Մահմեդականացված հայերի մասին համաժողովը, որը կազմակերպել էր Հրանտ Դինք հիմնադրամը՝ Բողազիչի համալսարանի պատմության բաժնի և MalatyaHAYDer- ի հետ համատեղ և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Քրեստ հիմնադրամի և Օլոֆ Փալմե միջազգային կենտրոնի աջակցությամբ, տեղի ուենցավ Բողազիչի համալսարանի «Ալբերտ Լոնգ» դահլիճում՝ 2013թ. նոյեմբերի 2-4-ը։  Համաժողովը, որը նախատեսված է որպես խնդրի վերաբերյալ գիտական հետազոտություններն ընդլայնելու ճանապարհ, բաղկացած էր եռօրյա ութ պանելից, մեկ կլոր սեղան-հանդիպումից, մեկ ֆորումից և մեկ սեմինարից: Համաժողովին զուգահեռ կազմակերպվել էին կինոցուցադրություններ:

20-րդ դարի գալուստն Օսմանյան աշխարհագրության մեջ սոցիալական և քաղաքական նշանակալի վերափոխման շրջան էր: Այդ վերափոխումներից որոշները ներառում էին անհատական և հավաքական դավանափոխման ակտեր, ինչը հանգեցրեց տարբեր ժամանակներում և գործընթացներում մի շարք հայերի մահմեդականացման: Հատկապես 1915-1916թթ․ընթացքում (բռնի կերպով) մահմեդականացված հայերի թիվը զգալիորեն ավելացել է: Թեպետ ստույգ թիվը հայտնի չէ, գիտենք, որ որոշ հայ երեխաներ ու դեռահասներ կենդանի են մնացել 1915թ․ մահվան երթերի  ու կոտորածների ընթացքում` որդեգրվելով մահմեդական ընտանիքների կողմից: Մեծահասակների շրջանում հայտնի է, որ կային կանայք, ովքեր ողջ էին մնացել մահմեդականի հետ ամուսնանալով․ ավելի քիչ  են տղամարդկանց դեպքերը։ Իսկ առավել բացառիկ դեպքերում՝ մահմեդականացմամբ գոյատևել է հայերի մի ամբողջ ընտանիք, թաղամաս կամ գյուղ։

Թեպետ շատ հայեր, մասնավորապես տղամարդիկ, վերամիավորվեցին իրենց ընտանիքների հետ հաջորդող տարիներին, նրանցից շատերը վերցրին թուրքական, քրդական կամ արաբական անուններ և մնացին «մահմեդական» կյանքի մնացած մասը․ նրանց պատմությունները լռության մատնվեցին: Չնայած մինչև բոլորովին վերջերս ոչ մի պատմություն մահմեդականացումով փրկված հայերի վայր չէր մատնանշում, վերջին տարիները աճ են գրանցել վեպերը, կյանքի պատմությունները, վկայություններն ու պատմական հետազոտությունները, որոնք լույս են սփռում խնդրի վրա:

Օր 1

Բացման Խոսք – Ռաքել Դինք, Գյուլայ Բարբարոսօղլու, Հոսրոֆ Քյոլեդավիթօղլու, Այշե Գյուլ Ալթինայ

Բացման Զրույց – Ֆեթիյե Չետին, Նեբահաթ Աքոչ, Սիբել Ասնա

Պանել I, «Պատմության բեռը, կոչման քաղաքականությունը»

Նախագահող՝ Այֆեր Բարտու Ջանդան

Զեյնեփ Թյուքյըլմազ «Կրոնափոխության հետազոտություն և կոնցեպտուալիզացիա. մտորումներ օսմանյան և հանրապետական պատմության և պատմագրության շուրջ»

Ավետիս Հաջյան  «Շնորհք պատրիարքի Անատոլիայի հայերի և այսօրվա մահմեդական հայերի չորս կատեգորիաները»

Այշե Գյուլ Ալթինայ «Մահմեդականացված հայերի վերաբերյալ պատմական ու պատմագրական լռությունն ու նոր հիշողության աշխատանք` էթնոսի, ազգի և սեռի առանցքով»


Պանել II, «Մահմեդականացման Մոտ ու Հեռավոր Պատմությունը»

Նախագահող՝ Մելթեմ Թոքսյոզ

Սերգեյ Վարդանյան «Մահմեդականացված համշենահայությունը․ զոհեր ու ականատեսներ»

Սրապ Դեմիր «Մահմեդականացված հայերը․ Համշենի ու շրջակայքի վերաբերյալ պատմական մոտեցում»

Մահիր Օզքան «Համշենի ինքնությունը․ մշակույթ, լեզու և կրոն»

Ուգուր Բահադիր Բայրաքթար «Առևանգում, ամուսնություն և մահմեդականացում Թանզիմաթի դարաշրջանում»

Սելիմ Դերինգիլ «Զանգվածային հավատափոխությունը Համշենի ջարդերի ընթացքում 1894-1897թթ.»

Պանել III, «Մահմեդականացված 1915-ին պատմություն և վկայում- I»

Նախագահող՝ Ռայմոնդ Գևորգյան

Թաներ Աքչամ «Ասիմիլացիան որպես կառուցվածքային տարր հայերին դավանափոխելու գործում»

Արմեն Մարսուբյան «Գոյատևման չպատմված պատմություն․ մահմեդականացված հայ ընտանիք Մարսովանում, 1915-1919թթ.»

Աննա Ալեքսանյան «Ռուբեն Հերյան․ Հայոց ցեղասպանությունից հետո մահմեդական ընտանիքներից հայ կանանց ու երեխաների ազատագրող»

Գայանե Չոբանյան «Արաբացված հայերի հարցը»


Օր 2

Պանել IV, «Մահմեդականացված 1915-ին պատմություն և վկայում II»

Նախագահող՝ Ռոնալդ Գրիգոր Սյունի

Վահե Թաչիջյան «Խառն ամուսնություններ, մարմնավաճառություն, գոյատևում․ ողջ մնացած կանանց վերաինտեգրումը հետօսմանյան հայկական համայնքների մեջ»

Արդա Մելքոնյան «Գենդեր ու ողջ մնալու տարբերակներ Հայոց ցեսպանության ժամանակ»

Դորիս Մելքոնյան «Տարված դեպի մահմեդական կենցաղ․ հայ երեխաների փորձառությունները Ցեղասպանության ժամանակ»

Իշխան Չիֆտջյան «Մահմեդականացումը որպես գոյատևելու և (կամ) անհետանալու գործիք. հայերի մահմեդականացման տեսություններ ու պրակտիկա 1915-ի Ցեղասպանության ժամանակ»  

Հիլմար Կայսեր «Արտաքսված հայերի ասիմիլացիան 1915-1917թթ.»


Պանել V, «Հուշերի արահետներ երաժշտություն, սնունդ, պատմություններ»

Նախագահող՝ Ֆերհունդե Օզբավ

Ուենդի Հեյմլիք «Սասնա հայերի երաժշտական հիշողությունները»

Ջաֆեր Սարըքայա «Մնում է միայն լոխումը․ մահմեդականացված հայերը Սևծովյան շրջանում և համի դիմակայման պատմությունը»

Նեվին Յըլդըզ Թահինջիօղլու «Գոյության պատմություն․ ինչ մնաց Սարայից...»

Ռուբինա Փերումյան «Մահմեդական հայեր․ պարադո՞քս է»


Պանել VI, «Հիշողություն, էթնոս, կրոն քրդական ինքնություն»

Նախագահող՝ Յեքթան Թյուրքյըլմազ 

Ադնան Չելիք «Մահմեդականացված հայ ընտանիքների գոյատևման ռազմավարություններ․ Դիարբեքիրի Պասուրի (Կուլպի) Դեպքը»

Դավութ Յեսիլմեն «Հայերի ընկալումը ժամանակակից քրդական վեպում և հավաքական հիշողության ներկայացում» 

Ռամազան Արաս «Misilmeni: Մահմեդական քրդերի շրջանում մահմեդական հայերի ընկալումների վերլուծություն» 

Ումիթ Քուրթ / Մուրադ Ուչաներ «Բեսնիի հայ որբերի պատմություններ, ովքեր մահմեդականացվել են 1915թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ»


Պանել VII, «Հիշողություն, էթնոս, կրոն Դերսիմ»

Նախագահող՝ Մուրատ Յուքսել

Նեզահաթ Գյունդողան / Քազըմ Գյունդողան «Հայերը 1937-38թթ․ Դերսիմի թերթերում»

Հրանուշ Խառատյան «Ես Դերսիմից եմ․ Դերսիմի բնակչության և դերսիմյան ալևիզացված հայերի ինքնությունից խուսափում»

Գյոկչեն Բ Դինք «Պաշտպանված, սակայն խտրականացված․ Դերսիմի հայերը»


Պանել VIII: «Հիշողություն և ինքնություն»

Նախագահող՝ Մյուգե Գյուրսոյ Սյոքմեն 

Լորենս Ռիթեր «Ինքնության վերականգնում․ ընտանիքի կառուցվածքի կարևորությունը ծպտյալ և մահմեդականացված հայերի շրջանում. դեպքի ուսումնասիրություն»

Անուշ Սյունի «Տեղահանում և տարբերությունների առաջացում․ մահմեդականացված հայեր և երևակայական աշխարհագրություններ»

Հելին Անահիտ «Հիշողության գետեր․ հավաքական հիշողության և մշակութային ենթադրությունների ուսումնասիրություն Թուրքիայի մահմեդականացված հայերի ձայնով»


Կլոր-սեղան քննարկումներ 

Նախագահող՝ Ռոբեր Քոփթաշ

Քննարկողներ՝ Գրիգոր Աջաբալօղլու, Ջեմալ Ուշակ, Հիդայեթ Շեֆքաթլի Թուքսալ

Փակման Ֆորում, «Թոռները»

Նախագահող՝ Այշե Գյուլ Ալթինայ

Համաժողովի տեսագրությունները շուտով կտեղադրվեն կայքում, իսկ հոդվածները լույս կտեսնեն գրքով 2014թ.։