Հրանտ Դինք hիմնադրամը պատմության ոլորտն ընկալում է որպես հարթակ, որտեղ կարելի է առերեսվել անցյալի հետ և կերտել այլ՝ բարեխիղճ և խաղաղ լեզվի վրա խարսխված ապագա: Մշակվում են ծրագրեր ինչպես հայոց, այնպես էլ Թուրքիայի պատմության վերաբերյալ՝ նպատակ ունենալով փիլիսոփայորեն և բարոյագիտորեն մոտենալ պաշտոնական խոսույթից դուրս գտնվող պատմության գրի առնմանը: Այս մոտեցումը հաշվի է առնում կապը կենդանի էակի և նրա բնական կենսատարածքի միջև:
Այդ կենդանի էակի փորձառության վրա հիմնվելով՝ այն նպատակ ունի պատմությունը հաղորդել ոչ թե որպես սառեցված և հեռավոր ժամանակի մի շերտ, այլ որպես ներկայում մեր իրազեկության մի մաս: Հիմնադրամն աջակցում է բանավոր պատմության այն բոլոր ուսումնասիրություններին, որոնք միտված են ընդհանուր հիշողության կերտմանը: Նախապատվությունը տրվում է այն նախագծերին, որոնք սկսվում են այնտեղ, որտեղ ավարտվում են թեզերն ու կարգախոսները, օգնում են հասարակություններին ծանոթանալ միմյանց և մատուցում են քննադատական տեսակետեր: Որովհետև խղճի պատմությունը կերտում է հուսո ապագա։