապարհը «համատեղ ապրելն» է (2)
- Համաշխարհային չզինված ուժեր
- Գունավոր հարցեր՝ «գունակուրությամբ տառապող»-ից
- Համաշխարհային չզինված ուժեր
- Տարածական կուրություն
- Եվրոպայի առաջնային պարտականությունը
- Չմեռնելով հանուն...
- Համաշխարհային արժեքների սահմանադրություն
- Փոքրամասնություն լինելու հաճույքը
- Կյանքի շարունակականությո՞ւնն է
- «Ա՛յ շատ ապրեք դուք, հա՜»
- Թթու չդնել
- Չեմ ներելու
- Մատնությունս բացեիբաց է
- Ֆերմանի դարմանը
- Եթե միայն ինձ հարցնեին
- Հրեշտակի պես մարդ ես...
- Հարցեր ուսուցչիս
- Տարբերվենք, որ կատակենք
- Մեր ինքնության թունելի ավազակները
- Ամենառասիստ մարդը՝ գլխարկագործ Արամը
- Լոզանի պայմանագիրը խախտողները
- Մենաստան, հո՛ւպ տուր
- Սեպտեմբերի 6-7-ի 50-րդ տարելիցի առթիվ
- Իբր՝ վիրավորել չէր ցանկանա
- Ձախականության աջ աչքը
- Մի քիչ անկեղծանա՞նք
- Համա՞յնք, թե՞ հասարակություն
- Կարգը քննելիս (2). Աշխարհիկացման սխալ հասցեն
- Մենք և աշխարհիկացումը (2)
- Աշխարհիկացման մասին (2)
- Ապրիլի 23,5-ը
- Ապրիլի 23,5-ը
- Երբ այլընտրանքը «տեղահանությունն» է...
- Տուփը բացել մի՛ տվեք...
- Ինչի՞ն ենք դեմ
- Ի՞նչ ենք ուզում
- Քիչ սառույց չենք
- Հայաստան-Սփյուռք (4). Թե ձերը մեկն է, իմը՝ երեքը
- Հայաստան-Սփյուռք (7). Բարով օգտագործեք
- Իսկական հոգեբանական բռնություն
- Հերքումից մինչև խոստովանություն...
- Ողջ մնացածների մասին
- 90-րդ տարելիցի հոդվածներ (1). Իմ հոգեվիճակը
- Հայ... խղճուկ հայ
- Պատմությունը պատմաբաններին (չ)թողնել
- Բարոյականությունը փաստաթղթի կարիք չունի
- Մեթոդի վերաբերյալ (1)
- Մեթոդի վերաբերյալ (2)
- Հարևանիս շահերը
- Մարդը պետք է խոսի
- «Ինձ հեռուներն են տանում, սիրելիս». Ի հիշատակ
90-րդ տարելիցի
- Բեմում գտնվող Եվրոպային
- Ի հիշատակ 90-րդ տարելիցի. Բեմում գտնվող Եվրոպային (1)
- Ի հիշատակ 90-րդ տարելիցի. Բեմում գտնվող Եվրոպային (2)
- Ի հիշատակ 90-րդ տարելիցի. Բեմում գտնվող Եվրոպային (3)
- Գերմանական ոճով
- Սփյուռք. Անատոլիայի աշխարհասփյուռ տարբերակը
- Գանձերի քարտեզը
- Սփյուռքի գյուղը (1)
- Սփյուռքի գյուղը (2)
- Հայաստան-Սփյուռք (2). Դեպի նոր հասկացություններ
- Հայաստան-Սփյուռք (3). Սփյուռքի կրիաները
- Հայաստան-Սփյուռք (5). Ցավը շալակել ու պատվով կրել
- Հայաստան-Սփյուռք (6). Ազատվել հովանավորներից
- Հայաստան-Սփյուռք (8). Սփյուռքի նախարարություն
- Հայկական ինքնության վերաբերյալ
- Հայկական ինքնության վերաբերյալ (4). Գործնական ինքնության տեսությունը
- Հայկական ինքնության վերաբերյալ (5). Արևմուտք. դրա՞խտ, թե՞ դժոխք
- Հայկական ինքնության վերաբերյալ (6). Հայի «թուրք»-ը
- Հայկական ինքնության վերաբերյալ (7). Ազատվել «թուրք»-ից
- Հայկական ինքնության վերաբերյալ (8). Ծանոթանալ
Հայաստանի հետ - Հարկադիր միջանկյալ նշում
- Լիրիկական միայնություն
- Լիրիկական միայնություն
- Սունգու´ր, եղբա´յրս...
- Մեկ անգամ ևս բացատրեմ
- Անտարբեր մի՛ մնացեք
- Շնորհակալ եմ, որ կաք
- Բարդ տարին սկսելիս
- Ինչո՞ւ թիրախ դարձա
- Հոգեվիճակիս աղավնային վեհերոտությունը
- Եթե ժողովրդավար լինելն աղոթք է
- Եթե ժողովրդավար լինելն աղոթք է
- Անվանացանկ