Դեկտեմբերի 21-ին անցկացվեց «Ընտրության հնարավորությունները, ընդունված որոշումները. Հոլոքոսթը և պատերազմական ժամանակների բարոյականությունը» խորագրով աշխատաժողով։ Աշխատաժողովը վարում էր Լարիսա Միխալսկան, որն աշխատում է Գալիցիայի Հրեական թանգարանի կրթության բաժնում:
Մասնակիցները բանավեճ ծավալեցին Հոլոքոսթին առնչվող տարբեր անձանց ունեցած ընտրության հնարավորությունների շուրջ՝ քննարկելով զոհերի, ոճրագործների և անմասն մնացածների բարդ հարցը: Սկզբում մասնակիցներին առաջարկվեց գրի առնել իրենց զգացմունքներն ու մտքերը ոճրագործի, զոհի և անմասն մնացած անձի մասին և տալ նրանց բնութագրումները։ Միխալսկան մասնակիցներին բաժանեց փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի տրամադրեց մի անձի կենսագրություն: Մասնակիցները փոքր խմբերով կարդացին և քննարկեցին մարդկանց պատմությունները և նրանց կատարած ընտրությունները Հոլոքոսթի ժամանակ, փորձեցին պատասխանել յուրաքանչյուր կենսագրության վերաբերյալ հարցերին:
Այնուհետև, երբ մասնակիցների փոքր խումբը կարդաց այդ գործիչների մասին պատմությունները, աշխատաժողովի ղեկավարը ցույց տվեց Հոլոքոսթի ժամանակ ապրած իրական գործիչների նկարները: Մասնակիցներն այս կենսագրությունները ներկայացրեցին մյուսներին և պատասխանեցին աշխատաժողովի ղեկավարի բարձրացրած որոշակի հարցերի՝ տվյալ անձի ունեցած ընտրության հնարավորությունների և այն բանի վերաբերյալ, թե նա զո՞հ է, ոճրագո՞րծ, թե՝ անմասն է մնացել։