«Ոչնչացված քաղաքակրթություն. ոչ մահմեդականների հարստությունը ուշ օսմանյան և վաղ հանրապետական շրջանում» խորագիրը կրող համաժողովը կազմակերպվել էր Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Բողազիչի, Բիլգի և Սաբանջի համալսարանների հետ համատեղ: Այն կայացավ 2015թ․ նոյեմբերի 20-21-ը՝ Բողազիչի համալսարանում, «Ալբերտ Լոնգ» սրահում՝ հյուրընկալելով մեծ թվով մասնակիցների։ Համաժողովը մեծ ուշադրության արժանացավ և ուղիղ հեռարձակվեց www.hrantdink.org կայքում`ինչպես անգլերեն, այնպես էլ թուրքերեն:

Համաժողովի բացման խոսքով հանդես եկան Հրանտ Դինք հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքը, Բողազիչի համալսարանի ռեկտոր Գյուլայ Բարբարոսօղլուն, Ստամբուլի Բիլգի համալսարանի ռեկտոր Մեհմեթ Դուրմանը և Սաբանջի համալսարանի ռեկտոր՝ Նիհաթ Բերքերը: Ուշ օսմանյան և վաղ հանրապետական շրջանում փոքրամասնությունների ոչնչացման և թրքացման քաղաքականության միջոցով ոչ մահմեդականների սեփականազրկման և հարստության ոչնչացման պատմությունն ուսումնասիրվել է միջառարկայական հեռանկարով

Ընդհանուր առմամբ 27 աշխատանք է ներկայացվել համաժողովին, որին մասնակցում էր 29 գիտաշխատող 11 երկրից: Հիմնադրամի հինգերորդ գիտաժողովի` «Ոչնչացված քաղաքակրթություն. ոչ մուսուլմանների հարստությունն ուշ օսմանյան և վաղ հանրապետական շրջանում» համաժողովի աշխատանքները կհրատարակվեն որպես գիրք և կներկայացվեն գիտաշխատողների ուշադրությանը։

Օր 1-ին


Բացման Խոսք – Ռաքել Դինք, Գյուլայ Բարբարոսօղլու, Մեհմեթ Դուրման, Նիհաթ Բերքեր

Պանել I, «Պատմական Ակնարկ»

Նախագահող՝ Այհան Աքթար

Աբդյուլհամիթ Քըրմըզը՝ «Հայերի սոցիալ-տնտեսական նախապատմությունն Օսմանյան բյուրոկրատիայի ուշ շրջանում» 

Մուսթաֆա Էրդեմ Քաբադայը / Բերքայ Քյուչյուքբաշլար՝ «Կորսված համայնքներ, կորսված մասնագիտություննե՞ր․ աշխատանքի էթնո-կրոնական բաժանումն Օսմանյան կայսրությունից մինչև Թուրքիայի Հանրապետություն»

Նիլայ Օզոկ Գյունդողան «Պետությունը, հողատերերը և բաժնետերերը։ Պալուի միջհամայնքային բռնության տնտեսական ծագումը 1840-1870թթ․»

Պանել II, «Աշխատանքի շարժունություն և տնտեսական գործունեություն»

Նախագահող՝ Ահմեթ Ինսել

Ջել Վերհեիջ՝ «Հայկական գյուղական միգրացիան դեպի Ստամբուլ 1890-ականներին. գաղթողների պրոֆիլը»

Սինան Դինչեր՝ «Հայկական միգրացիոն ցանցի վերելքն ու անկումը»

Պանել III, «Որոշակի շրջաններ ու Խմբեր – I»

Նախագահող՝ Էդհեմ Էլդեմ

Զեյնեփ Քեզեր՝ «Քանդված բնապատկեր. 1915թ-ից հետո Խարբերդի և դրա Ոսկե դաշտավայրի արդյունաբերական և գյուղատնտեսական փոփոխությունները»  

Էլչին Մաջար՝ «Կիլիկիո Հայոց Կաթողիկոսարանի առգրավված գույքն Ադանա-Կոզանում (Սիս)»

Քարոլին Մեսրոպյան Հիքման՝ «Աֆյոն Քարահիսարի օսմանահայ տնտեսության հեռանկարներ, 1875-1925թթ․»


Պանել IV, «Որոշակի կրոններ ու խմբեր – II»

Նախագահող՝ Այշե Քադիօղլու

Էյալ Ջինիո՝ «Բոյկոտ և բացառում․ Բալկանյան պատերազմներից հետո Դիմետոկայում համայնական սահմաններին հետամուտ»

Ջիորդանո Ալտարոցի / Լուլիա Ալեքսանդրա Օպրեա՝ «Չպատմված պատմություններ․  Թուրքիայի վերջին Լեվանտինյանների հասարակական-կրոնական կյանքը»

Դիմիտրիս Ստամատոպուլոս Հայաթա Կալմա Ստրատեջիլերի՝  «Գոյատևման ռազմավարություններ. փաստաբան Վլադիմիր Միրմիրօղլուն և ստամբուլյան ռում բուրժուազիան օտարերկրյա օկուպացիայի տարիներին (1919-1922)»


Օր 2-րդ

Պանել V «Անձնական ու ընտանեկան պատմություններ»

Նախագահող՝ Լեյլա Նեյզի

Օյա Գյոզել Դուրմազ՝ «Մի հայ վաճառականի պատմություն՝ հարկադրված արտաքսման պայմաններում․ Իբրանոսյան»

Ջոնաթան Քոնլին՝ «Մեր երկրի շատ հավատարիմ հպատակներ ու բարեկամներ» Գյուլբենկյանները և Օսմանյան / Թուրքական տնտեսական զարգացումը 1880-1935թթ․» 

Սեզայի Բալջը՝ «Հույն բուժուազիայի ծնունդը Գիրեսունում և Կապիտան Յորգի Կոնստանտինիդի՝ Գիրեսունի Քաղաքապետ»


Պանել VI, «Իրավական և կրոնական հարկադրանք»

Նախագահող՝ Բյուլենթ Բիլմեզ

Մեհմեթ Փոլատել՝ «Առգրավված հայկական գույքի վերադարձի հետ կապված քննարկումներ և կանոնակարգեր (1908-1912)»

Հիլմար Կայզեր՝ «Հայկական շարժական գույքը 1915թ․»

Անուշ Հովհաննիսյան՝ «Բռնի մահմեդականացումը որպես հայկական գույքի փոխանցման մեխանիզմ․ պատմությունը վարից վեր»

Համիթ Բոզարսլան՝ «Տնտեսական թալան և ժողովրդագրական հոմոգենացում ներառող ծրագրերի մեկնաբանություն հայերի ու հրեաների ցեղասպանություններում»


Պանել VII, «Թալանից Հետո»

Նախագահող՝ Այֆեր Բարտու Ջանդան

Ումիթ Քուրթ՝ «Առաջին աշխարհամարտից հետո լքված գույքի վերադարձի  գործընթացը. Cebel-i Bereket Sanjak Casei»

Էլինոր Մորաք՝ «Այն, ըստ էության, անտեր է մնացել» Թուրքիայի Ազգային ժողովի «Լքված գույքի մասին օրենքի» քննարկումների  տեքստը և ենթատեքստը, 1921-22թթ․»

Էմրե Էլդեմ՝ «Լքված գույքի բաշխումը տեղացիներին՝ Մարդինում․ ընթերցելով Ուլուս Սեսի թերթի գովազդները, 1935-36թթ․»

Օքթայ Ինջե՝ «Հողի պայքարը Սինանկով գյուղում․ հայկական գույքն ու հանրապետության ֆեոդալիզմը»

Նեվզաթ Օնարան՝ «Գույքի թրքացումն ու հատուցման վերականգնումը»

 


Պանել VIII, «Մշակութային Կորուստներ»

Նախագահող՝ Սուայի Այդին

Ումիթ Էսեր՝ «Նյութ, որը որակվեց անարժեք»․ Եկեղեցական գույքի շուրջ վեճը վաղ հանրապետական շրջանում, 1922-1950թթ․»

Ֆրանչեսկա Պենոնի՝ «Հայկական կրոնական ճարտարապետության ոչնչացումը քսաներորդ դարասկզբին Կայսերի և շրջակա գյուղերում» 

Ֆիրաթ Գյուլու՝ «Հայերի դուրս մղումը թուրքալեզու թատրոնի գործունեությունից ուշ օսմանյան և վաղ հանրապետական շրջանում» 

Ստեֆանի Կունդակջյան՝ «Կենդանի արժույթ. հայ կանանց և երեխաների արժեքն Օսմանյան կայսրության ավարտին և վաղ հանրապետական շրջանում»


Ընդհանուր գնահատականներ ու քննարկումներ, Ջենգիզ Աքթար