Լեզուն մշակույթի հիմնարար բաղադրիչներից է: Հրանտ Դինք հիմնադրամի նպատակն է ոչ միայն արևմտահայերենի պահպանությունը որպես մշակութային ժառանգություն, այլև որպես կենդանի լեզու այն սերունդներին փոխանցելը ուսուցման տարբեր տեխնիկաների միջոցով, որոնք հարմարեցված են կենդանի և փոփոխվող աշխարհին: Այս հանգամանքով պայմանավորված՝ Հրանտ Դինք հիմնադրամը հանձն է առել արևմտահայերեն լեզվի կուրսերի անցկացումը, ուսումնական նոր նյութերի պատրաստումը և արևմտահայերեն լեզվի ուսուցման շրջանակներում հայկական պատմության և մշակույթի վերաբերյալ սեմինարների կազմակերպումը: