«ՔարԴես»-ը ներկայացնում է «Ստամբուլի սիրային պատմություններ» շրջայցը՝ նվիրված այնպիսի սիրային պատմությունների, որոնցից ոգեշնչված ստեղծվել են տարբեր առասպելներ, բանաստեղծություններ, վեպեր և երգեր:

«ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը ներկայացնում է «Ստամբուլի սիրային պատմություններ» շրջայցը՝ նվիրված այնպիսի սիրային պատմությունների, որոնցից ոգեշնչված ստեղծվել են տարբեր առասպելներ, բանաստեղծություններ, վեպեր և երգեր: «ՔարԴես»-ի հետ բացահայտեք «Մարիա Միսսաքեան» բանաստեղծության պատմությունը, «Քեհրիբարդջի» բնակարանում գրված վեպերը, Քորիս Պիրգոսիսի կամ «Կույսի աշտարակի» սիրո առասպելները, Պետրոս Դուրյանի գերեզմանի կարևորությունը հայ սիրահարների համար, «Hatırla Margaret» (Հիշի´ր Մարգարետ) երգը, «Mihr u Mah»-ի («Միհր ու Մահ»` արև ու լուսին) հավերժացման պատմությունը, և թե ինչպես են սիրո պատմություններն անցել ժամանակային շղթան՝ հասնելով մեզ:

«Ստամբուլի սիրային պատմություններ» շրջայցը բաղկացած է 10 շարքից. ետկադրային ձայնավորումը ներկայացված է Յեթքին Դիքինջիլերի կողմից: Այս օրերին հրավիրում ենք ձեզ սիրով վերհիշելու Ստամբուլի բազմամշակութային ժառանգությունը՝ «ՔարԴես»-ի միջոցով մասնակցելով շրջայցին: