Հրանտ Դինք հիմնարկը գործարկել է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը՝ նպատակ ունենալով խթանել երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային համագործակցությունն այն ոլորտներում, որտեղ փորձի փոխանակումն ու երկարատև համագործակցությունը կարևոր են։ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակում իրականացվել է չորս շրջափուլ (2014–2018 թթ.), որոնց ընթացքում Հայաստանից և Թուրքիայից ընդհանուր առմամբ 44 մասնագետ 4-ից 8 ամիս տևողությամբ փորձի փոխանակում է իրականացրել Ստամբուլում, Երևանում և Գյումրիում։

Ծրագրի առաջին շրջափուլի (2014–2015 թթ.) շրջանակում աջակցություն է տրամադրվել Հայաստանից 12 և Թուրքիայից 6 մասնագետի։ Ծրագրի երկրորդ և երրորդ շրջափուլերի (2016–2017 թթ.) ընթացքում աջակցություն է տրամադրվել Հայաստանից 10 և Թուրքիայից 4 մասնագետի՝ հարևան երկրում գործող հյուրընկալող կազմակերպություններում իրենց փորձի փոխանակման ծրագիրն իրականացնելու նպատակով։ Առաջին երեք շրջափուլերն իրականացվել են Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում։ 

Ծրագրի չորրորդ շրջափուլն (2017–2018 թթ.) իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, որի շրջանակում Հիմնարկը աջակցել է Հայաստանից 8 և Թուրքիայից 4 մասնագետի։ Նախորդ շրջափուլերի մասնակիցների և հյուրընկալող կազմակերպությունների գործունեության և փորձառությունների մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել ստորև ներկայացված հղումները.

2014-2015 թթ. (առաջին շրջափուլ)

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի առաջին շրջափուլի արդյունքները

«Սահմաններից Վեր» բուկլետ (2014–2015 թթ.)

2016-2017 թթ. (երկրորդ և երրորդ շրջափուլեր)

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի երկրորդ շրջափուլի արդյունքները

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի երրորդ շրջափուլի արդյունքները

«Սահմաններից Վեր» բուկլետ (2016–2017 թթ.)

2017-2018 թթ. (չորրորդ շրջափուլ)

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի չորրորդ շրջափուլի արդյունքները

 

Կարճաժամկետ փորձի փոխանակման նախագիծ

2017 թ. Հրանտ Դինք հիմնարկը մեկնարկեց նաև Կարճաժամկետ փորձի փոխանակման նախագիծ՝ նպատակ ունենալով նախագիծը հարմարեցնել արդեն իսկ կայացած փորձագետների և մասնագետների զբաղվածությանը՝ նրանց առաջարկելով 2 շաբաթից մինչև 1 ամիս տևողությամբ փորձի փոխանակման հնարավորություն։ Այս նախագծի շրջանակում Հիմնարկը հրավիրում է համապատասխան փորձագետների և մասնագետների՝ փորձի փոխանակում իրականացնելու հարևան երկրում: Բացառություն են կազմում 2020–2021 թթ., երբ Կարճաժամկետ փորձի փոխանակման նախագծի համար հայտարարվել էր բաց մրցույթ։

Կարճաժամկետ փորձի փոխանակման նախագծի շրջանակում Հիմնարկը աջակցել է 15 մասնագետի, որոնք իրականացրել են իրենց անհատական ծրագրերը Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Երևանում: 2017 թ. ի վեր Հիմնարկն իրականացրել է Կարճաժամկետ փորձի փոխանակման նախագծի 3 շրջափուլ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Նախորդ շրջափուլերի մասնագետների և նրանց հյուրընկալող կազմակերպությունների գործունեության և փորձառության մասին ավելին իմանալու համար անցեք ստորև ներկայացված հղումներով.

2017 թ. Հայաստան-Թուրքիա Կարճաժամկետ փորձի փոխանակման նախագիծ

2023-2024 թթ. Հայաստան-Թուրքիա Կարճաժամկետ փորձի փոխանակման նախագիծ