Հրանտ Դինքի աշխատասենյակում, որը ներառված է Հրանտ Դինքի «23,5» հուշավայրում, պահպանվում են կահույք, գրքեր, փաստաթղթեր, պատին փակցված նկարներ, լուսանկարներ, կախազարդեր և հուշանվերներ։ Իր սենյակը կահավորելիս Հրանտ Դինքն ընտրել է պատկերներ, որոնք փոխկապակցված են միմյանց հետ։ Շատ նկարներ և իրեր նա որպես նվեր ստացել է իր ընկերներից, ընթերցողներից և երկրպագուներից։
Այս մշտական աշխատարանը, որի նպատակն է Հրանտ Դինքի աշխատասենյակում առկա պատկերների փոխկապակցվածությամբ ներկայացնելու հայկական մշակույթն ու պատմությունը, տեղի կունենա առցանց տարբերակով։ Վարողը սենյակի վիրտուալ մոդելի վրա կներկայացնի տեսանյութեր, լուսանկարներ և տեքստեր Zoom հանդիպման ընթացքում։
Աշխատարանի տևողությունը՝ 1,5 ժամ։
Աշխատարանի լեզուն՝ թուրքերեն։
Մասնակիցների թիվը՝ մինչև 20 անձ։
Գրանցման թերթիկը կարող եք լրացնել էջի թուրքալեզու տարբերակում։