«Հրանտ Դինք 23․5 հուշավայրը» ստեղծվել է որպես կենդանի և դինամիկ վայր՝ խթանելու հետազոտությունն ու ստեղծագործությունը։ 

Ի հավելումն այցելուների ծրագրերի՝ 23․5-ում կանցկացվեն նաև մի շարք այլ թեմատիկ աշխատարաններ։ Այս աշխատարանները, լինելով ինտերակտիվ և մասնակցային, կկենտրոնան հիշատակման պրակտիկայի, անձնական պատմությունների, հայկական մշակույթի և պատմության, համընդհանուր արժեքների՝ ինչպիսիք են մարդու իրավունքները, խաղաղությունը և իրավահավասարությունը, ինչպես նաև տարբեր աշխարհամասերում հուշավայրերի և թանգարանների վրա։

Աշխատարանի մասնակիցները կբացահայտեն մի շարք հուշավայրեր, թանգարաններ և հուշարձաններ աշխարհի տարբեր վայրերից, որոնք առնչվում են դժվար անցյալի հետ։  

Աշխատարանը, որը հիմնված է Հրանտ Դինքի աշխատասենյակի պատկերների և դրանց հարաբերակցության վրա, կանցկացվի «23,5» հուշավայրում։