Հրանտ Դինքի անվան միջազգային տասնվեցերորդ մրցանակաբաշխության դափնեկիրները հայտնի դարձան սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ։ Մրցանակը շնորհվեց «Mor Çatı» կանանց ապաստարան-հիմնադրամին (Թուրքիա)՝ երկրում գործող կանանց հարցերով ամենաերկարակյաց կազմակերպությանը, որի ջանքերի շնորհիվ  կանայք համախմբվում և զորացնում են միմյանց։ Լինելով Թուրքիայում ֆեմինիստական ​​շարժման ամենավառ խորհրդանիշներից մեկը՝ հիմնադրամը ֆեմինիստական ​​շարժումը փոխանցել է սերնդեսերունդ և տասնամյակներ շարունակ անխոնջ պայքարել բռնության դեմ: Մրցանակը շնորհվել է նաև Ռուջիաթու Նենեհ Թուրային (Սիերա Լեոնե)՝ երկրում խորը արմատացած ավանդույթը փոխելու իր ջանքերի համար, որոնք նա գործել է անտեսելով հասարակության, այդ թվում՝ իր ընտանիքի և համայնքի ղեկավարների բացասական արձաքանքը։ Չնայած բոլոր խոչընդոտներին, նա հաջողությամբ համախմբել է կանանց ու աղջիկներին և տարիներ շարունակ քաջաբար պայքարել կանանց սեռական օրգանների խեղման ավանդույթի դեմ։

Մրցանակի արարողությունը վարեցին Նեզաքեթ Էրենն ու Հաքան Էմրե Ունալը։ Մահիր Գյունշիրայն ու Էրիկ Նազարյանն արարողությանն իրենց մասնակցությունն ունեցան հնչյունային ձայնագրություններով։ Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ներկաներին ողջույնի խոսք հղեց Հրանտ Դինք հիմնարկի նախագահ Ռաքել Դինքը․ «Այս շրջապտույտը կոտրելու միակ ուղին բռնություն քարոզող քաղաքականություններից հեռու մնալն է, նման խոսույթների հանդեպ զգոն լինելն է և բռնության փոխարեն կյանքի իրավունքը, իսկ միակարծության փոխարեն բազմակարծությունը պաշտպանելն է»։

Մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվեց նաև «Ոգեշնչումներ» շարքը՝ պատվելով Թուրքիայում և ամբողջ աշխարհում գտնվող այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք իրենց գործողություններով ոգեշնչում են մարդկությանն ու հույս արթնացնում։ Այս տարվա ոգեշնչման աղբյուրները ձգվում էին Հորդանանից մինչև Հունաստան, Բանգլադեշից մինչև Շվեյցարիա, Իրանից մինչև Լատինական Ամերիկա․ այս անհատներն ու նախաձեռնությունները ոգեշնչում են մարդկությանն իրենց գործով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կանանց իրավունքները, արդարությունը, ռասիզմի և սեքսիզմի դեմ պայքարը, տնտեսական անարդարությունների դեմ պայքարը, աղքատությունն ու կլիմայական ճգնաժամերը, կենդանիների իրավունքները։

Լարա Դի Լարան, Քերեմ Ջան Դյունդարի նվագակցությամբ, ներկայացրեց իր «Մի տարօրինակ վիճակ» («Bir Garip Hal») երգը՝ հյուրընկալվելով Հրանտ Դինքի «23,5» հուշավայրում։ Արարողությանը մասնակցեց նաև Վարդան Հարությունյանը՝ Հայստանում ձայնագրված «Անսահման դաշտեր» երաժշտական ​​կատարումով։ Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում Փեյքը կենդանի կատարմամբ ներկայացրեց իրենց «Ստրուկներ և կողպեքներ» («Köleler ve Kilitler»)  և «Ծովում եմ» («Denizdeyim»)  ակուստիկ ստեղծագործությունները։

Դափնեկիր  «Mor Çatı» կանանց ապաստարան-հիմնադրամի անունից Սելիմե Բույուքգյոզեն, Մելինե Քելեշը, Լեյլա Սոյդինչը եւ Յասեմին Թեմիզարաբաջը իրենց խոսքում նշեցին․ «Երբ նրանք հայացք են նետում կանանց հավասար իրավունքների վրա և փորձում վարկաբեկել ֆեմինիզմը, մենք տոգորվում ենք մեր պայքարով, մենք մեզ ուժեղ և հույսով լի ենք զգում»։

«Mor Çatı» կանանց ապաստարան-հիմնադրամի ամբողջական տեքստը կարդալու համար անցեք այս հղմամբ։

Մրցանակը ստացող դափնեկիր Ռուջիաթու Նենեհ Թուրայը իր խոսքում ասաց․ «Ես համոզված եմ, որ փոփոխություն կարելի է բերել միայն այն ժամանակ, երբ փոփոխությունը ներսումդ է։ Ես ինքս ինձ մարտահրավեր նետեցի՝ մնալ ուժեղ, հաստատուն, կենտրոնացած, նվիրված և վճռական և երբեք չնահանջել»:

Ռուջիաթու Նենեհ Թուրայի ամբողջական տեքստը կարդալու համար անցեք այս հղմամբ։

Մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվեց նաև «Ոգեշնչումներ» շարքը՝ պատվելով Թուրքիայում և ամբողջ աշխարհում գտնվող այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք իրենց գործողություններով ոգեշնչում են մարդկությանն ու հույս արթնացնում։ Այս տարվա ոգեշնչման աղբյուրները ձգվում էին Հորդանանից մինչև Հունաստան, Բանգլադեշից մինչև Շվեյցարիա, Իրանից մինչև Լատինական Ամերիկա․ այս անհատներն ու նախաձեռնությունները ոգեշնչում են մարդկությանն իրենց գործով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կանանց իրավունքները, արդարությունը, ռասիզմի և սեքսիզմի դեմ պայքարը, տնտեսական անարդարությունների դեմ պայքարը, աղքատությունն ու կլիմայական ճգնաժամերը, կենդանիների իրավունքները։ 


 

 

 

Այս տարվա մրցանակաբաշխության ժյուրիի կազմում են 2023 թ. Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի դափնեկիրներ «Açık Radyo»-ն և Խոսե Ալվեար Ռեստրեպոյի անվան իրավաբանների միությունը, իրավաբան և ակադեմիկոս Ասլը Բալին, քաղաքագետ, ակադեմիկոս և հեղինակ Ֆաթմագյուլ Բերքթայը, իրավապաշտպան Արա Ղազարյանը, իրավապաշտպան Վոլֆգանգ Քալեքը, պատմաբան և քաղաքագետ, ակադեմիկոս Ռեշաթ Քասաբան, նվագախմբի դիրիժոր Ջեմ Մանսուրը, լրագրող և հեղինակ Զեյնեփ Օրալը, թատրոնի և կինոյի դերասանուհի, ձայնային արտիստ Թիլբե Սարան և Հրանտ Դինք հիմնարկի նախագահ Ռաքել Դինքը:

Տարիների ընթացքում Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի են արժանացել հետևյալ կազմակերպություններն ու անհատները․ անկախ ռադիոկայան «Açık Radyo»-ն՝ մարդու և բնապահպանական իրավունքների պաշտպանության համար, և Կոլումբիայի Խոսե Ալվեար Ռեստրեպոյի անվան իրավաբանների միությունը (2023 թ․), կանանց իրավունքների պաշտպան Շահարզադ Աքբարը և Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը (2022 թ․), հետաքննող լրագրող Մարիա Ռեսան և կանանց իրավունքների ակտիվիստ ու իրավաբան Ջանան Արընը (2021 թ․), մարդու իրավունքների ակտիվիստ Օսման Քավալան և կանանց իրավունքների ակտիվիստ Մոզն Հասսանը (2020 թ․), «ՔԱՄԵՐ»-ի հիմնադիր, տարիներ շարունակ կանանց իրավունքների իրազեկման ուղղությամբ աշխատող Նեբահաթ Աքքոչը և Հնդկաստանում կանանց, երեխաների և խոցելի խմբերի իրավունքների ու բնապահպանական իրավունքների համար պայքարող  Ագնես Խարշիինգը (2019 թ․), մարդու իրավունքների պաշտպան Մուրատ Չելիքքանը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մվատանա կազմակերպությունը (2018 թ․), Թուրքիայում և միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ոտնահարումները օրակարգ բերող իրավաբան Էրեն Քեսքինը և չինացի արտիստ Այ Վեյվեյը, ով ուշադրություն է հրավիրում անհավասարություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին ողջ աշխարհում (2017 թ․), Մալավիում երեխաների և կրթության իրավունքների համար աշխատող ցեղապետ Թերեզա Կաչինդամոտոն և մարդու իրավունքների ու օրենքի գերակայության համար պայքարող Դիարբեքիրի իրավաբանների միությունը (2016 թ․), Սաուդյան Արաբիայից կանանց իրավունքների ջատագով Սամար Բադավին և Թուրքիայում ԼԳԲՏ իրավունքների և հավասարության համար պայքարող «KAOS GL»-ն (2015 թ.), դատաբժշկական փորձագետ և մարդու իրավունքների պաշտպան Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն և ակտիվիստ Էնջի Զելթերը (2014 թ․); մարդու իրավունքների ջատագով Նատաշա Կանդիչը և իրենց կորած սիրելիների համար Թուրքիայի ամենաերկարատև քաղաքացիական անհնազադդության ակտն իրականացնող Շաբաթօրյա մայրերը / մարդիկ (2013 թ․), գրող Իսմայիլ Բեշիկչին և մարդու իրավունքների պաշտպանության «Մեմորիալ» միջազգային ընկերակցությունը (2012 թ․), լրագրող և գրող Ահմետ Ալթանը և լրագրող,  մարդու իրավունքների պաշտպան Լիդիա Կաչոն (2011 թ.), Թուրքիայում Խղճի ու համոզմունքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու շարժումը և փաստաբան Բալտասար Գարսոնը  (2010 թ․), լրագրող-գրող Ալփեր Գյորմուշը և լրագրող-գրող Ամիրա Հասսը (2009 թ․):


2024 թ. Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության գրքույկին ծանոթանալու համար անցեք այս հղմամբ: