2021 թվականի հունվարի 25-ին Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ, մեկնարկում է արևմտահայերենի առցանց կուրսեր: 72-ժամյա լեզվի կուրսերը տեղի կունենան շաբաթական երկու անգամ՝ 6 ժամով: Կուրսերի մեկնարկը տրվում է հունվարի 25-ին, ավարտվում ապրիլի 17-ին:
Դասերը կանցկացվեն Zoom առցանց հարթակի միջոցով:
Ավարտելուց հետո մասնակիցներին կտրվեն հետևյալ հավաստագրերը.
Առաջին մակարդակ. մասնակիցը սովորում է Այբուբենը, կարողանում է գործածել առօրյա արտահայտություններ և հասկանում է պարզ նախադասությունների կառուցվածքը: Դասերը կանցկացվեն երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 18:00-21:00(GMT+3):
Երկրորդ մակարդակ. մասնակիցը տիրապետում է առաջին մակարդակի գիտելիքներին, հասկանում է հատկացված տեքստերի բովանդակությունը և կարողանում է արտահայտվել պարզ նախադասություններով: Դասերը կանցկացվեն երեքշաբթի և ուրբաթ՝ ժամը 18:00-21:00(GMT+3):
Երրորդ մակարդակ. Մասնակիցը տիրապետում է երկրորդ մակարդակի գիտելիքներին, կուրսի ավարտին հասկանում է պարզ տեքստերի բովանդակությունը և կարողանում է արտահայտվել գրավեր և բանավոր խոսքով: Դասերը կանցկացվեն հինգշաբթի և շաբաթ՝ ժամը 18:00-21:00(GMT+3):
Չորրորդ մակարդակ. մասնակիցներն այս փուլում կարողանում ես հասկանալ ելույթներ, պրեզենտացիաներ և մասնակցել քննարկումների վերջին զարգացումների մասին: Նրանք կարող են հասկանալ հեռուստատեսային նորություններն ու իրադարձությունները, կարդալ հոդվածներ և զեկույցներ, ժամանակակից գրականության նյութեր, հաղորդակցվել բնիկ խոսողների հետ, հաղորդել պարզ և մանրամասն տեղեկատվություն, արտահայտել իրենց կարծիքը, գրել տեքստեր իրենց հետաքրքրությունների տարբեր թեմաների շուրջ: Դասերը կանցկացվեն երկուշաբթի և չորեքշբաթի՝ ժամը 18:00-21:00(GMT+3):
*Թուրքերենի իմացությունը պարտադիր է, քանի որ կուրսերն անցկացվելու են թուրքերենով։
Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել գրանցման թերթիկը և կատարել 500 լիրա (ներառյալ ԱԱՀ) կանխավճար նշված բանկային հաշվեհամարով։ Եթե ցանկանում եք դրամական միջոցների էլեկտրոնային փոխանցման կամ բանկային եղանակով կատարել վճարումը, ապա կարող եք վճարումն անել մինչև կուրսերի առաջին հանդիպումը։
Բանկ․ T. Vakıflar Bankası / Osmanbey Branch / Branch Code 6
Հաշվի անվանումը․ Hrant Dink Vakfı İktisadi İşletmesi
IBAN: TR12 0001 5001 5800 7301 2480 23
Հարցերի դեպքում դիմել՝
Էլ․ հասցե․ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հեռ․ 0212 240 33 61
Կուրսերը կանցկացվեն բավարար թվով ուսանողների հավաքագրման դեպքում։