Մեկնարկել է Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի վիրտուալ շրջայցը:
Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի կայքն իր երրորդ տարեդարձը նշեց 2022 թվականի ապրիլի 23,5-ին՝ թուրքերեն, հայերեն և անգլերեն վիրտուալ շրջայցի հնարավորություն տալով Թուրքիայից և ողջ աշխարհից հետաքրքրվող անձանց: Հրավիրում ենք ձեզ վիրտուալ շրջայց կատարել և կիսվել ձեր գաղափարներով ու փորձով ձեզ համար նախատեսվախ «Հաղորդակցման քարտեզ»-ի տարածքում։ https://my.mpskin.com/tour/
«23,5» ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՁԵՌՆԱՐԿ
Վիրտուալ շրջայցի պատկերակների նշանակությունը
Գրավոր տեղեկատվական պատուհաններ և առնչվող կայքեր
Տեսագրություններ
Հոդվածներ
Գրքերի առաջարկներ
Հաղորդակցման քարտեզի վերաբերյալ հարցեր
Ինչպե՞ս շարժվել և անցնել սենյակից սենյակ վիրտուալ շրջայցի ժամանակ
Եթե միանում եք վիրտուալ շրջայցին ձեր համակարգչից, ապա կարող եք շրջել տարածքում ձեր ստեղնաշարի հետ-առաջ և աջ-ձախ կոճակների օգնությամբ։ Ցանկության դեպքում կարող եք արագ փոխել սենյակները՝ սեղմելով աջ կողմի վերին հատվածում գտնվող մենյուից բացվող սենյակների անվանումների վրա։ Կարող եք նաև սեղմել ներքևի ձախ անկյունում գտնվող Dollhouse (Եռաչափ մակետ) և Floorplan (Հատակագիծ) նշաններին և վերևում ընտրել այն վայրը, ուր ցանկանում եք գնալ եռաչափ մոդելով կամ քարտեզով:
Վիրտուալ շրջայցի ժամանակ երևացող որոշ նկարներ և պատկերներ հնարավոր է մեծացնել՝ սեղմելով դրանք։
Ի՞նչ է Հաղորդակցման քարտեզը և ինչպե՞ս այն օգտագործել
Դուք կարող եք մուտք գործել հաղորդակցման տարածքներ, որոնք ֆիզիկական հուշավայրի կարևոր մասն են։ Այստեղ այցելուները կարող են վիրտուալ շրջայցի ժամանակ կամ Հաղորդակցման քարտեզի վրա թողնել իրենց զգացմունքներն ու մտքերը՝ գրելով քարտերի, սենսորային էկրանների վրա, նկարելով կամ ձայնագրելով: Երբ վիրտուալ շրջայցի ժամանակ դուք պատասխանում եք շրջայցի բովանդակության հետ կապված հարցերին, ապա կտեսնեք, որ ձեր պատասխանը գրանցվում է Հաղորդակցման քարտեզում և դուք կարող եք ներբեռնել սոցիալական մեդիայի առանձին պատկեր ձեր յուրաքանչյուր պատասխանի համար:
Հաղորդակցման քարտեզը հնարավոր է որպես PDF ֆայլ ներբեռնել ձեր համակարգիչ, տպել այն և պահել որպես հիշատակ։ Երբ բացեք պատկերասրահի բաժինը, կարող եք ներբեռնել ձեր հատուկ ձևավորված պատասխանները կամ կիսել դրանք սոցիալական հարթակներում ձեր հեռախոսի հավելվածների միջոցով։
Ինչպե՞ս կարող եմ տեսագրություն կամ աուդիո ձայնագրություն թողնել Tırttava սենյակում
Tırttava սենյակում տեսանյութերի փոխանակման հարթակը հեշտությամբ կարող եք օգտագոիծել Google Chrome-ի միջոցով: Google Chrome-ին ձեր տեսախցիկը կայքի համար օգտագործել թույլատրելուց հետո, դուք կարող եք մուտքագրել ձեր անունը և էլ. փոստի հասցեն: Այնուհետև կարող եք ձեր հեռախոսով կամ համակարգչով առավելագույնը 5 րոպե ձայնագրություն կատարել։ Ձեր ձայնագրությունը կհրապարակվի ադմինիստրատորների կողմից դիտարկվելուց հետո: