Միացի´ր լուսանկարների արխիվացման գործընթացին և բանավոր պատմության ուսումնասիրություններին՝ Քընալըադայի պամությունը տեսանելի, իսկ կղզում ապրողների պատմությունները լսելի դարձնելու համար: Մեզ հետ կարող եք բաժնեկցել ձեր հիշողությունները և լուսանկարները՝ նպաստելով Քընալըադայի վերաբերյալ մեր աշխատանքներին: Ձեր պատմությունները կարտացոլվեն «Լռության ձայնը» շարքի վեցերորդ գրքի մեջ, ինչպես նաև «ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցի հեռախոսային հավելվածում՝ որպես հիշողության նոր շրջայց:
Կարող եք գրել մեզ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով, ինչպես նաև այցելել Քընալըադայի «Ճաշ» ռեստորանում գտնվող մեր անկյունը, որը կգործի երկու օրով:
Օգոստոսի 4-5, 11.00-17.00
«Ճաշ» ռեստորան, Քընալըադա
Քընալըադայում արված ընտանեկան հին լուսանկարները, կղզու պատմության մասին գրքերը և թեմային առնչվող բոլոր փաստաթղթերը կսկանավորվեն միջոցառման ընթացքում և անմիջապես կվերադարձվեն սեփականատերերին:
Մենք սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Քընալըադայի մասին իրենց պատմություններն ու լուսանկարները մեզ հետ բաժնեկցել:
«ՔարԴես» հեռախոսային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել «Apple Store»-ից և «Google Play»-ից: Հավելվածը ներբեռնելու համար սեղմել այստեղ: