«Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում կազմված «Ատելության խոսքն ու խտրական դիսկուրսը լրատվամիջոցներում 2019 թվականին» զեկույցը ներառում է 2019 թ․ ատելության խոսքի քանակական ու որակական վերլուծությունների տարեկան արդյունքներն ու 2019 թ․ ընթացքում աչքի ընկած խտրական դիսկուրսի մեկ թեմատիկ ուսումնասիրություն հետևյալ թեմայով՝ «Քրդերի նկատմամբ խտրական դիսկուրսը Թուրքիայի տպագիր մամուլում՝ 2019 թ․ տեղական ընտրությունների օրինակով»։

Սեղմեք այստեղ՝ զեկույցն ամբողջությամբ կարդալու համար

Գլուխ 1․ Ատելության խոսքը 2019 թ․ Թուրքիայի տպագիր լրատվամիջոցներում 

Մշտադիտարկման արդյունքում 2019 թ․ տպագրված համապետական ու տեղական թերթերում բացահայտվել է ազգային, էթնիկ ու կրոնական խմբերին թիրախավորող 4364 սյունակ ու լրատվական հոդված։ Դրանցից 108-ում ատելության թիրախի առարկան վերաբերում էր մեկից ավելի խմբի։ Արդյունքում, բացահայտվել է 80 տարբեր խմբերի թիրախավորող ընդհանուրը 5515 ատելության խոսքի դրվագ։

Սեղմեք այստեղ՝ տեսնելու բոլոր հոդվածներն ու սյունակները, որտեղ բացահայտվել է ատելության խոսք։

Համապետական մամուլում տեղ գտած դրվագներ Տեղական մամուլում տեղ գտած դրվագներ

 

Գլուխ 2․ Խտրական դիսկուրսի ուսումնասիրություն, 2019 թ․

«Քրդերի նկատմամբ խտրական դիսկուրսը Թուրքիայի տպագիր մամուլում՝ 2019 թ․ տեղական ընտրությունների օրինակով» զեկույցը քննում է, թե թերթերում՝ իբրև հանրային հարթակ, ինչպես են ներկայացված քրդերն ու քրդական ինքնությունը։ Հաշվի առնելով գոյություն ունեցած դիտարկումը, որ որևէ լրատվամիջոցի խտրական դիսկուրսն ակնհայտ ու հստակ է դառնում ընտրությունների ժամանակ, երբ թեժանում են քաղաքական բանավեճերը, սույն ուսումնասիրության ուշադրությունը սևեռել է 2019 թ․ Թուրքիայում տեղի ունեցած տեղական ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածի վրա։

Զեկույցը սկսվում է Մեսութ Յեղենի ներածական հոդվածով՝ վերնագրված՝ «Ազգի լուսանցքներում․ քրդերը»։ Հաջորդ գլուխը տպագիր մամուլի վերլուծությունն է, որում ներկայացված են վերլուծության գլխավոր արդյունքները։ Բանալի բառերի որոնման սկզբունքով ուսումնասիրվել է 9 համապետական թերթ։  

Ուսումնասիրության ժամանակ քրդերի մասին նկարագրությունները բաժանվել են «ընդունելի քրդերի ու քրդական ինքնության» ու «ազգային անվտանգության համար խնդիր հանդիսացող»՝ «անընդունելի քրդերի ու քրդական ինքնության» կատեգորիաների։ Այդուհանդերձ, կա տիրապետող մի դիսկուրս, որը հնարավոր չէ միանշանակորեն սահմանել իբրև ատելության խոսք, բայց, որը կառուցարկված է զգուշությամբ, որպեսզի ավելի նրբորեն հաղորդի խտրական ու լուսանցքավորող ուղերձներ։ Իսկ «Քրդերեն լեզվի ասոցացումը հանցավորության հետ» ու «Քրդերը՝ սահմանից այն կողմ» վերնագրերով բաժիններում վերլուծված են այնպիսի նմուշներ, որոնք ատելության խոսքի ուղղակի օրինակներ են, քանի որ դրանք թիրախավորում են քրդերին ընդհանուր առմամբ և քրդական ինքնության մասին ընդհանրություններ անելով՝ այդ ինքնությունը պիտակում են իբրև բացասականություն կրող։