Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակն սպասում է ձեր թեկնածուներին:
Հրանտ Դինքի միջազգային մրցանակաբաշխության դափնեկիրները կհայտարարվեն 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ տասնվեցերորդ անգամ:
Ամեն տարի մրցանակը շնորհվում է անհատներին, կազմակերպություններին կամ խմբերին, որոնք աշխատում են հանուն ազատ և արդար աշխարհի` զերծ խտրականությունից, ռասիզմից և բռնությունից, անձնական ռիսկի են դիմում այդ իդեալներին հասնելու համար, կոտրում են կարծրատիպերը և գործածում են «խաղաղության լեզուն» և, այդպես վարվելով, ոգեշնչում և հույս են ներշնչում ուրիշներին: Այս մրցանակի միջոցով Հրանտ Դինք հիմնադրամը նպատակ ունի հիշեցնելու բոլոր նրանց, ովքեր պայքարում են այս իդեալների համար, որ նրանց ձայները լսելի են, նրանց գործերը տեսանելի են, նրանք մենակ չեն, ինչպես նաև խրախուսելու բոլորին՝ պայքարել հանուն իրենց իդեալների:
Այս տարի թեկնածուների առաջադրումները կընդունվեն մինչև 2024թ. ապրիլի 30-ը:
Ինչպե՞ս կարող եմ թեկնածու առաջադրել:
Խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված ձևաչափը՝ 2024թ. Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի ձեր թեկնածուների առաջադրումներն ուղարկելու համար:
Ձեր թեկնածուի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելը կօգնի միջազգային ժյուրիին ընտրության գործընթացում: