Քայլելը՝ որպես քաղաքային փորձառություն, դրա տարբեր իմաստներն ու հնարավորությունները բացահայտելու թեմայի շրջանակում կազմակերպվելու են երկու բաց քննարկումեր՝ «Շրջայց՝ հանուն պատմական, հասարակական, քաղաքային արդարության» և «Շրջելով քաղաքների և դաշտերի միջև»: Միջոցառումից հետո մասնակիցները կհրավիրվեն մայիսի 27-ին կայանալիք շրջայցին: Ճարտարապետության, սոցիոլոգիայի, արվեստի, մարդաբանության և այլ ոլորտներ ներկայացնող մասնագետները կխոսեն քաղաքում շրջելու իրենց սեփական փորձի մասին և մասնակիցներին կհրավիրեն իրենց հետ քայլելու:

Մայիսի 24-ին Հրանտ Դինք հիմնադրամում տեղի ունենալիք «Հասկանանալով քաղաքը և քաղաքում հանուն արդարության շրջելը» միջոցառումը կազմակերպվել է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի մասնակիցներից Արփենիկ Աթաբեկյանին հյուրընկալած Տարածքային արդարության կենտրոնի, «Ջինս Ադըմլար»-ի և «Կարակուտու» ՀԿ-ի կողմից:

Ծրագրի օրակարգը․

Բաց քննարկում | մայիսի 24

17:00 - 18:30 Քայլեով հանուն պատմական, հասարակական, քաղաքային արդարության.

Շրջելով՝ հանուն տարածքային արդարության Յաշար Ադնա Ադանալը, Տարածքային արդարության կենտրոն
Շրջելով գենդերային տարածքներում՝ որպես կին – Արփենիկ Աթաբեկյան, Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի մասնակից
Շրջելով գենդերային հիշողության տարածքներում – Սեմա Սեմիհ, «Ջինս Ադըմլար»
Շրջել՝ լուռ պատմություններ լսելու համարՍեվինչ Ջոշկուն, «Կարակուտու»

19:00 - 20:00 Շրջելով քաղաքների և դաշտերի միջև

Երկու ծովերի միջև շրջելով – Սերկան Թայջան
Շրջայց՝ հասկանալու քաղաքի բնույթը և բնության քաղաքը – Սինան Էրենսու, Տարածքային արդարության կենտրոն  
Շրջելով 2023-ի Ստամբուլում – Սինան Լոջի, Տարածքային արդարության կենտրոն

 

Շրջայցեր* | մայիսի 27

Տարբերակ 1. Քարաքյոյի գենդերային տարծքները – ուղեկցող՝ Արփենիկ Աթաբեկյան

Տարբերակ 2. Գենդեր և հիշողություն – ուղեկցող՝ «Ջինս Ադըմլար»

*շրջայցերին կարող են միանալ միայն քննարկումների մասնակիցները

Քննարկումները կանցկացվեն անգլերեն և թուրքերեն լեզուներով։ Կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն։

Որպես Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի մասնակից՝ Արփենիկ Աթաբեկյանը ներկայումս շարունակում է իր հետազոտությունը «Ստամբուլից անդին» - Տարածքային արդարության կենտրոնում։ Նրա հետազոտության առանցքում է Ստամբուլի Քարաքյոյ թաղամասի գենդերային տարածքների քարտեզագրումը։

Արփենիկ Աթաբեկյանը ծնվել է 1989 թվականին Երևանում։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժինը (բակալավրիատ)։ 2011 թվականին նա ստացել է ակադեմիական գերազանցության կրթաթոշակ DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) և Հումբոլդտի համալսարանի կողմից և սոցիալական գիտություն է ուսանել գերմանա-թուրքական մագիստրոսական ծրագրում (GeT MA), որը Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի (Անկարա) և Հումբոլդտի համալսարանի (Բեռլին) համատեղ ծրագիր է: Նա աշխատել է Բեռլինի արևելագիտության կենտրոնում (ZMO) և Բեռլինի սոցիալական գիտությունների ինստիտուտում (WZB): Արփենիկը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների (INALCO ինստիտուտ, «Ընտրելով լեզուն» գիտաժողով, 2013թ․, Փարիզ, Ֆրանսիա; Լեզվի, գրականության և համայնքի միջազգային համաժողով, 2015թ․, Բհուբանեշվար, Հնդկաստան; «Focus Caucasusia 2.0․ պատմելով, պատկերացնելով և կերտելով «արդիականությունը» Կովկասում», Ֆրիդրիխ Շիլլերի համալսարան, Յենա): Արփենիկի գիտական հետաքրքրությունների թվում են ժամանակակից թուրք գրականությունը, գրական սոցիոլոգիան, քաղաքային սոցիոլոգիան, սոցիալական մարդաբանությունը, ֆեմինիզմը Թուրքիայում և Հայաստանում:

Ներկայումս Արփենիկն ասպիրանտ է Գերմանիայի Յենա քաղաքի Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանում: Նրա գիտական թեզի թեման է` «Կանանց բացառման քարտեզագրումը. մասնավորը, հանրայինը և գենդերային տարածքների ստեղծումը քաղաքային Երևանում»:


Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը հիմնել է 2014 թվականին` նպատակ ունենալով խթանել միջսահմանային կապերն ու համագործակցությունն այն ոլորտներում, որտեղ փորձի փոխանակման ու կայուն համագործակցության խորացումն այնքան անհրաժեշտ են, ինչպիսիք են ակադեմիան, քաղաքացիական հասարակությունը, մեդիան, մշակույթն ու արվեստը, լեզվի ուսուցումն ու իրավունքը: Ներկայումս Հայաստանից և Թուրքիայից նախագծի 15 մասնակիցներ ապրում և իրենց փորձառությունն են անցկացնում հարևան երկրում գտնվող իրենց հյուրընկալող կազմակերպություններում:

Սույն ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 2-րդ փուլ»
ծրագրի շրջանակում։