Ըստ վկայությունների, 1960-ականներից ի վեր Մեքսիկայում անհայտ հանցագործների կողմից սպանությունների և անհայտ կորածների մասին հաղորդումների թիվը հասնում էր հարյուր հազարների: Միայն վերջին երկու տարիների ընթացքում այս թիվն անցել է քսան հազարը: Այս տարի «Անհետացածների մայրերը» շարժման կողմից կազմակերպված քայլերթին մասնակցած հազարավոր մայրեր բարձր վանկարկում էին իրենց երեխաների անունները: Մայրերն ասում են, որ Մայրերի օրը սգո օր են համարում, և չեն հրաժարվելու իրենց երեխաներին գտնելու և արդարության իրականացման իրենց պահանջից:
Թուրքիայի Այդընի նահանգի Ջեյմենջիկ շրջանի Դայենի գյուղի բնակիչները չեն ցանկանում, որ իրենց բնակավայրի տարածքում ցինանիդի օգտագործմամբ ոսկու հանքարդյունահանում սկսվի: Գյուղացիները, որոնք ասում էին, որ թզի այգիներում և անտառներում հորատումները կվնասեն բերքն ու կաղտոտեն խմելու ջուրը, դիմադրեցին և հաղթեցին: Շինարարական տեխնիկան և մեքենաները հեռացվեցին, իսկ երկրաբանական ուսումնասիրություններն ավարտվեցին:
Աֆղանստանում իշխանության եկած Թալիբանն արագորեն գործողություններ ձեռնարկեց` սահմանափակելու կանանց իրավունքներն ու ազատությունները: Մեծ ռիսկերի գնով կանայք բողոքներ էին կազմակերպում` հետ պահանջելով կրթության, աշխատանքի, քաղաքական մասնակցության իրենց իրավունքներն ու հագուստի ընտրության ազատությունը: Չկարողանալով գտնել այն աջակցությունը, որն ակնկալում էին միջազգային հանրությունից, աֆղանցի կանայք դուրս եկան փողոց հետևյալ կարգախոսներով` «Հաց, աշխատանք, ազատություն, քաղաքական մասնակցություն» և «Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են»:
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում եղունգների հարդարման սրահների աշխատողները բողոքի դուրս եկան` պաշտպանելով իրենց իրավունքները: Աշխատողները պայքարում են աշխատավարձերի, աշխատանքի առողջության և անվտանգության պայմանների անհավասարության դեմ` բարձրացնելով այն հարցը, որ գոյություն ունեցող օրենքներն ու կարգավորումները չեն կիրառվում հիմնականում ներգաղթյալ աշխատողներ ունեցող եղունգների հարդարման սրահների նկատմամբ:
Թուրքիայում հանրակացարանների և տների վարձակալության վճարների չափազանց կտրուկ բարձրացման պատճառով համալսարանական ուսանողները, չկարողանալով կրթության ողջ ընթացքում հոգալ իրենց կեցության ծախսերը, սկսեցին «Չենք կարողանում մնալու տեղ գտնել» շարժումը: Բազմաթիվ քաղաքներում ուսանողները դուրս եկան փողոց` բարձրաձայնելու իրավունքների հետ կապված իրենց պահանջները` չնայած ոստիկանության կողմից կիրառվող ճնշումներին և ձերբակալություններին:
Այս տարի Բրազիլիայի տեղաբնակ բնակչությունից մոտավորապես 200 խումբ էր ներկայացված Ազատ երկրի ամենամյա ճամբարում` նպատակ ունենալով փրկել տեղաբնակների մշակույթն ու կենսակերպը: Տասնօրյա ճամբարի մասնակիցները բարձրացրին իրենց ձայնը` իրազեկելու շրջակա միջավայրի մասին, պաշտպանելու տեղաբնակների հողային իրավունքները և հակառակվելու կառավարության այն որոշմանը, որը թույլ է տալիս տեղաբնակների հողերում հանքարդյունաբերական և նավթի որոնման աշխատանքներ իրականացնել:
Լեհաստանում «Լեհ տատիկներ» շարժումը մայրաքաղաք Վարշավայում ամենշաբաթյա ցույցեր էր կազմակերպում` հակազդելով ԼԲԳՏՔԻ+ համայնքի նկատմամբ թե՛ իշխող Օրենք և արդարություն կուսակցության, թե՛ հասարակության կողմից ճնշումներով լի, հակաժողովրդավարական և բռնի ուժով ուղեկցվող վերաբերմունքային դրսևորումներին: Խիզախ տատիկները հավաքվեցին քաղաքային հրապարակում և պաշտպանեցին իրենց թոռնիկների իրավունքները` ծիածանագույն դրոշները ձեռքներին:
Թուրքիայում տեղացիները, որոնք պահակային հսկողությամբ թույլ չեն տալիս Միլասի Ակբելեն անտառում ածուխի հանքարդյունահանման ու հանքավայրերի ընդլայնման համար ծառահատումներ իրականացնել, ավելի քան մեկ տարի է` դիմադրում են: Թեև 100-ից ավելի դատական հայցեր են ներկայացվել` չեղյալ ճանաչելու կարգավորման շրջանակի այն փոփոխությունը, ըստ որի հանքարդյունահանումը թույլատրելի է ձիթապտղի այգիներում, և չնայած գործունեության կասեցման մասին Պետական խորհրդի որոշմանը, ընկերությունը չհեռացավ այդ տարածքից և հետևաբար տեղացիները չհրաժարվեցին «ծառերի պահպանության» իրենց նախաձեռնությունից` թույլ չտալով, որ ընկերությունը, առաջին իսկ հնարավորության դեպքում, բնաջնջեր ծառերը:
ՄԹ-ում միջնակարգ դպրոցի ուսուցիչ Զահրա Բեյը «Այլևս ոչ մի հեռացում դպրոցից» շարժումը` կյանքի դժվարին պայմաններում գտնվող խմբերից աշակերտներին դպրոցից հեռացնելու և կրթությունը չշարունակելու հարկադրական աշխատակարգի դեմ պայքարի համար: Բեյը և նրա գործընկերները աշխատում են ուսուցիչների վերապատրաստումների և ուսումնական ծրագրերի բովանդակության վերանայման ուղղությամբ` կրթության ոլորտում ռասսայական արդարությունն ապահովելու նպատակով:
Թուրքիայում առցանց առևտրով զբաղվող բազմաթիվ ընկերությունների մոտոցիկլերով առաքիչներն անջատեցին փոխադրամիջոցների շարժիչները` բողոքելով աշխատավարձերի աննշան բարձրացման դեմ: «Չենք կարողանում յոլա գնալ, չենք կարողանում գոյատևել» կարգախոսով դժվարին աշխատանքային պայմանների վրա ուշադրություն գրավելով` նրանց հաջողվեց շատ քաղաքաներում ուժեղ, համերաշխ ցանց ձևավորել` իրենց պահանջները լսելի դարձնելու համար:
Զանգվածային բողոքի ակցիաները սկիզբ են առել Միացյալ Նահանգներում, որտեղ քննարկման էր հանվել հղիության արհեստական ընդհատման իրավունքի մասին 1973թ. օրենքը: Այն բանից հետո, երբ Գերագույն դատարանն առ ոչինչ ճանաչեց հղիության արհեստական ընդհատման մասին օրենքը, մի շարք նահանգներ ուժը կորցրած ճանաչեցին համապատասխան օրենքը, իսկ նահանգներից մեկն արգելեց հղիության ընդհատումը: Բոլոր տարիքային խմբերի հարյուր հազարավոր կանայք դուրս եկան փողոց` բողոքելու 40 միլիոն կանանց հղիության ընդհատման իրավունքից զրկելու և դրա հետևանքով հղիության ընդհատման կլինիկաները փակելու դեմ: «Մենք չենք ընկրկի» կարգախոսով` կանայք պահանջում էին, որ հղիության արհեստական ընդհատումը` որպես ձեռք բերված իրավունք, կիրառվի բոլոր նահանգներում:
Ռուսաստանի` Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանի կառավարությունն արգելեց գործածել «պատերազմ» բառը և գրաքննության է ենթարկում հակապատերազմյան բողոքների մասին ողջ լրատվությունը: Հակապատերազմյան ցույցերը ճնշվում են ոստիկականական ուժով, նորություններ հրապարակող ԶԼՄ-ները և մարդու իրավունքների ոլորտում գործող քաղաքացիական հասարակության շատ կազմակերպություններ փակվել և լռեցվել են: Շատերն են ձերբակալվել, ընդ որում, ձերբակալությունները դեռ շարունակվում են, սակայն մարդիկ, այդ թվում` արվեստագետները, ուսուցիչները, լրագրողները և ակտիվիստները չեն հրաժարվում պատերազմը մերժող ստեղծարար միջոցների օգտագործումից:
Թուրքիայում, Գեզի զբոսայգու դեպքերի կապակցությամբ ամբաստանյալներին ազատազրկման դատապարտելուց հետո, բնապահպանները, ճարտարապետները, դասախոսներն ու գիտնականները, քաղաքական գործիչները, արվեստագետները, գրողները, միջազգային մասնագիտական կազմակերպությունները, ինչպես նաև հանուն ժողովրդավարության, արդարության և ազատության պայքարող բազմաթիվ անձինք և խմբեր դուրս եկան փողոց տարբեր քաղաքներում` սատարելու «Մենք պաշտպանում ենք Գեզիի ակտիվիստներին» շարժմամբ: Ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշումների արդյունքում, առանց կոնկրետ ապացույցների ազատազրկված իրավապաշտպաններին ուղղված այսպիսի աջակցությունը շարունակվեց` հանուն արդարության նորահայտ նախաձեռնություններով: