«Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում կազմված «Ատելության խոսքն ու խտրական դիսկուրսը լրատվամիջոցներում 2018 թվականին» զեկույցը ներառում է 2018 թ․ ատելության խոսքի քանակական ու որակական վերլուծությունների տարեկան արդյունքներն ու 2018թ․ ընթացքում աչքի ընկած խտրական դիսկուրսի երկու թեմատիկ ուսումնասիրություն հետևյալ թեմաներով՝ «Երեխաների պատկերումը Թուրքիայի տպագիր մամուլում, 2018 թ․ հունիս» և ««Շաբաթօրյա ցուցարար մայրերը/մարդիկ»» Թուրքիայի համապետական մամուլում, 1995 թ․ մայիս – 2018 թ․ սեպտեմբեր։
Սեղմեք այստեղ՝ զեկույցն ամբողջությամբ կարդալու համար
Գլուխ 1․ Ատելության խոսքը 2018 թ. Թուրքիայի տպագիր լրատվամիջոցներում
2018 թ. բացահայտվել է ազգային, էթնիկ ու կրոնական խմբերին թիրախավորող 4389 սյունակ ու լուր։ Քանի որ տարբեր խորագրերի ներքո 205 հրապարակում ատելության խոսքն ուղղել է մեկից ավելի խմբի նկատմամբ, այս հոդվածները վերլուծվել են ըստ թիրախման ենթակա խմբերի/բնութագրիչների քանակի։ Արդյունքում վերլուծության ենթակա նյութի քանակը հասել է 5044-ի։ Վերլուծված բովանդակության մեջ բացահայտվել է ատելության խոսք պարունակող 6517 դրվագ` ընդդեմ 98 խմբերի։
Սեղմեք այստեղ՝ տեսնելու բոլոր բոլոր հոդվածներն ու սյունակները, որտեղ բացահայտվել է ատելության խոսք։
Տեղական մամուլում տեղ գտած դրվագներ Տեղական մամուլում տեղ գտած դրվագներ
Գլուխ 2. Խտրական դիսկուրսի ուսումնասիրություն, 2018 թ․
«Երեխաների պատկերումը Թուրքիայի տպագիր մամուլում, 2018 թ․ հունիս» զեկույցը վերլուծում է, թե ինչպես են արտադրվում լուրերն ու սյունակները, որոնցում կա անդրադարձ երեխաների խնդիրներին։ Այս զեկույցի համար տպագիր մամուլի նյութերն ընտրվել են ըստ բանալի բառերի։ Կազմվել է «երեխա» ու դրանից բառաբարդված մյուս բառերը պարունակող նյութերի ցանկ։ Արդյունքում ուսումնասիրվել են տվյալ ամսում ութ թերթում («Բրգյուն», «Ջումհուրիյեթ», «Հյուրիյեթ», «Որոշում», «Մերձավոր Արևելք», «Սաբահ», «Սյոզջու», «Յենի Շաֆաք») հրապարակված 2459 լրատվական տեքստեր ու սյունակներ, որոնցում կա «երեխա» բառը։ Տեքստերը վերլուծվել են ըստ երկու հիմնական հարցի՝ որո՞նք են երեխաների մասին տեքստերի թեմաները և ինչպե՞ս է ներկայացված բովանդակությունը։
Զեկույցը սկսվում է «Երեխաների իրավունքներն ու լրատվամիջոցները» վերնագրով հոդվածով, որում ներկայացվում են «երեխա», «մանկություն», «երեխաների իրավունքներ» հասկացություններն ու երեխաների ու լրատվամիջոցների հարաբերությունը։ Հոդվածի հեղինակը երեխաների իրավունքների ոլորտում աշխատող Էզգի Կոմանն է։ Տպագիր մամուլի վերլուծությանը վերաբերող բաժնում ներկայացած են ուսումնասիրության արդյունքները, թերթերում տեղ գտնող նմուշների համար տիպիկ համարվող տեքստերի կառուցվածքի ու դիսկուրսի վերլուծություններ։ Զեկույցն ավարտող գլուխն ամփոփում է տպագիր մամուլում երեխաների պատկերման (ռեպրեզենտացման) վերլուծությունն ու ներկայացնում լրատվամիջոցներում այնպիսի տեքստեր գրելու առաջարկներ, որոնցում երեխաների իրավունքները կհարգվեն ու կխթանվեն։
«Շաբաթօրյա ցուցարար մայրերը/մարդիկ Թուրքիայի համապետական մամուլում․ 1995 թ․ մայիսից 2018 թ․ սեպտեմբեր» զեկույցում քննվում են նշված ժամանակահատվածում շաբաթօրյա ցուցարար մայրերի/մարդկանց մասին անդրադարձները Թուրքիայի համապետական մամուլում 24 տարվա՝ ընտրանքային սկզբունքով ընտրված 50 շաբաթների համարներում։ Ուսումնասիրությունը նաև քննում է սոցիալական հիշողության շարադրումն ըստ սոցիալական ու քաղաքական օրակարգերի փոփոխման։
Զեկույցը սկսվում է մամուլում շաբաթօրյա ցուցարար մայրերի/մարդկանց մասին լուրերի քանակական ուսումնասիրությամբ ու վերլուծությամբ։ Այնուհետև այն ուսումնասիրում է վերնագրերը և թե ինչպես են կառուցված Շաբաթօրյա ցուցարար մայրերի/մարդկանց մասին հոդվածները, ինչպես են սահմանվում նստացույցերն ու նստացույց անող խումբը և ինչ դիրքից։ Զեկույցն ավարտվում է ամփոփիչ եզրակացությամբ, թե ինչպես են Շաբաթօրյա ցուցարար կանայք/մարդիկ ներկայացվել Թուրքիայի տպագիր մամուլում։