Ստամբուլի Օսմանբեյ թաղամասում գտնվող Հալասկարգազի պողոտայում գտնվող Սեբատի շենքը կառուցվել է 1920-ականների կեսերին՝ ճարտարապետ Ռաֆայել Ալգուադիշի կողմից:
1999 թվականին Ակոս շաբաթաթերթը, որը հիմնադրվել էր Հրանտ Դինքի և մի խումբ ընկերների կողմից 1996 թվականին, տեղափոխվում է Սեբատի շենք։ Թերթի առաքելությունն էր ուշադրություն հրավիրել և բարձրացնել իրազեկվածությունը հայերի և այլ փոքրամասնությունների խնդիրների մասին, հասարակությանը տեղեկացնել հայկական և այլ փոքրամասնությունների մշակույթների մասին, լույս սփռել անցյալի վրա և նպաստել Թուրքիայի ժողովրդավարացմանը: Թուրքերեն և հայերեն բովանդակությամբ հոդվածներով Ակոսը շուտով դարձավ ազդեցիկ լրատվամիջոց։
2007 թվականի հունվարի 19-ին Սեբատի շենքի դիմաց սպանվում է Հրանտ Դինքը։ Նրա հուղարկավորության արարողությանը ներկա գտնվեցին հարյուր հազարավոր մարդիկ՝ դարձնելով Ակոսի գրասենյակը և Սեբատի շենքը որպես հավաքական հիշողության և հանրային խղճի վայր։ Ամեն տարի հունվարի 19-ին հազարավոր մարդիկ հավաքվում են Սեբատի շենքի դիմաց՝ ոգեկոչելու Հրանտ Դինքին և պահանջելու արդարություն։
2015 թվականին Ակոս շաբաթաթերթը և Հրանտ Դինք հիմնադրամը Սեբատ շենքից տեղափոխվեցին նոր տարածք։ Հաշվի առնելով այդ վայրի խորհուրդը և հավաքական հիշողության մեջ նրա դերը՝ որոշվեց այն դարձնել հուշավայր։ Չորս տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո հուշավայրը բացվեց հասարակության առջև։
Նախապատրաստական փուլի աշխատանքներին ծանոթանալու համար՝ Հրանտ Դինք քսաներեք ու կես հուշավայր, նախապատրաստական փուլի զեկույց:
Տեսլական և առաքելություն
Հուշավայրն իր անվանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակային «23,5 ապրիլ» հոդվածից, որը հրապարակվել է 1996 թ․ ապրիլի 23-ին՝ Ակօս շաբաթաթերթում։ «Հրանտ Դինք 23,5 հուշավայրը» մի վայր է, որն անդրադառնում է և ընդգծում Հրանտ Դինքի կողմից ընդունված և պաշտպանած համաշխարհային արժեքները՝ ժողովրդավարություն, հավասարություն, արդարություն, մարդու իրավունքներ և ազատություններ, ինչպես նաև կառուցում կամուրջ հիշողության և հույսի միջև։
Հրանտ Դինք «23,5» հուշավայրը նպատակ ունի ծառայելու որպես տարածք՝ երկխոսության, ստեղծագործման, հետազոտության, փոխանակման և խորհելու համար, որը
✔լույս է սփռում անցյալի վրա՝ միևնույն ժամանակ գործելով հանուն ապագայի;
✔ամրացնում է ապրումակցումը, փոխըմբռնումը և ժողովրդավարացումը;
✔զարգացնում է հասարակության հիմնախնդիրների լուծման տարբերակներ;
✔ոգևորում է անհատներին՝ գործելու հանուն ապագայի, որտեղ գերիշխում են ժողովրդավարությունը և խաղաղությունը;
✔առաջադրում է հարցեր՝ միևնույն ժամանակ ընձեռելով տեղեկատվության հասանելիություն;
✔նպաստում է սոցիալական վերափոխմանը՝ ընձեռելով այցելությունների և կրթական ծրագրերի հնարավորություններ։
23,5 բաժիններ
Այս վայրում Ձեզ ուղեկցում է Հրանտ Դինքը, որտեղ ականատեսն եք լինում նրա կյանքի՝ որպես իրավապաշտպան, և նրա մահվան՝ միևնույն ժամանակ տեսնելով Թուրքիայի պատմական տարբեր ժամանակահատվածներից դրվագներ։
Հրանտ Դինքի գրասենյակը պահպանվել է այնպես, ինչպես կար, մինչդեռ մյուս սենյակներում այցելուները հնարավորություն ունեն հարցադրումներ կատարելու և քննարկելու հասկացություններ, ինչպիսիք են ինքնությունը, հավասարությունը, ճշմարտությունն ու արդարությունը տեքստերի, տեսանյութերի և ինստալացիաների միջոցով:
23,5 Hrant Dink Site of Memory Rooms
Atlantis Civilization
https://hrantdink.org/images/hafizamekani/235hafizamekani/Atlantis-770-400.png
Agos Room
https://hrantdink.org/images/hafizamekani/235hafizamekani/Agos770400.png
The Quest for Justice
https://hrantdink.org/images/hafizamekani/235hafizamekani/Adalet77400.png
The Multi-Purpose Event Space
https://hrantdink.org/images/hafizamekani/235hafizamekani/noda770400.png
Corridor
https://hrantdink.org/images/hafizamekani/235hafizamekani/Koridor770400.png
Salt and Light
https://hrantdink.org/images/hafizamekani/235hafizamekani/Tuzsik770400.png
Միջոցառումների բազմաֆունկցիոնալ սրահ․ 23,5-ի առաքելության համաձայն, որն է՝ տարածքը ծառայեցնել փոխանակման, ստեղծագործման, արտացոլման և հետազոտության համար, հյուրընկալում է մի շարք աշխատարաններ և միջոցառումներ։ Բացի այդ, այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու Հրանտ Դինքի կյանքի դրվագներ տեսապատերին արտացոլվող փաստաթղթերի, լուսանկարների և տեսանյութերի միջոցով։ Այս տարածքում հետազոտողներն ու այցելուներն ունեն հասանելիություն Ակոսի տասը տարվա արխիվներին՝ 1996-ից մինչև 2007 թվական։
Միջանցքում ցուցադրվում են Թուրքիայի 1996-2007 թթ․ տարբեր իրադարձություններ՝ ուղեկցվելով Ակոսում ժամանակին տեղ գտած նորություններով և վերնագրերով։ Հիմնականում ցուցադրվում են փոքրամասնություններին առնչվող զարգացումներ և հավաքական հիշողության մեջ ազդեցիկ նշանակություն ունեցող իրադարձություններ։
Թըրթթավան ներկայացնում է Հրանտ Դինքի զինվորական ծառայության ընթացքում իր հանդեպ տեղի ունեցած խտրականությունները։ Այստեղ այցելուները կարող են պատմել իրենց պատմությունները տեսաձայնագրության կամ գրի առնելու միջոցով, ինչպես նաև դիտելու այլ անձանց պատմություններ։
Զուգարանի երգչախումբը ինստալացիա է, որն անդրադառնում է 1980 թվականի հակաժողովրդավարական ռազմական հեղաշրջմանը, որին հաջորդել է Հրանտ Դինքի ձերբակալությունը՝ ուղեկցվելով հոգեբանական և ֆիզիկական խոշտանգումներով՝ զուգարանից բանտախցիկի վերածված վայրում։
Ակոսի սենյակում գտնվում են բուն մատյաններ, շաբաթաթերթի արխիվներ, նկարներ, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք պատմում են Ակոսի հիմնադրման, ձեռքբերումների, լուսաբանած թեմաների և դրանց ազդեցության մասին։
Ատլանտիսի քաղաքակրթության սենյակը կենտրոնանում է Հրանտ Դինքի մասնկության դրվագների վրա, Տուզլայի Քեմփ Արմենում անցկացրած տարիներին, ինչպես նաև Հրանտի և Ռաքել Դինքի պատմությանը։ Այս տարածքը ուշադրությունը հրավիրում է նաև Թուրքիայի ոչ-մահմեդական փոքրամասնությունների մշակութային ժառանգության վրա և բարձրացնում փոքրամասնությունների հիմնադրամներից սեփականության առգրավման խնդիրը։
Աղավնանման խռովության սենյակն առաջարկում է այցելուներին ծանոթանալու, թե ինչպես թիրախավորվեց Հրանտ Դինքը 2004 թվականից հետո։ Նրա և Ակոսի դեմ դատավարությունները և ցույցերը ներկայացվում են ժամանակագրական հերթականությամբ՝ Հրանտ Դինքի պատմություններով՝ ուղեկցվելով տեսանյութերով, լրատվական հաշվետվություններ, փաստաթղթերով և հոդվածներով։
Արդարության որոնման սենյակում արտացոլվում են տեսանյութեր, փաստաթղթեր և մատյաններ, որոնք լույս են սփռում հունվարի 19-ի գործողության, Հրանտ Դինքի սպանության ընթացիկ դատավարությունների, հունվարի 19-ին ամենամյա ոգեկոչման արարողության և մարդկանց՝ արդարության պահանջի վերաբերյալ։
Աղ և լույս ինստալացիան ստեղծվել է հատկապես 23,5-ի համար՝ Սարգիսի կողմից, որը հիմնված է «ցավից ադամանդ ստեղծելու» մետաֆորի վրա և այցելուներին տրամադրում է տարածք՝ զգալու, խորհելու և ոգեկոչելու համար։ Մշտական այս ցուցահանդեսը տեղակայված է Հրանտ Դինքի աշխատասենյակի հետնամասում գտնվող պատշգամբում։
Հիմնելով դեսպանության ծրագիր, որը գերմանացի արվեստագետներ Հորսթ Հոհայզելի և Անդրեաս Քնիթցի արվեստի գործն է, որը ուշադրության է հրավիրում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մշտական այս ցուցահանդեսը 23,5-ում տեղակայված է Միջոցառումների բազմաֆունկցիոնալ սրահում։
*Լուսանկարիչներ՝ Բերգ Արաբյան, Մկրտիչ Արծիվյան, Հադիե Ջանգյոքչե։