2022 թվականի նոյեմբերի 4-5-ը Հրանտ Դինք հիմնարկի «Հավաք» սրահում տեղի ունեցավ «Ստամբուլ՝ 1914-1922. պատերազմի, փլուզուման, գրավման և ընդդիմության պատմությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին գիտնականներ, հետազոտողներ, ուսանողներ, ինչպես նաև պատմությամբ հետաքրքրվողներ Թուրքիայից և արտերկրից։
Հիբրիդային ձևաչափով կազմակերպված և թուրքերեն ու անգլերեն լեզուներով ուղիղ հեռարձակվող գիտաժողովին մասնակցեցին 22 զեկուցողներ՝ ինը երկրներից: Երկու օր շարունակ քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական վերափոխումները, որոնց միջով Ստամբուլն անցել է Առաջին աշխարհամարտի և դրանից հետո ընկած զինադադարի շրջանում, քաղաքում ծավալված հումանիտար աջակցությունն ու որբերի վիճակը: Տարբեր պետական արխիվների և անհատական պատմությունների հիման վրա պատրաստված զեկույցներում քննարկվեցին նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միգրացիան, դիվանագիտությունը, գրականությունը, կինոն ու թատրոնը:
Գիտաժողովին ներկայացված և մեծ հետաքրքրություն առաջացրած զեկուցումների տեսանյութերը կարող եք դիտել այս էջում։
Գիտաժողովի ծրագիրը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ:
1-ԻՆ ՕՐ
Բացման խոսք: Ռաքել Դինք
Բացման ելույթ: Այհան Աքթար - «Փաշա, ինչո՞ւ մտանք այս պատերազմի մեջ». պատերազմի մեջ մտնելու Օսմանյան պետության որոշումը (փետրվար–հոկտեմբեր, 1914)
Նիստը վարող՝ Այշե Քադըօղլու
Հիլմար Կայզեր - Կոստանդնուպոլիսը և հայկական դիմադրությունը
Քենթ Շուլ – Գրավված Ստամբուլի բանտերը (1918-22). քաղաքակրթությանը համապատասխան քաղաքականացված վայրեր
Նիստը վարող՝ Մեհմեթ Փոլաթել
Եվանգելիա Ախլադի - Հունաստանի պետական վերահսկողությունը մանկատների վրա (1919–1922)
Ալեքսանդրոս Մակրիս - Անդրազգային բարեկեցությունը զինադադարի շրջանում. Հունաստանի սոցիալական աջակցության նախարարության գործունեությունը գրավված Ստամբուլում
Կոնստանտինա Անդրիանոպուլու - Հույն ուղղափառ որբերի իրավիճակը՝ թուրք ընտանիքների և հաստատությունների կողմից որդեգրվածներին հատուկ անդրադարձով (առցանց զեկույց)
Նիստը վարող՝ Այֆեր Բարթու Ջանդան
Վահե Թաշճյան - Խոսքի պատմություն. հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը Ստամբուլում՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո (առցանց զեկույց)
Անդրեաս Բալթաս - Սպորտը և ազգային գաղափարախոսությունները Ստամբուլում «զինադադարի» ժամանակ (1918-1922). հունական մարզական ակումբների օրինակը
Սոնա Բալդրյան - Հայ կանայք հետեղեռնյան Թուրքիայում (1919-1921)՝ «Հայ կին» պարբերականի տեսանկյունից
Նիստը վարող՝ Այշե Օզիլ
Դմիտար Տասիչ - Նորավարտ պատերազմի և հետաձգված խաղաղության միջև. Սերբ-խորվաթ-սլովենական թագավորության առաքելությունը Ստամբուլում (1919-1922)
Քլեր Լե Բրաս – Ներկայացնելով Կոստանդնուպոլիսը և Անկարան. օսմանյան դիվանագետների առերեսումը կառավարական երկակիությանը Թուրքիայում (1920–1922)
Էդեն Նաբի Ֆրայ - Ասորի-իրանական մի ընտանիքի ճանապարհը Ստամբուլից Նյու Յորք. դրամական արժույթներ, քաղաքական ոլորտներ և անվտանգ ճանապարհ (առցանց զեկույց)
2-ՐԴ ՕՐ
Նիստը վարող՝ Քենթ Շուլ
Սավվաս Ցիլենիս - Արրիա Կլոնդիայի հուշերը պատերազմի ժամանակաշրջանի Ստամբուլից (1914-1922)
Էլիսոն Պանելաս – Քաղաքացիությունից և օգնությունից զուրկ
Ալի Օքումուշ - Գյուլբենկյանների հետքերը Ստամբուլում Առաջին համաշխարհային պատերազմից հետո
Նիստը վարող՝ Ահմեթ Քույաշ
Էնգին Քըլըչ - Թուրքական վեպն ու Ստամբուլի գրավումը
Թալաթ Ուլուսոյ – Դիպչելով ճշմարտությանը. վերընթերցելով Ալի Քեմալի գրվածքները «Փեյամ» թերթում
Բաքի Թեզջան - Կարեկցանքից մինչև մոռացություն. օսմանյան հայերը Հալիդե Էդիբի թերթի զինադադարի ժամանակաշրջանի հոդվածներում
Նիստը վարող՝ Այհան Աքթար
Թիմուր Սաիթով - Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի փախստականները գրավված Ստամբուլում (առցանց զեկույց)
Անուշ Հովհաննիսյան - Հետպատերազմյան Ստամբուլի «միկրոաշխարհը» և սպիտակ ռուսների արտագաղթի ճակատագիրը
Նիստը վարող՝ Էնգին Քըլըչ
Օզդե Չելիքթեմել-Թոմեն - Կինոն պատերազմի ժամանակ. պատերազմի ֆիլմերը և կինոդիտումները Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում
Նեսիմ Օվադյա Իզրայիլ - Ստամբուլում հայկական թատերական գործունեության վերելքը զինադադարի տարիներին
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության «Էթկինիզ» ծրագրի համաֆինանսավորմամբ: Միջոցառման բովանդակությունը բացառապես Հրանտ Դինք հիմնադրամի պատասխանատվությունն է և չի արտահայտում Եվրամիության տեսակետները։